Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ ո՛չ տրամաբանություն կա, ո՛չ էլ լրջություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ես գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ անհուսալիորեն հետ եմ մնացել ՀՀ կառավարության և ԱԺ պատգամավորների տրամաբանությունը հասկանալուց»: Նախօրեին ֆեյսբուքյան իր էջում նման միտք է արտահայտել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Սակայն հարցն այն է, որ տիկին Խառատյանը, մեղմ ասած, բացառություն չէ: Ավելին, ամենևին հետ չի մնացել, քանզի գնալով դժվար է դառնում ոչ թե տրամաբանությունը հասկանալը, այլ տրամաբանություն գտնելը: Չես կարող գտնել կամ հասկանալ մի բան, որը չկա: 

Վկան՝ անձնական տվյալներին միջամտելու հնարավորություն տվող նախագծի քննարկումները Ազգային ժողովում, երբ խորհրդարանական մեծամասնությունը, հաշվի չառնելով ընդդիմության և մասնագիտական շրջանակների (գրեթե առանց բացառության) սուր քննադատությունը, ամեն ինչ արեց անցկացնելու չափազանց խնդրահարույց նախագիծը՝ չունենալով հիմնավորումներ այդ նախաձեռնության ո՛չ արդյունավետության, ո՛չ էլ այլ նպատակներով չօգտագործվելու երաշխիքների առումով:

 Ավելին, առաջինից երկրորդ ընթերցում գրեթե փոփոխություն չկրած նախագիծը նույնիսկ այն քննադատող «իմքայլականների» կողմից մի գիշերվա մեջ հանկարծ դարձավ ընդունելի: 

Սակայն շատ ավելի ցավալի էր լսել հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանին, որը նախագիծը խոցելի համարելով՝ կոչ էր անում ընդունել: Պատգամավորը նաև օգտագործեց լավագույն պաշտպանությունը հարձակումն է գործելաոճը՝ իշխանություններին բնորոշ «մուննաթ» ոճով ընդդիմությանը մեղադրելով առաջարկներ չներկայացնելու մեջ:

Այնինչ, ընդդիմադիրները պարզ հայերենով բացատրել էին, որ նախագծին դեմ են ամբողջությամբ, առանց բացառության, ուստի իմաստ չկա որևէ փոփոխության առաջարկ անել:

Նախագիծը չընդունվեց, ընդդիմությունը բոյկոտեց, իսկ իշխանությունը չկարողացավ անհրաժեշտ քվեներ ապահովել ու... հրավիրեցին երկրորդ արտահերթը: Նույն օրվա մեջ: Առանց ընդդիմության: 

Նույնիսկ չփորձելով օրինականության տարրական կանոները պահել: Թե կառավարությունը երբ հասցրեց նիստ անել ու արտահերթի առաջարկով հանդես գալ, հարցի մյուս կողմն է:

 Սակայն խնդիրը միայն այս նախագիծը չէ: Ընդհանրապես, այս իշխանությունների գործողությունները շատերն են արդեն որակում որպես անլուրջ: Հենց միայն առողջապահության նախարարի ծաղրանքը իր թիմակից պատգամավորի հանդեպ և վերջինիս արձագանքը, թե «առողջապահության նախարարն էլ մի քիչ որ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է՝ այսօր մենք չունենայինք այս նախագծերի անհրաժեշտությունը», ինչ ասես արժեն: 

Կամ՝ Կոտայքի մարզպետը Չարենցավանի հետ կապված պարետի որոշում է հրապարակում, հետո ջնջում, թե՝ դա «տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր», իսկ պարետատունը հետո հայտարարում է, թե որոշումը չեղյալ է հայտարարվել: Եվ վերջապես, տարօրինակ է, որ վերջին օրերին, անկախ պատճառներից, չեն պահպանվում նոր հիվանդացությունների մասին թվերի հրապարակման ժամկետները, ինչը հազիվ թե իշխանությունների հանդեպ վստահության պաշարն ավելացնի: Մեղմ ասած...

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Իշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան «Արդյո՞ք նույնն էր լինելու մեղադրանքը, եթե մի այլ «կրիմինալ» դեպք լիներ ու մեկը «կալաշից» մյուսի ուղղությամբ 6 անգամ մոտիկից կրակեր էրեխեքի ներկայությամբ» Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան. մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը. Արտակ Զաքարյան Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»Պրահայում բшխվել են երկու մարդատար գնացք. կան վիրավnրներ Մահափորձի սպառնալիք Թրամփի դեմ․ Իրանի ծրագրերը բացահայտվել են Ծննդաբերության արձակուրդի նոր կարգ. կրճատում է նախատեսվում Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»Հրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան Դումիկյան ՌԴ-ից արձագանքել են Թրամփի՝ «Պուտինը նահանջում է» հայտարարությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին Կյանքից անժամանակ հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա ԽաչատրյանըՎենսը դեմոկրատներին մեղադրել է Հուանգի շուրջ սկանդալը Թրամփի դեմ օգտագործելու մեջ «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Վտանգը կարող է լուրջ լինել. կարևոր զգուշացում գազով աշխատող մեքենաների վարորդներին Երբվանի՞ց կսկսվեն սարսափելի ցրտերըԱրարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ Մխիթարյան«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»ԵՄ-ն հակառուսական պատժամիջnցների 22-րդ փաթեթը կհաստատի դեկտեմբերին. Politico Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ լուծում․ ՄԻՊ Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանԱրտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»Հայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք. Ջեյ Դի Վենս Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում․ նոյեմբերի 17-ի տվյալները Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը «Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ Ասրյան«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում