Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մեր բուհական համակարգը շատ դաժան է, վճարովի տեղերը շատ են, վարձերը՝ բարձր». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ կառավարությունն օրերս հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Համաձայն ընդունված որոշման, դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական, բոլոր դիմորդների համար ապահովվել են ընդունելության միևնույն պայմանները՝ ընդունելության առնվազն 2 քննության հանձնում:

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրելու քննական առարկան: Դիմորդներն ի սկզբանե գիտեն, որ կան իքս քանակությամբ անվճար՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր, բայց ավելի շատ են, իհարկե, վճարովի տեղերը: Միշտ հնչել են կարծիքներ, որ իքս քանակությամբ անվճար տեղեր տրամադրելուն կարելի է գտնել ինչ-որ այլընտրանք, որ, օրինակ՝ ոչ թե 1000 առաջին կուրսեցի ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորի, այլ ավելի շատ՝ հավասարաչափ բաշխման սկզբունքով կամ գուցե այլ տարբերակով, քանի որ նոր ընդունված ուսանողների դեպքում առաջին կուրսի առաջին կիսամյակում ՄՈԳ-ը հաշվի առնել չեն կարող: Իսկ գաղտնիք չէ, որ շատ ուսանողներ բուհերից դուրս են մնում բարձր վճարների պատճառով: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հիշեցնում է, որ կա երկու տեսակի կրթաթոշակ՝ սոցիալական և ակադեմիական:

«Ակադեմիականը տրվում է, եթե դու ունես ՄՈԳ-ի համապատասխան մակարդակ, իսկ սոցիալականը տրվում է, եթե, օրինակ՝ պատերազմի մասնակից ես, ծնողազուրկ և կարող ես ներառվել այս կամ այն խմբում: Այդ կատեգորիաները կան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը: Ինչ վերաբերում է անվճար տեղերի համակարգին և այն փոփոխելու անհրաժեշտությանը: «Մեր բուհական համակարգը շատ դաժան է: Վճարովի տեղերը շատ են, վարձերը՝ բարձր: Այդ իմաստով մենք համակարգն ավելի սոցիալական դարձնելու խնդիր ունենք: Հնարավոր է՝ ԱՄՆ-ի կամ Անգլիայի համալսարանների համեմատ մեր բուհերի ուսման վարձերը մատչելի են, բայց եվրոպական համալսարանների համեմատ մեր կրթությունը շատ թանկ է: Ունենք ֆակուլտետներ, որոնց դեպքում ուսման վարձը համարժեք է եվրոպական համալսարանների ուսման վարձերին: Էլ չեմ խոսում, որ, օրինակ՝ Գերմանիայում ընդհանրապես անվճար է»,-նշում է մեր զրուցակիցը:

Երբ ինքս ուսանող էի, քննարկումներից մեկի ժամանակ մեր դասախոսներից մեկը կարծիք հայտնեց, թե դիմորդներին կարելի է նաև առանց քննության ընդունել բարձրագույն ուսումնական հաստատություններ, մեկ կիսամյակ նրանց սովորելու հնարավորություն տալ, հետո արդեն չսովորողներին դուրս թողնել բուհից, սովորողների դեպքում ուսման վարձի վճարի չափ սահմանել՝ համապատասխան զեղչերով՝ կախված ՄՈԳ-ից:

«Երբ դիմորդն ընդունվում է բուհ, նա անպայման պետք է կարգավիճակ ունենա, հստակ իմանա՝ ընդունվել է անվճար կամ վճարովի համակարգ, կամ էլ մասնակի է վճարելու: Այս դեպքում այլընտրանք չունենք: Դիմորդն ընդունվում է բուհ, արդեն ուսանող է, ամեն տարի նրա կարգավիճակը փոխվում է: Ունենք ռոտացիայի համակարգ, վճարովի սովորող ուսանողը կարող է տեղափոխվել անվճար համակարգ և հակառակը: Առաջին կուրսում հարցը որոշվում է ընդունելության քննության արդյունքներով: Ուրիշ տարբերակ չկա: Եթե դիտարկենք տարբերակը, որ բոլորն անվճար սովորեն, ապա գործ կունենանք բավականին մեծ գումարների հետ, իսկ մենք գիտենք, որ բուհերը շատ ծախսեր հոգում են ուսանողների վճարած վճարների հաշվին:

Ինքս կողմ եմ նրան, որ բուհերում անվճար տեղերը շատանան: Հիմա, երբ վճարովի տեղերը շատացրել ենք, տեսեք՝ ինչ խնդիր ունենք: Համալսարաններում առաջացել է կախվածություն ուսանողներից: Ուսանողին ասում ենք՝ կարևորը դու վարձը բեր, նա էլ ասում է՝ այդ դեպքում ես կգնամ, օրինակ՝ սուպերմարկետում աշխատելու, որ կարողանամ վարձը վճարել: Արդյունքում բուհը կորցնում է ուսանողի վրա ազդելու լծակները»,-եզրափակում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում