Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեզ միավորող արժեքները պետության ողնաշարն են»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերլուծելով քաղաքական իրավիճակը, սխալները, փորձելով դրանք ուղղելու ելքեր գտնել՝ շատերը հանգում են մեկ պարզ մտքի՝ կարիք ունենք հասարակության հետ աշխատելու, մարդկանց սովորեցնելու, արժեքային համակարգ փոխելու: Հավելում՝ գուցե թերացել ենք կրթության ոլորտում, գուցե տարիներ ի վեր չենք սովորել մշակութային կարևոր արժեքներն առաջին պլան բերել: Իրականում այսպես է, քանի որ շատերը, անգամ բացահայտ փաստերի առկայության դեպքում, չեն ցանկանում առերեսվել իրականությանը, որն, այո, ցավոտ է, բայց այն չընդունելու դեպքում եղածն էլ կորցնելու հավանականություն կա: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշում է՝ ամենակարևոր խնդիրը վերաբերում է հասարակությանը:

«Սխալ ուղղությամբ ենք ներկայացնում մեր պահանջները, մեր հույսերը կապում ենք քաղաքական գործիչների ու կուսակցությունների հետ՝ մոռանալով, որ երկրի քաղաքակրթական մակարդակը որոշվում է հասարակությունով: Հնարավոր չէ ունենալ զարգացած պետություն՝ չունենալով զարգացած հասարակություն: Ինչպես ենք հասնում դրան, դա ևս շատ կարևոր է: Սա կրթական ու մշակութային հարց է: Այս խնդիրը չի լուծվում Քրեական օրենսգրքով: Այն պահանջում է շատ երկար, լուրջ աշխատանք, ոչ այնքան աղմկոտ, պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք ինչոր արդյունքի հասնել, դրան կհասնենք տարիներ հետո: Միայն զարգացած հասարակությունը կարող է թելադրել, թե ինչ երկիր է ուզում տեսնել, ինչ երկրում է ուզում ապրել:

Թվում է, թե հեշտ է ղեկավարել, այսպես ասենք, խավարամիտ հասարակությանը, ինչ-որ կարգախոսներով տանել առաջ և հետ, ինչ-որ մարդու վրա բարդել ամեն ինչ և համարել, որ մարդուց հրաժարվելով՝ ամբողջովին փոխում ենք մեր կյանքը: Մեր փորձը ցույց է տալիս, որ այդպես չէ: Դեռ երեք տարի առաջ մի քանի անգամ, երբ ակտիվորեն շրջանառվում էր «մերժիր Սերժին» կարգախոսը, բոլոր հարցազրույցներում ասում էի, որ դա սխալ կարգախոս է, քանի որ խնդիրը չի կարող մեկ մարդը լինել: Խնդիրը համակարգային է, պետք է մերժել համակարգը, բայց դրա համար պետք է հասկանալ՝ ինչն ես կոնկրետ մերժում: Այստեղ ախտորոշում է պետք, ինչ-որ բանից հրաժարվելուց առաջ, բուժում նշանակելուց առաջ պետք է հասկանալ՝ ինչով ենք հիվանդ: Բայց այդ հիվանդությունը մենք մեզանից հեռացնում ենք, համարում ենք, որ մեր կողքինը, ընդդիմախոսը հիվանդ է, իսկ մենք առողջ ենք, կրթվելու, զարգանալու կարիք չունենք: Կարծում եմ, որ այդ համատարած անգրագիտությունը, եթե կարելի է ասել՝ տգիտությունը, մեր ամենամեծ ցավն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բաբայանը:

Նշում է՝ բոլոր կուսակցությունները խնդիր ունեն շատ ձայն հավաքելու, սա ևս նորմալ է: «Նրանց համար կարևոր է քանակը, դրա համար գնում են ավելի պարզունակ հայտարարությունների, որոնք արագ ընկալվում են, ավելի զգացմունքային են, չեն պահանջում մտքի աշխատանք, որոնք հաճո են լսելու համար և այլն: Ուստի մեր ամենամեծ խնդիրը հասարակությանը կրթելն է: Բոլոր այն երկրները, որոնք հասել են որոշակի հաջողությունների, հենց սկզբից կրթությունը և մշակույթը դրել են խնդիրների լուծման կենտրոնում: Մշակույթն ունի շատ կարևոր կիրառական նշանակություն. սա ո՛չ ժամանց է, ո՛չ էլ բիզնես, սա երկրի քաղաքակրթական չափանիշն է: Մարդը պետք է կապված լինի մշակույթի հետ, հասկանա, որ մշակույթը ժամանց չէ կարուսելի պես, այլ սեփական անձը, երկրի պատմության, ապագայի, ներկայի մեջ իր տեղը գտնելու, ուրիշին հասկանալու միջոց: Այսօր շատ լավ երևում է այդ բացը: Խնդիր ունենք իրար լսելու, ոչ թե գոռալով մյուսին ճնշելու, այլ իրար հասկանալ փորձելու: Ի վերջո, մի ընտանիք ենք, անկախ նրանից, թե ինչ հայացքներ ունենք: Պետությունը զարգանում է այն ժամանակ, երբ հանրությունն իրեն ընկալում է որպես մի ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն ունի իր պարտավորությունները և պարտադիր չէ, որ բոլորը նույն կերպ մտածեն»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Բերում է ընտանիքի օրինակ, որտեղ, ասենք, մեծանում են երկու եղբայրներ: «Ասենք, նրանց տարիքային տարբերությունը երկու տարի է, սովորել են նույն դպրոցում, նույն հեքիաթներն են լսել, նույն գրքերը կարդացել, նույն ծնողներն ունեն, բայց նրանք կարող են բացարձակ տարբեր լինել, և դա բնական է: Եթե նույն ընտանիքում են տարբեր, ապա ինչպես կարող են երկրում բոլորը նույն կերպ մտածել, նույն կերպ զգալ: Մենք ոչ թե պետք է փնտրենք, թե ինչն է մեզ բաժանում, այլ գտնենք այն, ինչը մեզ միավորում է: Բաժանող բաներ միշտ կարելի է գտնել, մեզ միավորող արժեքներն են պետության ողնաշարը: Մեզ միավորում է այս հողը, որը ևս պետք է ճանաչել ու դա չանել գրքերով, պետք է ճանաչենք մեր մշակույթը, քանի որ դա մեր անձնագիրն է: Պետք է տիրոջ վերաբերմունք ունենանք, քանի որ այս հողը, քաղաքը, փողոցը, մեր ողջ հանրապետությունն է մեր տունը, ոչ թե մեր բնակարանը: Այդ տունը պետք է մաքուր պահենք, աղբը հավաքենք, այլ ոչ թե բողոքենք, որ ինչ-որ մեկն աղտոտում է, թե՞ համակերպվել ենք այդ աղբի հետ: Շատ հարցեր կան: Կարծում եմ՝ որպես պետություն կկայանանք այն ժամանակ, երբ մեր հանրությանը կընկալենք որպես մեկ ընտանիք: Ինչպես ընտանիքի ծնողներն են ցանկանում լավ կրթություն տալ իրենց երեխաներին, այնպես էլ նույնը պետք է անենք հանրության հանդեպ: Թե չէ, ցավոք, ամեն անգամ նույն սխալն անում ենք, անունն էլ դնում հայի բախտ, իսկ գուցե մե՞նք մի բան այնպես չենք անում»,-եզրափակում է Ռուբեն Բաբայանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է