Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մե՛րս, քո տղեն լավ ա, քո տղուն բան չի լինի». կրտսեր սերժանտ Լևոն Գալստյանը, հայտնվելով շրջափակման մեջ, անմահացել է Հադրութում․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լևոնն անչափ աշխույժ տղա էր, դադար չուներ: Հիմա, երբ նայում եմ շուրջս վազվզող երեխաներին, նրանց մեջ իմ Լևոնին եմ գտնում: Փոքր տարիքում աշխույժ, իսկ հասուն տարիքում՝ այնքան լուրջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Լևոնի մայրիկը:

Նշում է՝ որդին տարված էր անտառով և նրա բնակիչներով, մշտապես փնտրում էր հարցի պատասխանը, թե ով է կենդանիներից ամենաուժեղը: Լևոնն իր ապագան սպորտի հետ էր կապել: Դպրոցին զուգահեռ հաճախել է Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոց: Իսկ հետո սկսել է ճանապարհը հունահռոմեական ոճի ըմբշամարտում: «Իր համար առաջնային էր սպորտը: 10 տարվա սպորտսմեն էր տղաս: Դպրոցից տեղափոխեցինք Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջ»: Քոլեջն ավարտելուց հետո Լևոնն ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ։ Մի քանի ամիս հասցրել է վայելել ուսանողական կյանքը, այնուհետև զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:

«Շատ լավ տրամադրվածությամբ գնաց: Անկեղծ լինելով՝ ասեմ, որ տարիներ ի վեր հույս ունեի, որ չի ծառայելու, ակնկալում էի, որ Հայաստանի չեմպիոն է դառնալու: Բայց ողնաշարի և ուսերի շրջանում ունեցած ցավերը մի պահ իրեն «հետ գցեցին» սպորտում: Արդյունքում զորակոչվեց բանակ՝ մա՛մ, երկու տարի է, կծառայեմ, կգամ ու նորից իմ սպորտին կանցնեմ: Ծառայելու ժամանակ, երբ նորից հիշեցրի, որ պետք է չեմպիոն դառնար ու այդ դեպքում չէր ծառայի, Լևոնն ինձ հակադարձեց՝ մա՛մ, ինձ շատ փափուկ եք պահել, պետք է ծառայեի: Իրեն մի տեսակ տխուր եմ ճանապարհել, երևի կանխազգացում ունեի: Ճանապարհելու օրն էլ իր աչքերում թախիծ կար, երբեք Լևոնին տխուր չենք կարող պատկերացնել, միշտ ուրախ էր, ժպիտը՝ դեմքին»: Լևոնը 2020 թ. հունվարի 13-ին է զորակոչվել բանակ: Ծառայությունն սկսել է Արմավիրի ուսումնական զորամասում, ամիսներ անց՝ կրտսեր սերժանտ կոչումով տեղափոխվել Արցախ: Վիճակահանության արդյունքում հայտնվում է Ջրականում:

«Համավարակի շրջանն էր, իրեն տեղափոխեցին Մարտունի 2՝ նորակոչիկների հետ անցկացնելու կարանտինը, ինչպես ասում են՝ կարանտինի սերժանտ էր: Մոտ երկու ամիս այնտեղ անցկացնելուց հետո եկան Ջրական, 28 օր անց սկսվեց պատերազմը»: Պատերազմի առաջին օրերից Լևոնը եղել է դիրքերում: «Հենց առաջին օրը զանգեց: «Լևո՛ն, որտե՞ղ ես»: «Մա՛մ, հանգիստ, խրամատում պառկած եմ»: 18 օր եղել է դիրքերում, տարբեր հատվածներում: Ջրականից՝ Արա լեռ, Արա լեռից՝ դեպի Հադրութ՝ 9-րդ կիլոմետր, այդտեղից՝ Հադրութի դպրոց, և այսպես շարունակ: Պայքար, նահանջ, պայքար: Լևոնը նորակոչիկների հետ է եղել, քանի որ իրենցն ուսումնական գումարտակ էր: Նա իրենց վաշտի սպորտի կազմակերպիչն էր, կոփում էր նորակոչիկներին»: Լևոնի մարտական ուղին փաստում է՝ թշնամուց չվախեցող, վիրավորներին ու զոհված տղաներին միայնակ չթողնող սերժանտը մարտի դաշտում իրեն դրսևորել է որպես խիզախ զինվոր, նետվել է մարտի հանուն հայրենիքի, հուսադրել իր զինվորներին ու ընտանիքին, որ տուն է վերադառնալու, բայց ավաղ...

Մայրիկը պատմում է՝ Եռաբլուր այցելող զինվորները հպարտությամբ են նշում, որ Լևոնն իրենց սերժանտն է եղել՝ խստապահանջ, բայց ազնիվ ու արդար: Երբ տիկին Արմինեին հարցնում եմ, թե քանի օր տևեց Լևոնի պատերազմը, պատասխանում է՝ 18, և շեշտում, որ իր այդ հաշվարկը պայմանավորված է Լևոնի վերջին զանգով: «Ոչ ոք չի տեսել Լևոնի զոհվելը: Ամեն օր զանգում էր, թեկուզ մեկ րոպե ձայնը լսում էինք, միայն ասում էինք՝ զգույշ, վախենում էինք հարցեր տալ: Մեր զրույցները գրի եմ առել: Երբեմն այնպիսի վախ եմ զգում, որ կարող եմ երեխայիս ամեն բառը մոռանալ: Արդեն մի քանի տարի է, ինչ ամեն օր, օրը 24 ժամ Լևոնն իմ մտքում է»: Ինը երկար ամիս, մինչ ընտանիքի համար պարզ կդառնար, որ իրենց որդին անմահացել է:

«Այդ ինն ամսվա ընթացքում ամենատարբեր լուրեր էին պտտվում, բայց որևէ ստույգ բան չկար: Իրեն ողջ ու անտառում էինք փնտրում: Հոկտեմբերի 10-ին չէր զանգել, արդեն լսել էինք, որ ծուղակում է: Լևոնի մոտ էլ հեռախոս չկար: Զանգում էինք տարբեր մարդկանց՝ լուր իմանալու, ասում էին, որ ամեն ինչ կարգին է, բայց չէի հանգստանում, քանի դեռ Լևոնի ձայնը չէի լսել: Հոկտեմբերի 11-ի առավոտյան զանգեց՝ մա՛մ, լավ եմ: Ասացի՝ տեղյակ ենք, որ ծուղակում են: Այդ ժամանակ հաստատեց լուրը, բայց մեզ համոզեց, որ զանգել են և գալու են իրենց հետևից: Պատերազմի օրերին ամուսինս Արցախում է եղել, Լևոնին չի հանդիպել, բայց միշտ տարածքում է եղել: Մեկ օրով վերադարձել էին: Երբ Լևոնն ասաց, որ Թաղասեր գյուղում է, տեղը բացատրեց, թե որ շենքում են, ամուսինս ու եղբայրը ուղևորվեցին Արցախ: Առաջինը զանգահարեցի պաշտպանության նախարարություն, տեղյակ պահեցի:

Հոկտեմբերի 10-ից 12-ը զանգահարել եմ նաև Արցախի նախագահի աշխատակազմ, ասել, որ Լևոնը՝ որպես սերժանտ, և նորակոչիկները, այդ թվում՝ չորս վիրավոր, Հադրութում են, ծուղակում են հայտնվել: Ինձ տվեցին Հադրութի ղեկավարի, Թաղասերի գյուղապետի հեռախոսահամարները: Բոլորը կապ էին հաստատում Լևոնենց հետ, ուղղորդում, ճանապարհը բացատրում, թե՝ հասեք այսինչ կետը ու զանգահարեք: Տղաները հասնում են Թաղասերի խաղողի այգիներին, բայց իրենց հետևից այդ ողջ ընթացքում չեն գնում: Ամենավատն այն է, որ տղաները ճանապարհը չգիտեին, իրենց ծառայության վայրն այլ էր: Հետո ասում են՝ Թաղասերի կածանով դուրս եկեք, հաջորդ գյուղը Սարուշենն է: Տղաներն ասում են, որ չեն կարող, քանի որ դիտարկման մեջ են: Ընդ որում, մի պահ Լևոնի հետ կապի են դուրս գալիս, հստակ չգիտեինք, թե ով, առաջարկում հեռանալ այլ ճանապարհով, բայց Լևոնն առարկում է՝ չորս վիրավոր նորակոչիկ կա մեր հետ, իրենց չեմ թողնի:

Խոստանում են, որ հետո կգնան վիրավորների հետևից, բայց Լևոնը մերժում է, պետք է բոլորով հեռանան, վիրավորներին չեն լքելու: Մինչև հոկտեմբերի 12-ը մեզ հետ խոսել է, ասաց, որ զինված է, դիտարկման մեջ են, շարժվել չեն կարող: Հոկտեմբերի 13-14ին խոսել է Հադրութի ղեկավարի ու Թաղասերի գյուղապետի հետ: Դրանից հետո չգիտենք, թե իրենց հետ ինչ է եղել»: Լևոնի հետ եղած տղաներից երկուսն են ողջ մնացել: Մեկին գերեվարել են: «Պատմում է. «Լևոնն ասաց՝ բացազատվեք, պատրաստվում ենք մարտի, դրանից հետո Լևոնին չեմ տեսել: Եղել ենք մոշի թփերի տակ պատսպարված, թուրքերը մտել են, աջ ու ձախ կրակել: Այդ ժամանակ վիրավորվել եմ ու ոչինչ չեմ հիշում»: Երկու տղաներ էլ որոշում են կրակների տակով վազել, մեկը՝ հադրութցին, զոհվում է»: Մյուս տղան պատմել է, որ անդադար վազել է ու վազել, արդյունքում հասել Լևոնի հայրիկին ու հորեղբորը:

Տիկին Արմինեն ասում է, որ իրենց անընդհատ խաբում էին՝ Լևոնն այս թփի տակ է, Լևոնը խոսել է ռացիայով, Լևոնին տեսել ենք այս սարի վրա և այլն: Այսպես մինչև պատերազմի ավարտը, իսկ հետո սկսվեցին որոնողական աշխատանքները: «Անընդհատ ողջերի մեջ ու անտառում ենք փնտրել Լևոնին: Հույս ունեինք, որ իր ֆիզիկական կոփվածությունն իրեն օգնելու է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ինձ իր խոսքերն էին ուժ ու հույս տալիս՝ «մե՛րս, քո տղեն լավ ա, քո տղուն բան չի լինի»»: Զոհվելուց ինն ամիս անց Լևոնը հուղարկավորվեց Եռաբլուրում: «2021 թ. փետրվարին մեզ ասացին, որ հնարավոր է՝ Լևոնը գերի է: Բայց պարզվում է, որ հունվարին իմ տղան արդեն նույնականացված է եղել: Լևոնի մարմինը թշնամին փոխանցել է 2020 թ. դեկտեմբերի 5-ին, և նա տեղափոխվել է Հերացի, այլ տեղերում չի եղել: Պատերազմի ավարտից հետո արյուն էի հանձնել: Ճիշտ է, Լևոնին ողջերի մեջ էինք փնտրում, բայց մտածեցի՝ եթե Լևոնս չկա, ուրեմն պետք է այդ մասին իմանամ»:

2021 թ. մայիսի վերջին Լևոնի ընտանիքն իմացել է, որ իրենց որդին Հերացիում է: Այդ մասին չի տեղեկացել պետական մարմիններից: «Տղաներից մեկի ծնողը, ով Հերացիում ցուցակների մեջ փնտրելիս է լինում իր որդու անունը, պատահաբար տեսնում է նաև իմ անունը և տեղեկացնում մեզ»: Ծնողները որոշում են կայացնում և մեկնում Եվրոպա՝ այնտեղ ևս նույնականացում անելու նպատակով, ցանկանում էին համոզված լինել, որ Եռաբլուրում իրենց որդին է հանգչելու, որ նրան են այցի գնալու ամեն օր: Տիկին Արմինեն ասում է՝ իրեն հաճախ կարոտի մասին են հարցնում, Լևոնին կարոտելու մասին: «Միշտ ասում եմ՝ այդ բառին փոխարինող մեկ այլ բառ պետք է լինի: Այդ բառով հնարավոր չէ արտահայտել իմ զգացածը»:

Հ. Գ. - Հրաձգային ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Լևոն Գալստյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը