Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դեռ ֆի­նան­սատն­տե­սա­կան ճգնա­ժա­մի սկզբում ենք.պետք չէ հան­րու­թյա­նը սին հույ­սեր տալ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ապրիլին փակվել է 71 հազար 471 աշխատատեղ, իսկ մայիս ամսվա եկամտային հարկի տվյալների ուսումնասիրությունը թույլ է տվել իշխանությանը պարզել, որ «լոքդաունը» չշարունակելու պայմաններում 50 094 աշխատատեղ վերականգնվել է: Հիմք ընդունելով նաև այս տվյալները՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է վերականգնման գործընթացի մեկնարկի մասին: Անդրադառնալով նշված տվյալներին՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց. 

«Այս պահի դրությամբ մենք մայիսի վիճակագրությունը չունենք, վերոնշյալ մասով չկա նաև ապրիլի վիճակագրությունը: Հրապարակվել է ներքին աշխատանքային տեղեկատվություն, որը ստուգելը այս պահին գրեթե անհնար է: 

Վարչապետը (և ոչ միայն նա) հաճախակի է հայտնում նման տվյալներ, որոնք պաշտոնական այլ աղբյուրների հետ համեմատելու հնարավորություն չկա: Իսկ իրողությունն այն է, որ մենք, ընդհանուր առմամբ, դեռ ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբում ենք: Մոտակա մեկ տարում ունենալու ենք թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալական լուրջ խնդիրներ: Եվ պետք չէ հանրությանը այդ առումով սին հույսեր տալ: 

Պետությունը թե՛ հանրությանը, թե՛ բիզնեսին ճիշտ ազդակներ պետք է փոխանցի առ այն, որ առաջիկա մեկ տարում ֆինանսատնտեսական ճգնաժամ է լինելու, որ բիզնեսը և հանրությունը իրենց քայլերի մեջ ավելի զգույշ լինեն»:

Այս առումով տնտեսագետը մատնանշեց հատկապես խնայողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մասին. «Մոտակա ամիսներին ունենալու ենք նաև վարկային մեծ ճգնաժամ: Երկարաձգումների ժամկետներն ավարտվում են, և բիզնեսն ու հանրությունը միանգամից մի քանի ամսվա վարկ պետք է վճարեն, ինչը ևս մեծ խնդիր է: 

Սա իր բացասական ազդեցությունն է ունենալու նաև բիզնեսի մասով. բիզնեսները դադարեցնելու են գործունեությունը, իսկ մարդկանցից շատերը ոչ միայն կորցնելու են իրենց աշխատատեղերը, այլև իրենց գույքը, որը գրավադրել են այս կամ այն վարկը ձեռք բերելիս: Սա ևս լուրջ մարտահրավեր է: Ու պարզապես զուտ մի քանի թվով հայտարարություններ անելը, մարդկանց սխալ ազդակներ փոխանցելը ճիշտ չէ»:

Ս. Պարսյանը շեշտեց՝ շփվելով ՓՄՁ ներկայացուցիչների հետ՝ մի միտում է նկատել. «Կան բիզնեսներ, որոնք ցանկանում են դադարեցնել գործունեությունը, որպեսզի մոտակա ամիսներին հարկ չվճարեն: 

Այս միտումը կա վերջին շաբաթների ընթացքում և կշարունակվի նաև առաջիկայում: Ամռան ամիսները մեզ համար բավականին բարդ ու ճգնաժամային են լինելու: Նշվածի վառ ապացույցը նաև ֆինանսների նախարարի հայտարարությունն է, ըստ որի՝ նախատեսվածից 169 մլրդ դրամ ավելի քիչ ենք հարկեր հավաքագրելու: 

Եթե, ինչպես վարչապետն է պնդում, ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է հարկային մուտքերի նման վերանայում իրականացվում, ու ավելացվում է նաև արտաքին պարտքը: Ի դեպ, մենք արդեն երկու խոշոր վարկային փաթեթներ ենք վերցրել Արժույթի միջազգային հիմնադրամից»:

Ինչ վերաբերում է տնտեսության վերականգնման գործընթացի հնարավորությանն ու այդ առումով տարվող քաղաքականությանը, Ս. Պարսյանը շեշտեց.

«Ակնհայտ է, որ գործող իշխանությունները չեն տիրապետում տնտեսական խնդիրներին և այն առաջնահերթություններին, որոնք պետք է հաշվի առնվեին այս ճգնաժամի պայմաններում: Դրա վառ օրինակը նրանց կողմից հաստատված ճգնաժամի հետևանքները վերացնելու փաթեթներն էին, որոնք ունեն ցածր արդյունավետություն, իսկ առանձին դեպքերում արդյունավետությունը 0-ական է: 

Այսուհանդերձ, այդ փաթեթների շրջանակներում ծախսվեցին ու շարունակում են ծախսվել միլիարդավոր դրամներ: Սա ամենասխալ տարբերակն էր, որը որդեգրեց իշխանությունը: Այն «զոհողությունը», որ մարտ-ապրիլ ամիսներին եղավ, այսինքն, բնակչությունը և բիզնեսը նստեց տանն ու չաշխատեց, ըստ էության, ապարդյուն էր: 

Վարակը մայիսին շատ արագ տարածվեց, ու տարածման տեմպերն անվերահսկելի դարձան: Սա վկայում է հատվածական քաղաքականության մասին, նրանց այն որոշումների մասին, որոնք կարճաժամկետ են ու վերաբերում են առանձին երևույթներին ու խնդիրներին: 

Նրանց մոտ բացակայում է առհասարակ ռազմավարական մտածելակերպը, քաղաքականությունը: Չեմ ասում մեկ տարվա համար, բայց գոնե մի քանի ամսվա համար չունեն այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան շտկել իրավիճակը»:

Տնտեսագետն ընդգծեց իրավիճակից ելնելով որոշումներ կայացնելու խնդրի մասին. «Քանի դեռ նման ձևով են մտածում և գործում, ավելի վատ ցուցանիշներ կունենանք: Իսկ եղած ռեսուրսները ուղղակի մսխում ու փոշիացնում ենք, մինչդեռ այդ գումարները կարող էինք ավելի արդյունավետ ծախսել՝ հաշվի առնելով այս տարվա վատ վիճակը: Մենք այս ու այն կողմ բաժանելու, փոշիացնելու գումարներ չունեինք: 

Մենք այդ գումարների կարիքը խիստ ենք զգալու այս տարվա ընթացքում, բայց կառավարությունն արդեն 105 մլրդ դրամի՝ մոտ 210 մլն դոլարի չափով գումարը նման ծրագրերով փոշիացրել է: 

Մեծ հաշվով, կառավարման որակի խնդիր ունենք: Այս իշխանություններն ի վիճակի չեն կառավարման այդ որակն ապահովել, քանի որ չունեն համապատասխան թիմ, նաև մտածելակերպ: 

Ցավով եմ արձանագրում, որ, այսքան խնդիրներով հանդերձ, իշխանությունը և հատկապես տնտեսական բլոկի ներկայացուցիչները դիմակներ բաժանելու, PR ակցիաներ իրականացնելու ժամանակ են գտնում»:

Նա հավելեց, որ տնտեսության վերականգնման մասին դեռ վաղ է խոսել. 

«Տնտեսական անկումը հաջորդ ամիսների ընթացքում ավելի է խորանալու, ինչը կապված է ոչ միայն մեր տնտեսության հետ, այլև մեր հիմնական գործընկերներից մեկի՝ ՌԴ տնտեսության հետ. իրենց մոտ ռեցեսիան շարունակվում է, ինչն ուղղակիորեն ազդելու է նաև մեր տնտեսության վրա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Կինը հինգ ամսվա ընթացքում երեք անգամ ամուսնացել էԻնչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան12-ամյա տղան խաղահրապարակում դանակահարել է մի երեխայի «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցՖուտբոլի աշխարհի առաջնությունը ՀՀ-ում կանցկացվի