Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե բնապահպաններն իրական լինեին՝ ճանապարհ փակելն արդարացված կլինե՞ր

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այսօր Հայաստանի մի քանի բնապահպան ասուլիս էին կազմակերպել «Ադրբեջանի բնապահպանական հանցագործությունները» թեմայով։ Դժվար է անկախությունից ի վեր հիշել Հայաստանում նման թեմայով ասուլիսի դեպք։ Փոխարենը կարելի է հիշել տասյնակ, հարյուրավոր ասուլիսներ, բողոքի ակցիաներ, քայլերթեր ու արշավներ ընդդեմ հայաստանյան ու նաև արցախյան հանքերի։

Մի կողմ թողնենք թե որքանով են այդ հանքերն իրոք արժանի քննադատության։ Միգուցե և շատ արժանի են։ Բայց բառապաշարը, որով հայ ակտիվիստները տարիներ շարունակ լցրել են հանրային հարթակը Հայաստանում և Հայաստանից դուրս այսօր հնարավորություն է տալիս ադրբեջանցի կեղծ բնապահպաններին իրական մեղադրանքներ հնչեցնել հայկական կողմի հասցեին։

«Մահաբեր հանքեր», «հանքահեններ», «քաղցկեղի բուն», «հանքերի թալան», «ապօրինի հանքարդյունաբերություն», «տարածաշրջանի ջրերի աղտոտում», «հանք թե կյանք», այս բոլոր ձևակերպումները մենք ենք տվել ադրբեջանական կողմին, և այս համատեքստում էական չէ, դրանք օգտագործում են կեղծ բնապահպանները, թե Ադրբեջանի պետական մեքենան։

Նույնիսկ բնապահպանների այսօրվա ասուլիսի ընթացքում մի բառ չհնչեց ի պաշտպանություն Արցախի հանքերի որակի։ Փոխարենը, նորից հոխորտացին հայաստանյան հանքարդյունաբերողների դեմ։

Երեկ Հայաստանի հանքարդյունաբերական կազմակերպությունները հայտարարություն տարածեցին, որտեղ մտահոգություն էին հայտնում, որ Հայաստանում տարիներ շարունակ հնչող հայտարարությունները այսօր օգտագործվում են ադրբեջանցիների կողմից։ Հանքարդյունաբերողները կոչ էին անում զգույշ լինել նման մեղադրանքներում՝ Ադրբեջանի ձեռքը զենք չտալով։

Լրատվամիջոցներից մեկն էլ արձագանքել էր, թե՝ մենք փորձում ենք աշխարհին ներկայացնել, որ ճանապարհ փակողներն իրականում էկո-ակտիվիստ չեն, ինչ կարիք կար բնապահպանական արգումենտներից խոսել։ Իրականում հենց «բնապահպանական» արգումնետն է այսօր Ադրբեջանի զենքը, անկախ այն բանից, թե ովքեր են իրականում ճանապարհ փակողները։

Թիրախը՝ Կաշենի հանքն է, որն Արցախի տնտեսության հիմնական մասն է, ու թերևս միայն արցախցիները կարող են պատկերացնել, ինչ կլինի Արցախի հետ դրա չաշխատելու դեպքում։

Հետևաբար հենց բնապահպանական արգումենտն են օգտագործելու մեր դեմ և հենց հայկական հանքերի դեմ Հայաստանից հնչող մեղադրանքներն են ծնել ադրբեջանցիների «էկո» փաստարկը։ Ընդամենը երկու շաբաթ առաջ մեր մամուլում հերթական հայտարարություն տարածվեց, թե Հայաստանում պոչամբար է «պայթել», ինչը, պարզվեց կեղծ լուր էր։

Այն, որ Լաչինի միջանցքը փակողները էկո ակտիվիստ չեն, բոլորի համար պարզ է։ Բայց վախենամ, որ դեռեւս բոլորի համար պարզ չէ, որ Ադրբեջանը հենց «էկո» հարձակում է նախաձեռնում հայկական կողմի դեմ։

Հայաստանյան մամուլում պայթյունի մասին չճշտված լուրից հետո էր, որ Ադրբեջանի բնապահպանության փոխնախարարը հրապարակային հայտարարեց, որ Զանգեզուրի հանքը աղտոտում է իրենց տարածքով հոսող գետը։  Այդպես է դա թե ոչ՝ մենք չգիտենք, բայց հրապարակային հարթակում ծփող ու մեր իսկ կողմից տարածված լուրերը մեր օգտին չեն։

Այն, որ Ադրբեջանական հատուկ ծառայութնոնները նստել երկար մտածել են և որոշել են, որ ամենապատեհ ու հեշտ «գլխարկը», որը կարելի է հագցնել  «խաղաղ» բողոքի ակցիայի գլխին՝ էկո ակտիվիզմն է,  օրինաչափ է և այդ օրինաչափությունը ծնվել ու ծաղկել է Հայաստանում՝ հրապարակային զենք դառնալով ադրբեջանցիների ձեռքին։

Մենք հիմա ջանք ենք դնում ապացուցելու համար միջազգային հանրությանը, որ սրանք էկո-ակտիվիստ չեն, մինչդեռ մենք ենք նրանց ձեռքը դրել հազարավոր էջերի հանրային-հրապարակային նյութ այն մասին, որ Հայաստանի հանքրադյունաբերությունը մահ է տարածում տարածաշրջանում։ Մենք ենք առանց մի րոպե վարանելու հարթակ տրամադրել հաճախ մերկապարանոց հայտարարություններին։

Ու հիմա հանրային հարթակում Հայաստանի հանքերի դեմ հազարավոր, հարյուր հազարավոր էջերի հրապարակում կա, տեսանյութ, պետիցիաներ, միջազգային հարթակներին ուղղված բողոքներ, որոնք ծնվել են Հայաստանում։  Մինչդեռ Ադրբեջանի հանքերի աղետ լինելու մասին՝ ոչինչ կամ գրեթե ոչինչ։

Ստացվում է, որ Ադրբեջանի հանքերը լավ են շահագործվել, իսկ Հայաստանում՝ փնթի, անխնա, վտանգավոր։ Հենց այս «քեյսն» են հիմա մեր դեմ «կարում» Ադրբեջանում։ Ադրբեջանը երբեք բնապահպանական շարժում չի ունեցել։ Արգումնետների բազան, գործելաոճը, գործիքակազմը, տեքստերը, նույնիսկ երգերն ու պարերը, որոնք հիմա կիրառում են մեր դեմ ծնվել են Հայաստանում։

Մի հետաքրքիր հանգաման ևս։ Երեկ հանքարդյունաբերողների արած հայտարարությունը այն քիչ հրապարակային հայտարարություններից էր հայկական կողմում, որ հերքում էր պարունակում ադրբեջանցիների «բնապահպանական» արգումնետների մասով։ Հատկանշական է, որ Հայաստանում հնչող հիմնական շեշտադրումը՝ Լաչինի ճանապարհը փակողների իրականում էկո-ակտիվիստ չլինելն է։ Այսինքն եթե իրականում ակտիբիստ լինեին, ամեն ինչ ընդուելի կլինե՞ր։ Գրեթե ոչ ոք չի խոսում այն մասին, որ բնապահպանական «աղետի» մասին նրանց պնդումները կեղծիք են։ Իսկ եթե գան իրական, նաև միջազգային բնապահպանական կազմակերպություննե՞ր։

Ինչպես ասում են՝ փողին «մուննաթ»։ Ո՞րն է լինելու մեր արգումնտը, եթե ոչ՝ որ այն ամենն ինչ ասվել է մինչ այժմ հայկական հանքերի մասին՝ առնվազն չափազանցված է, իսկ դա ասողները՝ անպատասխանատու։

Լուիզա Աբազյան

Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում