Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«30 տարվա ամբողջ գործընթացը ջուրը գցեցին». ինչո՞ւ մենք հայտնվեցինք այսօրվա իրավիճակում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամին Արցախը դատարկելու պայմաններ է ստեղծում, որովհետև Ալիևն, ըստ էության, իր քայլերով է ապացուցում այն թեզը, որ իրեն տարածքն է պետք՝ առանց բնակչության: Դրա համար նա պատրաստ է դիմել ցանկացած ստոր քայլի, այդ թվում՝ ձմռան ցրտին դադարեցնել գազի, հոսանքի մատակարարումը և 120 հազար մարդու գերի դարձնել իր քմահաճություններին: ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք շրջափակված Արցախի շուրջ առկա իրավիճակից, միջազգային արձագանքներից ու Արցախյան հարցի վերաբերյալ ներկա իշխանությունների քաղաքականությունից:

Դիտարկելով նախ աշխարհաքաղաքական գործոնը և այն, թե ինչու Բերձորի միջանցքի հարցը չի հաջողվում կարգավորել, նա նշեց. «Ըստ էության, աշխարհաքաղաքական այն կենտրոնները, որոնք շահագրգռված են տարածաշրջանով, որոնք ակտիվ մասնակցում կամ թվացյալ պատկեր են ստեղծում, թե ակտիվ մասնակցում են միջանցքի ապաշրջափակմանը, միմյանց հետ արդեն այս պահի դրությամբ բավականին թշնամական հարաբերություններ ունեն: Հետևաբար, նրանց այդ աշխարհաքաղաքական մրցակցությունը խանգարում է, որ միջանցքը բացվի: Ադրբեջանն այս պահին խաղում է այդ հակասությունների վրա, բոլոր կողմերին խոստումներ է տալիս, բայց շատ լավ հասկանում է, որ իրեն այս պահին չեն պարտադրի: Ռուսական կողմը չի կարող պարտադրել, որովհետև կաշկանդված է խաղաղապահներով: Այդ պարտադրանքն Ադրբեջանի կողմից կարող է որպես խաղաղապահների գործունեության փոփոխություն դիտարկվել, ինչը խաղաղապահների դուրսբերման պահանջի կհանգեցնի: Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա ՌԴ-ի համար Արցախի կորուստ կլինի»:

Գրիգոր Բալասանյանի խոսքով, Արևմուտքը չի կարողանում պարտադրել Ալիևին, որովհետև Ադրբեջանն այսօր Արևմուտքի համար գազի մատակարարման այլընտրանք է: «Բացի այդ, այն տնտեսական շահերը, որոնք արևմտյան մասնավոր ընկերություններն ունեն Ադրբեջանի նավթային արդյունաբերության մեջ, իրենց կողմից շատ ավելի բարձր են դասվում, քան հումանիզմը, հումանիտար խնդիրները, մարդու իրավունքները: Նշվածների վրա Արևմուտքը միշտ մեծ ուշադրություն է դարձրել, բայց դրանք միշտ մի ուղղությամբ՝ հօգուտ իրեն է օգտագործել: Այս պարագայում, երբ դեմոկրատիան, մարդու իրավունքները և տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը կշեռքի վրա են դրվում, Արևմուտքը ընտրում է երկրորդ տարբերակը: Իսկ Ալիևը միայն մեկ լեզու է հասկանում` ճնշման և ուժի լեզուն: Այս 30 տարվա ընթացքում Ալիևը միշտ էլ օգտագործել է բոլոր հնարավորությունները, որ կուլիսների հետևում անընդհատ բողոքի, բամբասի Հայաստանից, ասի, թե իբր «օկուպացրել» ենք «իրենց» տարածքները»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նշված ժամանակահատվածում Ալիևին զսպող գործոնը հայկական ուժերն էին:

«Իրականում Ալիևը հիմար մարդ չէ: Նա շատ լավ հասկանում է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, նաև միջազգային փորձն է լավ ուսումնասիրել և հասկանում է, որ միջազգային իրավունքով ու այդ իրավունքին հղումներ անելով աշխարհում դեռևս ոչ մի հաց չի լուծվել: Ու եթե իր վրա ճնշում չի գործադրվում, ու ինքը բոլորին պետք է, բնական է, որ ամեն ինչ անելու է այդ խաղը մինչև վերջ առաջ տանելու համար: Միակ միջոցը, որը կստիպի Ալիևին գնալ զիջումների, սեփական հաշիվների սառեցումն է արևմտյան բանկերում, ինչպես նաև պատժամիջոցների կիրառումը նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Սա միակ հնարավոր տարբերակն է: Բայց Արևմուտքը չի գնա այդ քայլին, քանի որ Ալիևը բոլորին պետք է: Ստացվում է մի փակ շղթա, այդ փակ շղթայում բացառապես տուժում է Արցախի հայ ազգաբնակչությունը, և ավելի քան 20 հազար անմեղ երեխա, որոնք այսօր զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից զուտ այն պատճառով, որ աշխարհն Ալիևին ավելի բարձր է դասում, և Ալիևը պետք է աշխարհին»,-ընդգծեց միջազգայնագետը:

Այս համատեքստում, անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը, վերջին շրջանի հայտարարություններին, նաև այն հիմնավորմանը, թե «աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս», Գրիգոր Բալասանյանը նշեց. «Սա աննախադեպ բնույթի հայտարարություն էր: Միգուցե միջազգային իրավունքի, միջազգային դիվանագիտության տեսանկյունից Արցախն իբրև Ադրբեջանի մաս է, բայց աշխարհում չկա մի երկիր, որն իր սեփական շահերը չպաշտպանելը կփորձի այդպես հիմնավորել:Այո, աշխարհը չի ճանաչել Արցախը, բայց այդ դեպքում 30 տարի ինչի՞ շուրջ էին տարվում բանակցությունները, այդ դեպքում ինչո՞ւ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու ինչպե՞ս է ստացվում, որ չճանաչված կամ խնդիրը ճանաչել չցանկացող երկրները, գերտերությունները թույլ էին տալիս, որ Արցախն իրենց երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ ունենա: Բոլորն էլ լավ հասկանում են, որ Արցախի խնդիրն այլ է, այլ լուծում է ենթադրում: Երբ ՀՀ իշխանությունը նման հայտարարություն է անում՝ փորձելով հիմնավորել ու պարզերես անել ադրբեջանական գործողությունները, սա արդեն անթույլատրելի ու աննախադեպ երևույթ է»:

Իսկ թե իշխանություններն ուր հասցրին Արցախյան հարցի գործընթացը, Գրիգոր Բալասանյանը հավելեց. «2018-ից առաջ մենք հասել էինք մի կետի, երբ պատրաստվում էին ավելացնել Անջեյ Կասպրչիկի պատվիրակության լիազորությունները, որին Ադրբեջանը համաձայնել էր: Խոսքը 2017-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին է: Ադրբեջանը համաձայնել էր նաև տեսանկարահանող սարքեր տեղադրելու հայկական կողմի պահանջին, որ հստակ ֆիքսվի, թե ով է պարբերաբար խախտումներ անում: 2018-ից հետո Հայաստանի նորանշակ ղեկավարը, Արցախի բանակցային գործընթացից բացարձակապես անտեղյակ ու անփորձ լինելով, առաջին քայլով պետք է հայտարարեր, որ ինքը նոր մարդ է, ու իրեն ժամանակ է պետք հասկանալու, ծանոթանալու, թե ինչ իրավիճակ է Արցախի խնդրում: Բայց փոխարենը հայտարարեց, որ սկսում է զրո կետից, ամբողջ գործընթացը գցեց ջուրը, հետո էլ հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է, և՛ վերջ»:

Միջազգայնագետը շեշտեց՝ այնուհետ Ադրբեջանի ձեռքերն ազատություն ստացան, Ադրբեջանը հնարավորություն ստացավ հայտարարել, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից: «Ադրբեջանին, ի վերջո, այդ հայտարարությունները 44-օրյա պատերազմ սկսելու հնարավորություն տվեցին: Իսկ հետո ՀՀ իշխանության ղեկավարը հայտարարեց, թե Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ: Հետո հայտարարեց, թե Արցախի խնդիրը հումանիտար խնդիր է: Այսինքն, ստացվում է, որ Սահմանադրություն, պետության բոլոր ատրիբուտներն ունեցող ինքնիշխան Արցախն ընդամենը 3 տարվա ընթացքում վերածվեց ինչ-որ մի տարածքի, որի գլխավոր հարցը հումանիտար խնդիրն է: Այսինքն, անկախությունից, հետո ինքնավարությունից էլ իջանք, հասանք ինչ-որ հումանիտար հարցի: Մեծ հաշվով, արցախահայության, ամբողջ հայ ժողովրդի 30 տարվա ազատագրական պայքարը բերեցին, հավասարեցրին լեզգիների, թաթերի, թալիշների խնդրին, այսինքն՝ հումանիտար հարցի: Սա անթույլատրելի էր, և հենց այդ պատճառով մենք հայտնվեցինք այսօրվա իրավիճակում»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով, Արցախի հարցի լուծման տարբերակն այս պահի դրությամբ թաքնված է Ռուսաստանի նախագահի՝ 2022 թ. փետրվարի 23-ի ելույթում: «Խոսքն այն ելույթի մասին է, որտեղ նա մոտ 30 րոպե նվիրեց Լենինի սխալներին: Կարծում եմ՝ մենք Ռուսաստանի հետ շատ ակտիվ պետք է աշխատեինք, որպեսզի գար մի պահ, երբ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի հանրաքվեները վերաբերեին նաև Արցախին: Բայց, ցավոք, այլ ճանապարհով գնացինք: Սկսեցին տարբեր կշիռ ունեցող կամ չունեցող միջազգային կազմակերպություններին բերել, մտցնել, խառնել բանակցային գործընթացի մեջ ու այն այնպես խճճել, որ դրանից դուրս գալու տարբերակներից մեկը հիմա կա՛մ պատերազմն է, կա՛մ էլ գերտերություններից մեկի կողմից Արցախի անկախության ճանաչումը: Հակառակ պարագայում Արցախն այսօր վտանգված է՝ կարող է մտնել Ադրբեջանի կազմ: Սա պետք է մտահոգի համայն հայությանը, որովետև կարող է այնպես ստացվել, որ 30 տարվա ազգային ազատագրական պայքարը, մեր կրած բոլոր զրկանքներն անտեղի էին»,-շեշտեց Գ. Բալասանյանը:

Նրա խոսքով, քայլերից մեկը ՌԴ-ի հետ բանակցություններ սկսելը պետք է լիներ, և այս առումով, ըստ նրա, հիմա էլ ուշ չէ: «Պետք է բանակցել, որ Արցախի նկատմամբ վարվի այնպիսի քաղաքականություն, որն իրականացվում է Ուկրաինայի՝ ՌԴ հսկողության տակ անցած վերոնշյալ շրջաններում: Պետք է օգտագործել ադրբեջանական ղեկավարության պրոուկրաինական դիրքորոշումը, Ուկրաինային հատկացվող նաև ռազմական օգնությունների հանգամանքը, որ ՌԴ-ի մոտ հակաադրբեջանական տրամադրություններն այն աստիճանի բարձրացնենք, որ միակողմանի լուծում ստանալու հնարավորություն ունենանք: Այս հարցում պետք է աշխատի դեսպանությունը, ՌԴ հայ համայնքը, ՌԴ-ում լուրջ դիրք ու հեղինակություն ունեցող հայ գործարարները, որ ադրբեջանական դիրքերը Մոսկվայում թուլացնեն, որ հասնեն մի կետի, որ ՌԴ-ն Արցախի նկատմամբ միանշանակ պրոհայկական դիրքորոշում ունենա: Դժվար է, բայց պետք է սկսել, քանի որ հակառակ պարագայում մենք կանգնած ենք Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի առաջ»,-եզրափակեց Գ. Բալասանյանը

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետներըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Կինը պատահմամբ կրակել է ամուսնու վրա