Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկիրը կաթվածահար անելու մանդա՞տ են ստացել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ օգոստոսի վերջին ադրբեջանցիները մի քանի օր փակ պահելուց հետո բացեցին Սյունիքով անցնող ճանապարհը, շատերը մտածեցին, թե վերջապես խնդիրը լուծվեց։ Սակայն դրանից շատ չանցած՝ հակառակորդը Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ոստիկանական կետ տեղադրեց։ Ոստիկանակետի տեղադրման հետ կապված մամուլում և տարբեր փորձագետների կողմից անմիջապես ահազանգեր հնչեցին, թե հակառակորդը այդ կերպ հող է նախապատրաստում նոր սադրանքների դիմելու համար, սակայն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում էր, որ Որոտանի հատվածի իրենց տարածքում են ադրբեջանցիները ոստիկանական կետ տեղադրել:

Այն ոչ մի վտանգ չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողության տակ է։ Կարճ ժամանակ անց հանկարծ պարզվեց, որ Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանությունը ճանապարհով անցնող իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերն է ստուգում, ավելին՝ գումար են գանձում։ Ուստի չպետք է բացառել, որ շուտով այդ տեղանքում հայտնվի նաև ադրբեջանական մաքսակետ, և նրանք սկսեն ճանապարհով անցնող իրանական մեքենաներից ուղղակի հարկեր պահանջել (թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ պարզվեց, որ այս ենթադրությունը ամենևին իրականությունից հեռու չէր)։ Որոշ ժամանակ հետո էլ ադրբեջանական իրավապահ համակարգի ներկայացուցիչները կարող են հայկական մեքենաները ստուգել, տարանցիկ հարկեր պահանջել կամ էլ կրկին փակել ճանապարհը։ Կարճ ասած՝ հակառակորդը որևէ կերպ կաշկանդված չէ. ինչպես ուզի, այնպես էլ կարող է վարվել։

Եվ փաստացի ստացվում է, որ հակառակորդը ցանկացած պահի կարող է Հայաստանը կտրել Իրանի հետ կապից։ Այդ ժամանակ Իրանից դեպի Հայաստան, Հայաստանից ու Վրաստանից Իրան բեռնափոխադրում կատարողները ուղղակի կարող են իրենց ապրանքները տեղափոխելու համար այլընտրանքային ճանապարհներ փնտրել և հաղորդակցության ուղիների ոչ ապահով լինելու պատճառով փորձել շրջանցել Հայաստանը։ Այդ դեպքում արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ տնտեսական վնասներ կարող է կրել Հայաստանը։ Չհաշված, որ ադրբեջանական սադրանքների արդյունքում Սյունիքում բնակվող քաղաքացիները չեն կարողանա տեղաշարժվել մեկ համայնքից մյուսը։ Նկատի ունենանք, որ երբ ադրբեջանցիները փակեցին Գորիս-Կապան ճանապարհը, մի շարք համայնքներում անգամ սննդամթերքի ապահովման խնդիր էր առաջացել։

Իսկ Փաշինյանը նորից կարող է առաջարկել երթևեկել գրունտային ճանապարհով, եթե այդ քանդված ճանապարհը որևէ կերպ կարելի է սոսկ գրունտային անվանել։ Սրա համա՞ր է ժողովուրդը Փաշինյանին մանդատ տվել, որ երկիրը ցանկացած պահի կաթվածահար արվի՞, թե՞ այդ պողպատյա մանդատը միայն ընդդիմությանը ճնշելու ու իրավական գործիքներով քաղաքական հետապնդումների ենթարկելու համար էր։ Մի՞թե Փաշինյանը չէր, որ Ստեփանակերտի հրապարակում ժողովրդի առաջ կանգնած՝ հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», ու իր գլխից մեծ խոստումներ տալիս։ Իսկ այսօր արդեն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն իր ձեռքերը վերջնականապես լվանում է Արցախից։ Սա միայն մենք չենք ասում, սա արդեն արձանագրում են բոլոր ադեկվատ փորձագետներն ու քաղաքական գործիչները: Այս իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում Արցախի անվտանգության ապահովման ուղղությամբ, իսկ Արցախի Անկախության օրը ՀՀ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները Արցախ չմեկնեցին:

Փաստացի, ամբողջ հույսը միայն ռուս խաղաղապահներն են... Լուրջ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է խոչընդոտներ ստեղծել Լաչինի միջանցքով դեպի Արցախ գնացող կապի անխափանությունն ապահովելու հարցում։ Եվ այս համատեքստում բոլորովին պատահական չէին օրերս Լաչինում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Եվ այս ֆոնին մեկ անգամ չէ, որ ադրբեջանական հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներից միջանցքը փակելու անհրաժեշտության մասին հայտարարություններ են հնչում։ Բացի դրանից, ադրբեջանական սոցցանցերում տեսանյութեր են շրջանառվում, թե ինչպես են իրենք վերևից վերահսկում Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, ու հայտարարում, որ միջանցքն ուղղակի իրենց ափի մեջ է։

Եվ պատահական չէ նաև, որ Բաքուն սկսել է դժգոհություն հայտնել, որ իրանական համարանիշներով մեքենաներ են մուտք գործում Արցախ։ Օրինակ՝ Բաքուն այսպիսի մի պատրվակ կարող է օգտագործել Լաչինով անցնող հաղորդակցության վրա վերահսկողություն սահմանելու ու սադրանքներ հրահրելու նպատակով։ Մյուս կողմից էլ՝ ոչ մի երաշխիք չկա, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի հետ սահմանին նոր սադրանքների չեն գնա՝ իրավիճակը գլորելով դեպի էսկալացիա ու ռազմական նոր բախումներ։ Իրենց ամբողջ նպատակը Հայաստանի խորքերը ներխուժելն ու Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելն է, որի մասին Ալիևն անընդհատ ակնարկում է։ Եվ առկա իրավիճակի ու իրերի դասավորության ֆոնին բոլորովին պատահական չէ, որ թուրքական բանակն Ադրբեջանում 4 թուրք գեներալներից բաղկացած ներկայացուցչություն է ստեղծում։ Եվ ելնելով ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններից՝ անգամ քննարկվում է դեպի Ադրբեջան թուրքական բանակի առանձին կոնտինգենտ ուղարկելու հարցը։

Այնպես որ, պատերազմից հետո Հայաստանին ու Արցախին անվտանգային առումով շատ լուրջ վտանգ է սպառնում, ուստի այդ սպառնալիքի առաջն առնելու նպատակով պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը թե՛ ռազմական հարթության վրա և թե՛ դիվանագիտական դաշտում, այլապես երկրորդական հարցերի վրա կենտրոնանալով և ոչ պատեհ գույնզգույն միջոցառումներ կազմակերպելով՝ քայլ առ քայլ շարժվում ենք դեպի պետականության կորուստ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»