Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բնապահպանը կարծում է, որ այս օրենքն էլ կյանքի չի կոչվի, կրկեսի գեղղեկավարն էլ ասում է՝ «օրենքը կա, պետք է ենթարկվենք». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի որոշ կենդանիների օգտագործումը կրկեսներում: Այս որոշումը, մեղմ ասած, միանշանակ արձագանքի չարժանացավ: Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է` տարբեր փորձագետներ տևական ժամանակ բարձրացրել են այս հարցը, որ կրկեսը պետք է լինի առանց կենդանիների:

«Հուրախություն մեզ` նման օրենք ընդունվեց: Բայց լինենք անկեղծ: Տեսանք, թե ինչ եղավ պոլիէթիլենային տոպրակների նախագծի հետ: Կարծում եմ, որ վայրի կենդանիներին առնչվող օրենքն էլ ի կատար չի ածվի, ինչպես բազմաթիվ օրենքներ ՀՀ-ում: Այսինքն, կառավարումը շատ վատ է կազմակերպվում, և շատ հնարավոր է, որ մի օր, օրինակ` կրկեսի տնօրինությունն արտերկրից կրկեսային խումբ հրավիրի, որն էլ կասի, որ իր խմբում եղած կենդանիները վայրի բնությունից վերցված չեն, կրկեսում են ծնվել, պետք է ցուցադրենք: Օրենքում շատ հետաքրքիր մի բան կարդացի, որ կրկեսում կարելի է գալ և դիտել կենդանիների: Ստացվում է, որ այս օրենքը կարող են շրջանցել, վերջում էլ մի հավելված ավելացնել, որ ներկայացվող կենդանիներն անունով վայրի են, ինչպես ասում էին դելֆինների ժամանակ, բայց իրենք ծնվել են, օրինակ` կենդանաբանական այգում, անազատության մեջ և այլուր: Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիլվա Ադամյանը:

«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն Սոս Պետրոսյանն էլ նշում է, որ վերջերս լույս տեսած իր` «Հայկական կրկեսը երեկ և այսօր» գրքում ուշադրություն է դարձրել կենդանավարժությանը, այն ավանդույթներին, որոնք ունեցել ենք: «Կրկեսն առանց կենդանավարժության` կարծես ճաշն առանց աղի: Առանց կենդանավարժության կրկեսը դժվար է պատկերացնել, բայց քանի որ օրենքն ընդունվեց, հարմարվում ենք դրան: Ի վերջո, կան ընտանի կենդանիներ` ձիեր, շներ և այլն: Բացի դա, վայրի կենդանիների բացակայությունը կփորձենք կոմպենսացնել բազմաժանր ակրոբատիկական թռիչքային ատրակցիոններով: Այնպես կանենք, որ ժողովուրդը չզգա վայրի կենդանիների բացակայությունը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պետրոսյանը:

Ընդգծում է, սակայն, երկար տարիներ լինելով կրկեսի տնօրեն և գեղղեկավար՝ նկատել է` երբ երեխաները ծնողների հետ գալիս են տոմս գնելու, հարցնում են` վագրեր, առյուծներ, արջեր կա՞ն, եթե իմանում են, որ չկան, շատերը տոմս չեն գնում: «Իհարկե, ֆինանսական առումով օրենքը կվնասի կրկեսին, բայց օրենքը կա, պետք է ենթարկվենք դրան և կոմպենսացնենք մյուս ժանրերով: Կրկեսային արվեստը բազմաժանր է, թող ժողովուրդը չմտածի, այնպես կանենք, որ կրկեսում միշտ տոն լինի»,-եզրափակում է կրկեսի տնօրենը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային