Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երբ ո՛չ տրամաբանություն կա, ո՛չ էլ լրջություն

POLITICS

«Ես գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ անհուսալիորեն հետ եմ մնացել ՀՀ կառավարության և ԱԺ պատգամավորների տրամաբանությունը հասկանալուց»: Նախօրեին ֆեյսբուքյան իր էջում նման միտք է արտահայտել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Սակայն հարցն այն է, որ տիկին Խառատյանը, մեղմ ասած, բացառություն չէ: Ավելին, ամենևին հետ չի մնացել, քանզի գնալով դժվար է դառնում ոչ թե տրամաբանությունը հասկանալը, այլ տրամաբանություն գտնելը: Չես կարող գտնել կամ հասկանալ մի բան, որը չկա: 

Վկան՝ անձնական տվյալներին միջամտելու հնարավորություն տվող նախագծի քննարկումները Ազգային ժողովում, երբ խորհրդարանական մեծամասնությունը, հաշվի չառնելով ընդդիմության և մասնագիտական շրջանակների (գրեթե առանց բացառության) սուր քննադատությունը, ամեն ինչ արեց անցկացնելու չափազանց խնդրահարույց նախագիծը՝ չունենալով հիմնավորումներ այդ նախաձեռնության ո՛չ արդյունավետության, ո՛չ էլ այլ նպատակներով չօգտագործվելու երաշխիքների առումով:

 Ավելին, առաջինից երկրորդ ընթերցում գրեթե փոփոխություն չկրած նախագիծը նույնիսկ այն քննադատող «իմքայլականների» կողմից մի գիշերվա մեջ հանկարծ դարձավ ընդունելի: 

Սակայն շատ ավելի ցավալի էր լսել հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանին, որը նախագիծը խոցելի համարելով՝ կոչ էր անում ընդունել: Պատգամավորը նաև օգտագործեց լավագույն պաշտպանությունը հարձակումն է գործելաոճը՝ իշխանություններին բնորոշ «մուննաթ» ոճով ընդդիմությանը մեղադրելով առաջարկներ չներկայացնելու մեջ:

Այնինչ, ընդդիմադիրները պարզ հայերենով բացատրել էին, որ նախագծին դեմ են ամբողջությամբ, առանց բացառության, ուստի իմաստ չկա որևէ փոփոխության առաջարկ անել:

Նախագիծը չընդունվեց, ընդդիմությունը բոյկոտեց, իսկ իշխանությունը չկարողացավ անհրաժեշտ քվեներ ապահովել ու... հրավիրեցին երկրորդ արտահերթը: Նույն օրվա մեջ: Առանց ընդդիմության: 

Նույնիսկ չփորձելով օրինականության տարրական կանոները պահել: Թե կառավարությունը երբ հասցրեց նիստ անել ու արտահերթի առաջարկով հանդես գալ, հարցի մյուս կողմն է:

 Սակայն խնդիրը միայն այս նախագիծը չէ: Ընդհանրապես, այս իշխանությունների գործողությունները շատերն են արդեն որակում որպես անլուրջ: Հենց միայն առողջապահության նախարարի ծաղրանքը իր թիմակից պատգամավորի հանդեպ և վերջինիս արձագանքը, թե «առողջապահության նախարարն էլ մի քիչ որ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է՝ այսօր մենք չունենայինք այս նախագծերի անհրաժեշտությունը», ինչ ասես արժեն: 

Կամ՝ Կոտայքի մարզպետը Չարենցավանի հետ կապված պարետի որոշում է հրապարակում, հետո ջնջում, թե՝ դա «տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր», իսկ պարետատունը հետո հայտարարում է, թե որոշումը չեղյալ է հայտարարվել: Եվ վերջապես, տարօրինակ է, որ վերջին օրերին, անկախ պատճառներից, չեն պահպանվում նոր հիվանդացությունների մասին թվերի հրապարակման ժամկետները, ինչը հազիվ թե իշխանությունների հանդեպ վստահության պաշարն ավելացնի: Մեղմ ասած...

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School