Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գործող իշխանությունը կունենա շատ մեծ խնդիրներ, եթե...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ընտրություններից հետո գրեթե բոլոր երկրներում ժամանակն ամեն դեպքում «սեղմվում» է հաղթանակ տարած ուժի շուրջ: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ Հայաստանն այդ առումով ևս բացառություն չէ:

«Առհասարակ հաղթանակ տարած ուժերն ավելի մեծ պատասխանատվություն են կրում հասարակության առաջ, քան ունեցել են նախկինում, երբ եղել են ոչ իշխանական կամ ընդդիմություն հանդիսացող քաղաքական ուժեր: Նույնը այս պարագայում վերաբերում է «Իմ քայլը» դաշինքին: Եթե մինչև ԱԺ ընտրությունները հասարակության մեծ մասը Նիկոլ Փաշինյանի կառավարության բացթողումներին ու սխալներին ըմբռնումով էր մոտենում, և շատ դեպքերում ասում էր՝ եկե՛ք ժամանակ տանք, իսկ Ն. Փաշինյանն անընդհատ խորհրդարանական որոշ ուժերի մեղադրում էր հակահեղափոխություն կազմակերպելու փորձի մեջ, հիմա այդ վտանգը չկա: Հիմա ամբողջ իշխանությունը նրանց ձեռքում է: Հայաստանի նման փոքրիկ և քիչ բնակչություն ունեցող երկրում ակտիվ բարեփոխումներ կազմակերպելն այդքան էլ մեծ խնդիր չպետք է լինի: Եթե բարեփոխումները շատ արագ տեղի չունեցան, և հասարակությունն իր մաշկի վրա չզգաց այդ բարեփոխումների արդյունքները, ապա գործող իշխանությունները կունենան շատ մեծ խնդիրներ»,–մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ 9 ամիսն այդքան էլ քիչ ժամանակ չէ:

«Ըստ էության, իշխանությունը հասարակության պահանջներն իրագործելու համար արդեն պետք է մտածի կոնկրետ լուրջ քայլեր ձեռնարկելու մասին: Գործող իշխանությունները տեսան, թե հասարակությունն ինչպես արձագանքեց Սերժ Սարգսյանի՝ իշխանության վերարտադրման փորձերին: Հասարակությունը նաև թավշյա հեղափոխության կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելով՝ իր պատասխանը տվեց Սերժ Սարգսյանին, որը տասը տարիների ընթացքում չկատարեց իր խոստումների գրեթե 99 տոկոսը: Եվ հիմա այդ նույն հասարակությունը, որը հավատում է իր ուժերին և գիտի, որ փողոցային պայքարով կարող է իշխանություններին պարտադրել իր կամքը, կարող է նաև նույն կերպ վարվել Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, եթե չկատարեն հասարակությանը տված խոստումների գոնե կեսը»,–ասաց նա՝ ընդգծելով, որ քաղաքական դաշտում ճգնաժամ կլինի, եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որպես ընդդիմություն, չկարողանան իրենց դերը կատարել:

«Այդ ժամանակ կունենանք խնդիր, ըստորի՝ հասարակության ձայնը լսել կտան արտախորհրդարանական ուժերը, իսկ այդպիսի ուժեր արդեն իսկ գլուխ են բարձրացնում: Խոսքը նախ ՀՀԿ–ի մասին է, որը «հինգ պակաս» արդեն մտնում էր խորհրդարան: Իշխանությունները պետք է հասկանան, որ ՀՀԿ–ի հավաքած 60 հազար ձայնը փոքր թիվ չէ: Երբ 60 հազար ընտրող իր ձայնը տալիս է ՀՀԿ–ին, դա հենց իրենց խնդիրն է: Բացի այդ, գործող իշխանություններին ընդդիմադիր լինելու մասին արդեն հայտարարեցին նաև դաշնակցականները: Մի կուսակցություն, որը բավականին ուժեղ դիրքեր ունի հայկական Սփյուռքում, ունի նաև ահռելի մեծ ֆինանսական ռեսուրսներ: Այդ ամենը կարող է օգտագործվել ՀՀ գործող իշխանությունների դեմ, եթե նրանք շոշափելի արդյունքների չհասնեն թե՛ սոցիալ–տնտեսական, թե՛ այլ ոլորտներում»:

Ինչ վերաբերում է ԱԺ աշխատանքին, ապա, ըստ քաղաքագետի, մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունն այստեղ բավականին մեծ խնդիրներ ունի մասնավորապես պրոֆեսիոնալ կադրերի առումով. «Դրա վառ օրինակը ԱԺ–ի առաջին օրվա աշխատանքն է, երբ իշխանական դաշինքի բազմաթիվ պատգամավորներ բացահայտեցին, որ իրենք չեն տիրապետում իրավիճակին, և չեն հասկանում շատ նյուանսներ՝ կապված ԱԺ աշխատանքի հետ: Բացի այդ, պարզվեց, որ ԱԺ պատգամավորներից ոմանք նաև տարրական և պրիմիտիվ բաներ չգիտեն: Եվ հիմա, մեծ հաշվով, նման պատգամավորներից ինչ–որ բան ակնկալելը շատ բարդ է: Ում ասես՝ Ն. Փաշինյանն իր ուսերին «դրեց» ու բերեց ԱԺ, ու հիմա այդ մասսան, սխալներ գործելով, պետք է սովորի և դառնա պրոֆեսիոնալ: Բայց մենք չենք կարող այդ շռայլությունը մեզ թույլ տալ: Ես դժգոհ եմ ԱԺ որոշ պատգամավորների պրոֆեսիոնալիզմից: Իհարկե, սա չի վերաբերում բոլորին, բայց հիմնականում այդ խնդիրը կա»:

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը ևս լավ գիտի, որ օրեցօր իր քաղաքական թիմի վարկանիշն անկում է ապրում:

«Իշխանության պատասխանատվությունը հասարակության առաջ շատ բարձր է: Բայց լինելով իշխանություն՝ այս 9 ամիսների ընթացքում որևիցե շոշափելի մեծ արդյունքների չեն հասել: Երևանի ավագանու ընտրություններին 82 տոկոս ձայն, մոտ երեք ամիս անց՝ ԱԺ արտահերթ ընտրություններին՝ շուրջ 70 տոկոս ձայն: Այսինքն՝ վարկանիշն արդեն նվազել էր: Եվ հիմա, հաշվի առնելով Փաշինյանի թիմակիցների ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը, այդ վարկանիշը կրկին նվազելու է: Եվ Նիկոլ Փաշինյանն արդեն խնդիր ունի, ըստ որի՝ պետք է պահպանի գոնե 50 տոկոսից ավելի վարկանիշը: Այդ վարկանիշը պահպանելու համար Փաշինյանի կառավարությանը անհրաժեշտ են կոնկրետ արդյունքներ: Արդյունքներ, որոնք թղթի վրա գրված չեն լինի և շոշափելի կլինեն հասարակության լայն շերտերի կողմից: Եվ եթե դա չհաջողվի ապահովել, և հասարակության լայն շերտերի մոտ տարբեր ոլորտներում դրական արդյունքների արձանագրում չլինի, ապա Ն. Փաշինյանի վարկանիշը բավականին մեծ անկում կունենա, որից էլ կօգտվեն ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական այն ուժերը, որոնք ուշիուշով հետևում են, և ամեն օր ուղղակիորեն վերլուծության են ենթարկում Փաշինյանի կառավարության գործունեությունը, նրա թիմակիցների ամեն մի քայլը»,–ընդգծեց Գ. Համբարյանը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել