Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իսկ մենք... կարծես դեմ չենք. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհը փոխվում է, այն էլ՝ գլխապտույտ արագությամբ, իսկ մենք աշխարհի մի մասնիկն ենք, բայց չենք ընթանում այդ փոփոխություններին ընդառաջ, չենք փորձում փոփոխությունները որպես իրողություն ընդունել, կարևորն անկարևորից վեր չենք դասում: Մի երկրում, որտեղ ապրում ենք գրեթե առանց անվտանգության երաշխիքների, մի երկրում, որտեղ ամեն առավոտ արթնանում ես և առաջինը լուրերն ես աչքի անցկացնում` տեսնելու, թե ինչ է եղել գիշերվա ընթացքում, մի երկրում, որտեղ պատերազմի դե ֆակտո ավարտից մեկ տարի և ավելի ժամանակ հետո Արցախում մարդիկ դեռ պատերազմի մեջ են ապրում և գյուղից երեխաներին ու կանանց են տարհանում` թշնամու ուղիղ սպառնալիքների ներքո, մեր իշխանությունները բացարձակ ոչինչ չեն անում:

Ավելի ստույգ՝ պարզապես շարունակում են իբր «խաղաղության դարաշրջան» բացել Ադրբեջանի հետ, շարունակում են ոտնատակ տալ մեր երկրի ու ժողովրդի արժանապատվության փշրանքները, անընդհատ խոսքեր են հնչում, բառեր, որոնք արդեն ազդեցություն չեն ունենում մարդկանց վրա, բայց դրանք ասվում են, գուցե դեռ հնարավոր է մի քանի տասնյակ մարդու համոզել, որ իրենք լավ են ապրում, ուղղակի տեղյակ չեն այդ մասին: Կառավարության նիստում, որտեղ առաջնային քննարկման հարց պետք է դառնար Արցախում պատերազմի վտանգը, այն, որ մեր հայրենիքի այդ հատվածից թշնամին արցախցիներին փորձում է հեռացնել հոգեբանական ճնշման ներքո, այն, որ մի քանի օր է՝ Հայաստանից Արցախ գնացող գազատարը վնասված է և չեն կարողանում նորոգել այն, գործադիրի ղեկավարն ընդամենը մի քանի խոսքով ամփոփում է իրավիճակը. «Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք: Այս պահին որևէ հավել յալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանի որ Արցախի իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ:

Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»: Մեկ բառ անգամ չի ասվում, որ մարտի 7-ին Երասխում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական մարտական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Մանասարյանը, որն երկու անչափահաս երեխայի հայր էր, մեկ զինծառայող էլ վիրավորվել էր: Չի խոսվում այն մասին, որ թշնամու արձակած կրակոցները խլում են մեր տղաների կյանքը, որ մի տան լույս էլ մարեց: Սա քննարկման ամենակարևոր հարցն է, մինչդեռ մի մեծ արձագանք «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած զեկույցին, որտեղ, ըստ Փաշինյանի, «մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ՝ «ընտրական ժողովրդավարություն»: Նույնիսկ 2018 թ.-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր:

2021 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով ՀՀ-ն մուտք է գործել ժողովրդավարական երկրների, պայմանական ասած, բարձրագույն լիգա»: Ժողովրդավարության բարձրագույն լիգայում ենք, բայց քրեական գործեր են հարուցվում, երբ քաղաքացին սոցցանցերում իր կարծիքն է հայտնում ամենատարբեր հարցերի ու քաղաքական գործիչների վերաբերյալ, գուցե երբեմն օգտագործում է բառեր, որոնք ներկա իշխանությունների կողմից որպես վիրավորանք են դիտարկվում: Մենք, որ վարչապետից անդրադարձ ենք ակնկալում Արցախում և Հայաստանի սահմաններին տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, մի սթափեցնող խոսք չենք լսում նաև ՀՀ նորընտիր նախագահից: Լրագրողների հետ զրույցում, արձագանքելով դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելուն զուհագեռ Ադրբեջանը կրակում է սահմանին, նա նշել էր`«հա, հետո ինչ, ոչինչ, որևէ մեկը, այդ թվում՝ Ադրբեջանը, չպետք է շեղի մեզ այդ ճանապարհից, պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում»։

Բայց մեզ հետ խաղաղություն չեն ցանկանում հաստատել, թշնամին մեզ ոչնչացնել, սպանել ու բնաջնջել է ցանկանում, իսկ մենք... մենք, կարծես թե, դեմ չենք: Անվտանգության հարցերն, իհարկե, անհամեմատելի են սոցիալական խնդիրների հետ, բայց չէ որ դրանք պակաս կարևոր չեն, մարդն ամեն օր կարիք ունի սնվելու, ծախսեր ունի: Եթե ուզում է ապրել, պիտի կարողանա հոգալ այս հարցերի մասին: Բայց այս «ֆրոնտում» էլ հաջողություններ չկան: Հակառակը` Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին գերտերություններից կախում ունեցող երկրները, նաև՝ մենք, ոչ երանելի վիճակում ենք հայտնվելու: Ամենահրատապ հարցերից է հացահատիկի ներկրումը, հնարավոր դեֆիցիտը մյուս ապրանքների մասով: Բայց ՀՀ իշխանություններն անկեղծ զրույց չեն ունենում քաղաքացու հետ, չեն խոսում հնարավոր վտանգների մասին: Ամեն ինչ նորից մնում է քաղաքացու ուսերին, որը սկսել է սպոնտան գնումներ կատարել՝ վախենալով, թե սով է սկսվելու:

Կարծիքներ են հնչում, որ մեր երկիրը ժամանակավորապես կառավարողները ու որևէ լավ տեղ չտանողները բանիմաց չեն, կառավարել չգիտեն, տգետ են: Իսկ դու հույս ես փայփայում, որ նրանք սա չեն անում դիտավորյալ, քանի որ դա կնշանակի, որ նաև անհայրենիք են, իսկ սա տգետ լինելուց հազարապատիկ ավելի վատ է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանըՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ին