Կառավարության հերթական անհասկանալի որոշումը. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Նախորդ շաբաթ տեղի ունեցած կառավարության նիստում հերթական անգամ չզեկուցվող հարցերի փաթեթով կառավարությունը կրճատեց զբաղվածության ոլորտում իրականացվելիք ծրագրերի համար նախատեսված գումարը՝ այն ուղղելով պահուստային ֆոնդ։ Հավելենք, որ խոսքը 124 մլն դրամի մասին է, ու տարօրինակն այն է, որ տվյալ գումարը ոչ թե հետ է ուղարկվում պետբյուջե, այլ ուղղվում է պահուստային ֆոնդ։ Նշենք նաև, որ նախնական տարբերակով տվյալ գումարը նախատեսված էր ուղղել գործազուրկների, աշխատանքից ազատվելու ռիսկ ունեցող անձանց աջակցելու գործընթացին, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ անձանց ՓՄՁ գործունեության աջակցության տրամադրման համար։ Ստացվում է՝ կառավարությունը հերթական անգամ առանց որևէ պարզաբանման, անհասկանալի ու խճճված որոշումն է կայացնում, որտեղ դարձյալ անհայտ է մնում հարյուրավոր միլիոն դրամների ճակատագիրը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում