Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի տնտեսական կախվածությունն արտաքին գործոններից խորանում է․ «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունները շարունակում են ամեն հարմար առիթի հպարտանալ, թե անցյալ տարի Հայաստանը կարողացել է 12,6 տոկոս տնտեսական աճ ապահովել, ու այս տարվա առաջին ամիսներին ևս բարձր տնտեսական աճը դեռևս պահպանվում է։ Ու հետաքրքրականն այն է, որ իշխանական բազմաթիվ ներկայացուցիչներ հատուկ ընդգծում են, թե միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն, նախորդ տարի արձանագրված տնտեսական աճի ցուցանիշով մեր երկիրն աշխարհում 4-րդն է։ Պարզվում է, որ ամենամեծ աճը գրանցել է Գայանան՝ 62,3%, որին հաջորդում են Սենթ Լյուսիան և Ֆիջին՝ համապատասխանաբար 14,9% և 14,5% ցուցանիշներով։ Բացի այն, որ այս երկրները կորոնավիրուսի համավարակի արդյունքում մեծ, կարելի է ասել՝ ահռելի անկում էին ունեցել, նրանց տնտեսության ծավալներն այնքան փոքր են, որ երկնիշ թվով աճը առանձնահատուկ երևույթ չէ։

Իսկ այս երկրների շարքում հայտնվելու հանգամանքը հպարտանալու առիթ չպետք է դառնա Հայաստանի համար, քանի որ միայն անցյալ տարի վերջապես կարողացանք վերականգնել մեր տնտեսությունը 2020 թվականին համավարակի տարածման ու պատերազմի արդյունքում ունեցած անկումից։ Եվ եթե Հայաստանի տնտեսության մեջ առկա իրերի դրությանը նայում ենք առավել խորքային տեսանկյունից, ապա տեսնում ենք՝ բազմաթիվ ռիսկեր կան այն առումով, թե արդյոք Հայաստանի բարձր տնտեսական աճի տեմպը կարո՞ղ է պահպանվել։ Մյուս կողմից՝ բազմաթիվ տնտեսագետներ են նշում, որ այդ աճն իշխանությունների աշխատանքի հետ ընդհանրապես կապ չունի ու գլխավորապես աշխարհաքաղաքական գործոններով է պայմանավորված։ 2022 թվականից ուկրաինական ճգնաժամի արդյունքում առկա աշխարհաքաղաքական իրադրությունն այնպես դասավորվեց, որ Հայաստանը կարողացավ մեծ օգուտներ ստանալ, սակայն այս ընթացքում չկարողացանք այդ օգուտները վերածել այնպիսի անհրաժեշտ հիմքի, որի արդյունքում մեր տնտեսության առաջընթացը ավելի շատ կհենվեր ներքին ռեսուրսի վրա, այլ ոչ թե արտաքին գործոնների ու պատահականությունների։ Հիմա դիտարկենք, թե ինչ նկատի ունենք։

Օրինակ՝ ուկրաինական պատերազմի և ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում բազմաթիվ ռուս մասնագետներ, հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ ժամանեցին Հայաստան՝ այստեղից իրենց աշխատանքները տարբեր արևմտյան ընկերությունների հետ շարունակելու համար։ Այդ ներհոսքի արդյունքում աճեցին վաճառվող ու հատկապես վարձով տրամադրվող բնակարանների գները։ Ու անգամ օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Երևանում բնակարանատերերը սկսեցին աստղաբաշխական գներ դնել վարձով բնակարանների վրա։ Փաստացի այդ գնաճը որևէ կարգավորման չէր ենթարկվում, իսկ դրա արդյունքում նաև վարձով բնակվող հայերն էին ստիպված դժվարություններ կրել։ Բայց այսպիսի իրավիճակում, երբ անշարժ գույքի գներն անհարկի բարձրացվում են, նույնիսկ ռեկորդային աստիճանի, Հայաստանը ռուսների համար սկսեց դիտարկվել ոչ նպատակահարմար իրենց աշխատանքներն այստեղից կազմակերպելու համար։

Նրանցից շատերն արդեն իսկ սկսել են հեռանալ այլ երկրներ կամ վերադառնալ իրենց հայրենիք։ Ու դրա արդյունքում է, որ վերջին շրջանում վարձակալության գները 30-40 տոկոսով իջել են։ Այնինչ, եթե ի սկզբանե վարձակալության գների անհիմն բարձրացում չլիներ, ռուսների համար Հայաստանից իրենց գործունեությունը շարունակելու առավել նպաստավոր պայմաններ կարող էին ստեղծվել, ու նրանից շատերը, հաշվի առնելով տնտեսական բարենպաստ պայմանները, չէին հեռանա։ Մյուս կողմից էլ՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ էր տալիս, որ Հայաստանը, հաշվի առնելով արևմտյան ընկերությունների դուրս գալը Ռուսաստանից, զարկ տար սեփական արտադրությանը, ապա նաև արտահանմանը դեպի Ռուսաստան։ Սրա մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ նույնիսկ այսպիսի բարձիթողի վիճակում արտահանումը դեպի ռուսական շուկա զգալիորեն աճել է։

Օրինակ՝ այս տարվա առաջին երկու ամիսներին մատակարարումները ռուսական շուկա աճել են 3,4 անգամով։ Բայց ի հեճուկս այս աճի՝ ՀՀ-ում արտադրությունը չի աճել նույն տեմպերով, այլ ուղղակի զարկ է տրվել վերաարտահանմանը։ Ի մասնավորի՝ արտերկրից՝ հիմնականում արևմտյան երկրներից Հայաստան են ներկրվել մեծ քանակությամբ մեքենաներ, մեխանիզմներ և սարքավորումներ, ու հետո թանկ գներով դրանք վերաարտահանվել են դեպի ռուսական շուկա։ Դրա ադյունքում է նաև, որ Հայաստանի բյուջե մեծ մուտքեր են ապահովվել։ Բայց ուշագրավ է, որ տարօրինակ չափերով աճել են ներկրումները հատկապես ԱՄՆից, իսկ այս երկրի իշխանությունները սկսել են մեծ ուշադրություն դարձնել ու խոշորացույցով հետևել Հայաստանի առևտրատնտեսական շարժերին։ Նույնիսկ որոշ հայկական ընկերություններ կան, որ դեպի ռուսական շուկա մատակարարումների համար պատժամիջոցների ցանկում են հայտնվել։

Բայց մի օր էլ հնարավոր է պատժամիջոցների օղակը սեղմվի, ու Հայաստանը կզրկվի ոչ միայն տնտեսական աճի ահռելի մասնաբաժնից, այլև դեպի բյուջե մուտքերից։ Իսկ իշխանություններն ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի տնտեսական աճի պահպանումն այդպիսի անցանկալի զարգացումների դեպքում, երբ Հայաստանի ներքին տնտեսական ներուժին զարկ տրված չէ։ Կարծես թե չեն էլ պատկերացնում: Այնինչ, Հայաստանի առաջ հնարավորություններ են բացվել՝ սեփական տնտեսությունը ռելսերի վրա դնելու համար։ Օրինակ՝ քայլերից մեկը կարող էր լինել տարբեր ընկերությունների համար այնպիսի բարենպաստ պայմանների ստեղծումը, որ նրանք նախընտրեին Հայաստանում կազմակերպել արտադրությունը և, օգտվելով ԵՏՄ-ի ստեղծած հնարավորություններից, փորձեին իրենց արտադրանքով լցնել Արևմուտքի պատժամիջոցների արդյունքում ռուսական շուկայում առաջացած վակուումը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան