Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որքա՞ն պետք է այսպես շարունակվի. փորձագետը՝ ջրային ռեսուրսների մասին․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ջրային ռեսուրսներին առնչվող հարցերը բավականին սրվել են՝ թե՛ պատերազմի, թե՛ կլիմայական խնդիրների պատճառով առհասարակ: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է՝ խնդիրները բազմազան են: «Նախ՝ համարվում ենք սակավաջուր երկիր, միջազգային ինստիտուտների գնահատականով 160-ից ավելի երկրների ցանկում զբաղեցնում ենք 34-րդ տեղը: Այս առումով բավականին լուրջ խնդիրներ ունենք: Երկրորդ՝ ունենք մաքուր, բարձր որակի ջուր: Եթե տերմիններ չօգտագործենք, պարզ ասած, մեր ջուրը պիտանի է խմելու համար:Աշխարհում կա տարբեր որակի ջուր, բայց մեր ջուրը բարձրորակ է, որը մենք անխնա աղտոտում ենք և օգտագործում:

Այն տեղերում, որտեղ կարելի է օգտագործել ավելի ցածրորակ, մեկ անգամ օգտագործված և մաքրված ջուր, միևնույնն է՝ օգտագործում ենք բարձրակարգ ջուրը, ընդ որում, նաև հանքարդյունաբերության ոլորտում, ձկնաբուծության համար: Սա շատ սխալ գործելաոճ է: Երրորդ՝ ունենք հատուկ ջրային ռեսուրսներ, օրինակ՝ Սևանա լճի նման: Չնայած, որ Սևանի ջուրը հիմա շատ աղտոտված է, բայց եթե այն մաքրվի, չաղտոտվի, ապա դրա որակը նույնիսկ համապատասխանում է խմելու ջրի որակին: Բայց, իհարկե, հիմա որևէ տեսակի համապատասխանության մասին խոսել չի կարելի, քանի որ այն աղտոտված է կոյուղաջրերով, բացի դա, այն գետերը, որոնք անցնում են հանքարդյունաբերական տարածքներով և թափվում են Սևանա լիճ, իրենց հետ բերում են մետաղական երկօքսիդ էլեմենտներ, նաև լիճն աղտոտում են կոնկրետ աղբով, հատկապես պլաստիկ աղբը սպանում է Սևանա լճի էկոհամակարգը: Սրան գումարած՝ մաքրման կայաններն աշխատում են միայն մեխանիկական ձևով»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Զարաֆյանը:

Ընդգծում է՝ լուրջ խնդիր ունենք գետերի հետ կապված: «Կան գետեր, որոնք արդեն Սևան չեն էլ հասնում, դա վատ կառավարման հետևանք է: Գետերի մի մասն օգտագործվում է փոքր ՀԷԿ-երի համար, դա մեծ տարածություն է զբաղեցնում, գետը հիմնականում չոր վիճակում է մնում: Մարդիկ ոռոգման, անգամ խմելու համար ջուր ստանալու նպատակով գետերի տարբեր հատվածներից ջուր են վերցնում, ընդ որում՝ անկառավարելի ձևով: Գետն ուղղակի չի հասնում լճին: Ոչ թե ուղղակի խախտում ենք գետի էկոհամակարգը, այլ նաև անկառավարելի ենք դարձնում Սևանա լճի էկոհամակարգը: Մենք այսօր ևս մեկ ցավալի փաստ ունենք. էներգետիկ նպատակով օգտագործում ենք այն աղբյուրները, որոնք գտնվում են գետի ջրավազանի ձևավորման տարածքում, մոտավորապես՝ երեք հազար մետր բարձրության վրա: Գետի աղբյուրները չի կարելի օգտագործել, դա արգելվում է մեր օրենսդրությամբ»,-նշում է մեր զրուցակիցը: Ասում է, որ Սևանա լճի խնդիրները շատ են, բացի դա, այժմ մեղմացրել են լճի և այնտեղ թափվող գետերի համար սահմանված նորմերը, մինչդեռ, Զարաֆյանի խոսքով, դրանք պետք չէր մեղմացնել:

Հիշեցնում է, որ մեր գետերը և լճերը փոխկապակցված են: «Մեր գետերի հիմնական աղբյուրներից մեկը ստորգետնյա ջրերն են: Մինչև հիմա ստորգետնյա ջրերին առնչվող հարցերին լուծում չի տրվում: Օրինակ՝ Արարատյան դաշտի սակավաջրությունը շատ մեծ խնդիր է մեզ համար, այնտեղ ոռոգման համակարգն իդեալական պետք է աշխատի, մինչդեռ գիտենք, որ համակարգը շատ մաշված է, ջրերի կորուստները շատ են: Սրան գումարած՝ ջուրը պոմպերով «վերցնում են» վեց-յոթ ձկնաբուծարան: Փաստորեն, այդտեղի հողատարածքները կորցնում են իրենց նշանակությունը: Ստորգետնյա ջրերի ամբողջ ավազանի բալանսը խախտված է: Արմավիրի մարզի վերին հատվածում արդեն իսկ ջրային սով է: Ինձ ուղղակի մի հարց է հետաքրքիր՝ որքա՞ն պետք է այսպես շարունակվի, այսինքն՝ մենք ֆիքսենք, թե ինչ իրավիճակ ունենք և ուղղակի անցնենք առաջ»,-ասում է ՀԿ-ի նախագահը:

Ընդգծում է՝ ջրային ռեսուրսների քիմիական աղտոտվածության հիմնական պատճառն, իհարկե, հանքարդյունաբերությունն է: «Հանքարդյունաբերության բոլոր օբյեկտները՝ սկսած հենց հանքավայրերից՝ բաց կամ փակ եղանակով շահագործվող, պոչամբարներից, որոնց դեպքում պարբերաբար վթարներ են լինում, լցակույտներից, դատարկ ապարներից և այլն, մոտ տասն անգամ ավելի աղտոտում են իրենց հարակից տարածքը: Օրինակ՝ եթե հանքարդյունահանող ընկերության տրամադրության տակ գտնվում է 1000 հեկտար տարածք, մոտ տասը հազար հեկտար շառավղով տարածքը աղտոտված է»,- նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ այս իրավիճակը միանգամից փոխել հնարավոր չէ, պետք են շատ հստակ քայլեր, պետք է պատասխանատվություն կրեն նրանք, ովքեր մեղավոր են ջրի աղտոտման, մարդկանց՝ ջրից օգտվելու իրավունքից զրկելու համար: «Մի կողմից՝ արգելել, գործի դնելով օրենսդրությունը, մյուս կողմից՝ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել, որոնք կնվազեցնեն այդ աղտոտվածությունը: Միայն արգելելով ոչինչ անել չես կարող, պետք է ջուրը մաքրել, դրա համար տեխնոլոգիաներ պետք է ներդրվեն: Այո՛, հոսող ջուրը կարող է մաքրվել, բայց դրա հատակը հագեցած է տոքսիկ մետաղներով: Հատակի նմուշները չեն հետազոտվում, պետպատվեր չկա»,-եզրափակում է Ինգա Զարաֆյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա