Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ստապետություն, կեղծակրատիա, խոստմնազանցություն. «յոթնյակ»՝ «յոթնյակի» ետևից․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն առիթ ունեցել ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ ստերից ու կեղծ կամ չկատարված խոստումներից առավել տպավորիչները՝ առանձին «յոթնյակ»-ներով՝ սկսյալ կառավարության ծրագրերից մինչև առանձին խոստումներ: Ամբողջացնելով գրեթե ամենօրյա ռեժիմով վերջին 5 և ավելի տարիներին փաշինյանական իշխանության ու անձամբ Փաշինյանի կողմից հանրությանը ներկայացվող ստերը, կեղծիքներն ու խեղաթյուրումները՝ թույլ տանք մեզ նկատել, որ ըստ էության, գործ ունենք մի ունիկալ երևույթի հետ, որը թերևս ճիշտ կլինի բնորոշել որպես ստապետություն, եթե կուզեք՝ կեղծակրատիա կամ ֆալշակրատիա:

Մենք, իհարկե, ոչ թե Փաշինյանի նման «100 փաստ»-ով ենք ներկայացնում այդ ամենը, այլ, այսպես ասած, «յոթնյակ» առ «յոթնյակ»՝ հասկանալով, իհարկե, որ դրա համար թերթի բազում համարներ պետք կլինեն: Առայժմ՝ հերթական «յոթնյակը»:

1.Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 1-ին դեռևս վարչապետ չէր, վարչապետի թեկնածու էր, և միայն մեկ շաբաթ անց պիտի կատարվեր նրա երազանքը, որ Արցախի կործանման ու Հայաստանի շարունակական տապալումների մեկնարկն էր:

Եվ ահա, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին պատգամավոր Արման Սաղաթել յանը շատ հստակ հարց է տալիս՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս 2001 թվականին, իրեն (իր ընտանիքին) պատկանող թերթում նրա ստորագրությամբ հրապարակված մի հոդվածի: Նիկոլ Փաշինյանն անմիջապես արձագանքում է, թե պատգամավոր Սաղաթել յանի հայտարարությունը դեզինֆորմացիա է, կեղծիք է, թե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, նման հոդված չի գրել:

Պատգամավոր Արման Սաղաթել յանը 2018թ. մայիսի 1-ի ԱԺ նիստում՝ Փաշինյանի այդ «հերքող» հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց, խորհրդարանին ու հանրությանը ներկայացրեց «Հայկական ժամանակի» 2001 թվականին լույս տեսած թերթի կոնկրետ օրինակը, որի երկրորդ էջում «Նիկոլ Փաշինյան» ստորագրությամբ զետեղված էր խնդրո առարկա հրապարակումը: 2001 թվականին Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. «...Ես չեմ ընդունում այդ տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին»:

Նկատենք. «Ադրբեջանին վերադարձնելու» պահով Նիկոլ Փաշինյանը ինչ ցանկանում էր, այն էլ իրականացրեց իր հոդվածի հրապարակումից շուրջ երկու տասնամյակ անց: Բայց «սուխոյ ատկազ» էր գալիս, թե նման բան է գրվել: Ու չնայած նրա բացահայտ սուտը տեղում իսկ բռնվեց, դրանից ընդամենը 1 շաբաթ անց նա արդեն ՀՀ վարչապետի պաշտոնում էր: Ու՝ գնա՜ց…

2. Նիկոլ Փաշինյանը 2018-ին՝ դեռ նախքան «թավշահեղափոխական» աղետը, «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավարն էր: «Ելք»-ի նախընտրական խոստումներից մեկը կուտակային կենսաթոշակային համակարգը վերացնելն էր: Իրականությունն այն է, որ 2018-ի մայիսի 8-ին վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո կառավարության առաջին որոշումներից մեկը եղավ կուտակային կենսաթոշակային համակարգի տիրույթն ընդլայնելը: «Ելքի» նախընտրական խոստումը «գրվեց սառույցին»:

3. Դեռևս չվարչապետ, բայց թափով դեպի այդ պաշտոնն ընթացող Փաշինյանը 2018-ի ապրիլի 15-ին Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթում հայտարարեց, որ Հայաստանում բոլոր բուհերը «պետք է ապաքաղաքականացվեն, որևէ կուսակցական պետք է իրավունք չունենա լինել բուհի ռեկտոր»:

Իրականությունն այն է, որ իշխանություն դառնալուց գրեթե անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը և նրա քպական թիմը հնարավոր ու անհնար ամեն ինչ արել են, որպեսզի զավթեն բոլոր բուհերը: Ասենք, նրանք մանկապարտեզներն ու դպրոցներն են գրավել ու գրավում, ինչի՜ մասին է խոսքը:

Իսկ խոսքն ու փաստերն այն բանի մասին են, որ այսօր գրեթե բոլոր բուհերում քպական պաշտոնյաներն են հոգաբարձուների խորհրդի նախագահ, մեծամասամբ «սվոյ» են նաև ռեկտորները: Ավելին, բուհերում տոտալ ճնշումներ են իրականացվում այն դասախոսների նկատմամբ, որոնք այլախոհ են:

4. Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում ունեցած ելույթում խոստացել է, որ «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը…»:

Իրականությունն այն է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակական անկում է ապրում: Փաշինյանը լուծարեց գյուղատնտեսության նախարարությունը՝ այն դարձնելով ինչ-որ մի մանր ստորաբաժանում: Ավելին, Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական փչացումը արդեն հանգեցրել է այն բանին, որ Հայաստանի ֆերմերների համար խնդրահարույց է դարձել ու գնալով ավելի ու ավելի խնդրահարույց է դառնալու Ռուսաստանի շուկա գյուղմթերքի և գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը:

5. Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հուլիսի 20-ին ունեցած ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանն ակտիվ բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ, նույն թվականին, բայց նոյեմբերի 13-ին ԱԺում հայտարարել է. «Վերին Լարսին այլընտրանք ստեղծելը մեզ համար սկզբունքային խնդիր է, բայց այդ պրոցեսում մենք բանակցային կողմ չենք: ...Մենք մեր վրացի և ռուս գործընկերների հետ անընդհատ շփումների մեջ ենք: Անընդհատ այդ խնդիրը բարձրացնում ենք, մեր կառավարության ներկայացուցիչն անընդհատ պրոցեսի մեջ է»:

Իրականությունն այն է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կանխամտածված փչացման քաղաքականություն վարելով հանդերձ՝ Փաշինյանի իշխանությունը Վերին Լարսին ոչ մի այլընտրանք էլ չի կարողացել գտնել, եթե, իհարկե, Հայաստանի թրքացումն ու ադրբեջանականացումը չհրամցվի որպես այդպիսին, այսինքն՝ «այլընտրանք»:

Եվ, վերջապես, 7-րդ (այսօրվա համար). Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման «100 օրվա» միտինգում (17 օգոստոսի, 2018 թ.) ունեցած տխրահռչակ ելույթում, որին դեռ կվերադառնանք, հայտարարեց. «Կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են…»:

Իրականությունն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն հետևողականորեն վատացել են Նիկոլ Փաշինյանի «վարչապետացումից» սկսած ու հաջորդած ամբողջ ժամանակահատվածում, այլև այնքան են «լավացել», որ եթե այժմյան վիճակից մի քիչ էլ «լավանան», ապա կարելի է այդ հարաբերությունները բնութագրել որպես թշնամական, եթե ոչ՝ պատերազմական: Ու դա, ի դեպ, բոլորդ տեսնում եք նաև առանց մեր մեկնաբանության:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ