Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միայն դատարկաբանություն՝ անվտանգային լրջագույն սպառնալիքների ֆոնին․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե առաջնորդվենք իշխանությունների հայտարարությունների տրամաբանությամբ, չնայած այս քաղաքական ուժի դեպքում տրամաբանության մասին խոսելն առնվազն միամտություն է, ապա կարող է մեզ թվալ, թե իրոք ապրում ենք մեր երազանքների Հայաստանում, որտեղ միայն ու միայն զարգացում և առաջընթաց է արձանագրվում։ Այդ դեպքում Հայաստանը պետք է վերջին 5 տարվա ընթացքում արդեն դարձած լիներ զարգացած ու կայուն պետություն: Բայց իշխանական քարոզչական ծխածածկույթից դուրս այլ՝ հակառակ իրականություն է։ Իհարկե, հնարավոր է, որ առանձին հարցերում Փաշինյանի կառավարման տարիներին որոշակի զարգացում կամ առաջընթաց նկատվել է, սակայն, ի համեմատություն այն ավերի ու կորուստների, որ բերել է Նիկոլ Փաշինյանը, այդ առաջընթացը շատ չնչին է։

Այս պահին Հայաստանը լուրջ անվտանգային ճգնաժամի առաջ է կանգնած, պետության տարածքային ամբողջականությունը խախտված է, իսկ պաշտպանական մեխանիզմները չեն գործում։ Հայկական պետությունը միջազգային ասպարեզում հեղինակազրկված վիճակում է, ավելին՝ հեռանկարային առումով նույնիսկ հարցականի տակ է դրված ընդհանրապես մեր պետականության պահպանման հարցը։ Մյուս կողմից էլ՝ բախվում ենք լուրջ դեմոգրաֆիական խնդիրների, երբ երկրի բնակչությունը նվազման ու ծերացման միտում ունի։ Արտագաղթը ոչ միայն չի նվազել, այլև մեծ թափով շարունակվում է։ Բազմաթիվ մարդիկ, ուղղակի հիասթափված առկա իրավիճակից ու անելանելիության զգացումից, հեռանում են երկրից։ Բայց հատկապես լուրջ է սահմանամերձ բնակավայրերի հարցը, որոնք ուղղակիորեն դատարկման վտանգի առաջ են կանգնած։

Վերջերս Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանը հետևողական առաջ է տանում իր ագրեսիվ գործելակերպը։ Ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդի զինված ուժերը չեն ներխուժի հայկական սահմանամերձ բնակավայրեր, գողություններ չեն անի ու վնաս չեն հասցնի բնակիչներին կամ գերի չեն վերցնի։ Ճիշտ է, այդ բնակավայրերում ապրող մարդիկ կորովի են ու ամուր կառչած հողին, սակայն օրվա իշխանությունների պարագայում ապահովագրված չեն թշնամու նորանոր հանցագործություններից: Մի խոսքով, փաստացի պետության անվտանգային իմունիտետը քայքայված է, իսկ դրան առնչվող առանցքային հարցերը լուծելու վրա կենտրոնանալու փոխարեն իշխանություները թիթեռ նկարելով են զբաղված։ Արդեն ավանդական է դարձել, որ Փաշինյանը կառավարության նիստերը փորձում է օգտագործել ինչ-որ «լավ» նորություններ հայտնելու կամ «ձեռքբերումների» մասին հիշատակելու համար։ Դե, միշտ էլ կարելի է գտնել դրական ինչ-որ բան։

Օրինակ՝ կարելի է թանգարան այցելողների թվաքանակի ավելացումը ներկայացնել որպես «խոշոր» ձեռքբերում, ինչպես Փաշինյանն անում էր նախկինում։ Կամ եթե այդ ցուցանիշները չեն գոհացնում, Հայաստանի տարածքի որևէ մասում կովկասյան ընձառյուծ կգտնվի, ու նրա վերադարձը պատվավոր տեղ կզբաղեցնի Փաշինյանի ձեռքբերումների 100 փաստերի ցանկում։ Բայց, որպես կանոն, Փաշինյանի ամենանախընտրած թեմաները վերաբերում են աշխատատեղերին ու աշխատավարձերի բարձրացմանը։ Պատահական չէ, որ վերջինս կառավարության նիստերի ժամանակ պարբերաբար խոսում է այն մասին, որ գրանցված աշխատատեղերի «բացարձակ ռեկորդներ» են սահմանվում։ Ու նա այնպիսի մի հուզականությամբ է այդ ամենի մասին հայտարարում, որ եթե Հայաստանում չապրեինք, գուցե իսկապես հավատայինք այդ ամենին։ Մնում է միայն սպասել, թե ինչպես է Փաշինյանը մի քանի շաբաթ հետո արդեն նոր պատմական ռեկորդի մասին հայտարարելու։

Կառավարության վերջին նիստում, բացի ավանդական դարձած թեմաներից, այլ նորություններ ևս կային։ Իշխանությունները փորձեցին հանրության շրջանում այնպիսի տպավորություն ստեղծել, թե վերջապես Կապանի օդանավակայանը գործարկվում է։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ Կապանի օդանավակայանը տեխնիկական առումներով պատրաստ է եղել անգամ մինչև 2018 թվականի իշխանափոխության իրականացումը, ընդ որում՝ մասնավորի ջանքերով։ Այլ խնդիր է, որ եթե առաջ օդանավակայանը հայկական ուժերի թիկունքում որոշակի խորության վրա էր, հակառակորդը գտնվում էր 100 կիլոմետրից ավելի հեռավորության վրա, ապա հիմա հակառակորդը օդանավակայանի հարևանությամբ է՝ ընդամենը տասնյակ մետրերի հեռավորության վրա։ Ավելին, այսօր թշնամու կողմից մի քանի տասնյակ մետրի վրա գտնվող Կապանի օդանավակայանը դիտարկվում է անմիջականորեն, առանց հատուկ տեխնիկական միջոցների կիրառման։

Ուստի օդանավակայանից թռիչքների իրականացումը անվտանգային առումով կարող է խնդրահարույց լինել։ Ինչ վերաբերում է L 410 տիպի քաղաքացիական օդանավին, որն օրերս փորձնական թռիչք կատարեց, ապա ենթադրաբար այն դատարկ էր: Ավելին, նույնիսկ ՏԿԵՆ-ից են լրատվամիջոցներին ասել, թե հայտնի չէ՝ երբ են սկսվելու կանոնավոր թռիչքները Կապանի օդանավակայանից: Բայց նույնիսկ այս իրողությունը չի խանգարում, որպեսզի իշխանությունները ցուցադրեն, թե իբր լուրջ հաջողության են հասնում Կապանի օդանավակայանի գործարկման հարցում։ Կառավարության նիստի մյուս նորություններն էլ վերաբերում էին ջրային պարեկներին ու պարեկային ծառայության շրջանակներում իգական սեռի ներկայացուցիչների ներգրավմանը։

Փաշինյանը փորձում է համոզել, որ ջրային պարեկների ինստիտուտի ներդրման պարագայում ձկան ապօրինի որսը Սևանա լճում դառնալու է անհնար, այնինչ առանց ջրային պարեկների էլ որսագողության դեմ պայքարի մեղանիզմներ կան։ Իսկ կին պարեկների ներգրավման պահով կառավարության նիստում երկրի վարչապետն արդեն հասակի հարց է քննարկում։ Փաստացի ստացվում է, որ ներկա ճգնաժամային ու օրհասական պայմաններում իշխանությունները, կենտրոնանալով մանրմունր թեմաների վրա, զբաղված են դատարկաբանություններով և հանրության գլխի տակ փափուկ բարձ են դնում՝ մարդկանց ուշադրությունը շեղելով գլոբալ հիմնահարցերից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՖուչիկի փողոցը կանվանափոխվի Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրան Մենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԼավ լուր՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար․ Ավանեսյանը՝ մանրամասնում է Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի կարգավորումը Պիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան35-ամյա կինը իր աղանդի պատճառով առևանգել և զոհաբերել է իր քրոջ երեխայինՄեդվեդևը խոսել է ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ հիշատակելով նաև Հայաստանը Բերդկունքում բախվել են «Hongqi»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավnր Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԻրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ Ադրբեջանական հեռուստաալիքը կարևորել է Թուրքիայի դերը 44-օրյա պատերազմում Սպասվում է կարճատև անձրև. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մասկը և տեխնոլոգիական ոլորտի առաջատար այլ դեմքեր բաց նամակով հորդորում են Հուանգին վերականգնել Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Արսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵՄ-ն պատժամիջnցներ է սահմանել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի դեմ Աշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի՝ կսահմանվի 32 տարեկան․ նախագիծ Կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Երբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա Կոստանյան Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով Իշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանՊուտինն այս անգամ շատ կոշտ արձագանքեց Արսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանԹաիլանդում՝ մոտոցիկլետների վարձույթի կետի շենքում, հրդեհ է բռնկվել. կան զnhեր Պեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը Պուտինի կոշտ ուղերձը․ Արևմուտքը չի հրաժարվում նեոգաղութային հավակնություններից 2027 թվականին ոչ մի ռուս թոշակ չի ստանաԱՄՆ-ի ավիադիսպետչերները սարքավորումների պահեստամասեր են գնում eBay-ից․ WP Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ Համակարգային խնդիրն ու տրանսպորտային հոսքերը. Տիգրան Ավինյանը՝ Երևանի երթևեկության և կառուցապատման մասինԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը. նախաքննությունն ավարտվել է