Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Եթե հա­մա­կար­գի էու­թյու­նը չի փոխ­վում, նույնն են մնում նաև բո­լոր սկզբունք­նե­րը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այս ընթացքում իրականացվող քաղաքականությունը ցույց տվեց, որ իշխանություններն ընհանրապես չեն տիրապետում ճգնաժամային կամ հակաճգնաժամային կառավարման սկզբունքներին: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը, որի դիտարկմամբ, հակառակ պատկերի պարագայում մենք չէինք ունենա այն, ինչ ունենք այսօրվա դրությամբ: Քաղտեխնոլոգի խոսքով, սա է պատճառը, որ թե՛ արտակարգ դրությունից առաջ և թե՛ այս ընթացքում առաջնահերթությունների շարքում այլ հարցեր են:

«Վարակի տարածման սկզբնական շրջանում Հայաստանի իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուներ երկու խնդիր. առաջինն ապրիլի 5-ի հանրաքվեն ամեն գնով անցկացնելն ու իր համար դրական արդյունք ապահովելն էր: Այսինքն, նրա համար Սահմանադրական դատարանի դեմ պայքարը շատ ավելի մեծ նշանակություն ուներ, քան վիրուսի դեմ պայքարը: 

Բացի այդ, երբ խոսվում էր Իտալիա-Հայաստան ավիափոխադրումները չեղարկելու անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ, իշխանությունները շարունակում էին լոուքոստների մուտքը որպես հեղափոխության նվաճում ներկայացնել: Ի վերջո, օդային այդ ճանապարհը փակվեց ոչ թե ՀՀ, այլ Իտալիայի կառավարության որոշմամբ: Այսինքն, նմանատիպ օրինակները ցույց տվեցին, որ այս հարցերը Հայաստանի իշխանությունների համար ավելի մեծ նշանակություն ունեին: Այո, ընթացքում արտակարգ դրություն մտցրեցին, այսօր (երեկխմբ.) այն երկարաձգվեց, բայց փաստն այն է, որ սկզբնական օրերին համարժեք պայքար չի ծավալվել: Խնդիրն այն է, որ կարևոր օրեր են բաց թողնվել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը:

Քաղտեխնոլոգն իշխանությունների ներկայիս գործողությունները ստիպված քայլեր է որակում. «Հիմա արվում են քայլեր, որոնք պարզապես հնարավոր չէ չանել: 

Ստիպված են երկարաձգել արտակարգ դրությունը, նաև ստիպված էին թույլատրել տնտեսական որոշ ճյուղերի գործունեությունը, որովհետև հակառակ դեպքում տնտեսական կոլապսի առաջ կանգնելու հավանականությունն ավելի է մեծանում»:

Արմեն Բադալյանը երկու պատճառ է առանձնացնում՝ բացատրելու, թե այս իրավիճակում ինչու են շարունակում գերակշռել այն առաջնահերթությունները, որոնք, ըստ տրամաբանության, գոնե այսօր սառեցված պետք է լինեին:

«Առաջին պատճառը անձնական է, երկրորդը՝ քաղաքական: Օրինակ` եթե վարչապետը հրաժարվի իր այդ քաղաքականությունից, իրեն կթվա, որ իրեն պարտված են համարում: Ու քանի որ, իր կարծիքով, աննախադեպ թավշյա հեղափոխություն է արել, աշխարհը ցնցել է այդ հեղափոխությամբ ու եկել իշխանության, հիմա, իր պատկերացմամբ, օրինակ՝ չի կարող ինչ-որ մի ՍԴ-ի պարտվել: Սա կընկալի որպես անձնական պարտություն: 

ՍԴ կազմը փոխելու խնդիրն անձնական սկզբունքի հարց է, որովհետև այդ մարմինը չի ենթարկվում վարչապետին: Վերջինս առհասարակ չի սիրում, որ ՀՀ-ում ինչ-որ մի մարմին իրեն չի ենթարկվում: 

Սա ավտորիտար կառավարմանը բնորոշ սկզբունք է: Կա նաև երկրորդ հնարավոր պատճառը. չի բացառվում, որ կան ուժեր, որոնք նույն ՍԴ-ի կազմը փոխելու խիստ պայման են դնում, որովհետև վստահ չեն, որ ներկայիս կազմը որոշ կարևորագույն հարցերի շուրջ իրենց համար ցանկալի որոշումներ կընդունի: 

Այս պատճառներն են, որոնք ստիպում են շարունակել նույն քաղաքականությունը: Օրինակ՝ ՍԴ-ի դեպքում եթե ոչ հանրաքվեով, ապա նպատակին հասնել ինչ-որ օրենքներով»,-ասաց մեր զրուցակիցը՝ զուգահեռ շեշտելով, որ նման հարցերի վրա ժամանակ ծախսելու հնարավորություն ընդհանրապես չունենք:

«Այս համավարակից հետո հատկապես պետք է շատ կարևորագույն հարցեր լուծվեն: Չէ՞ որ աշխարհն է փոխվում: Շատ երկրներ տնտեսական ճգնաժամի առաջ են կանգնում, տնտեսական ճյուղեր են վերանում: Հիմա իշխանությունները վարչապետի գլխավորությամբ վայրկյան անգամ ժամանակ չպետք է կորցնեին՝ հասկանալու, թե տնտեսության որ ճյուղերն ինչպես պետք է աշխատեն: 

Գազի գինն է բարձրանալու, ո՞ւմ հետ պետք է բանակցություններ վարեն: Չէ՞ որ այդ հնարավոր բարձրացումը առանց այդ էլ սոցիալական վատ վիճակի վրա իր բացասական ազդեցությունն է ունենալու: Բայց տեսնում ենք, որ նման խնդիրներ չեն դրվում: 

Այո, ինչ-որ սոցիալական ու տնտեսական ծրագրեր են մշակում ու առաջարկում գործարարներին և քաղաքացիներին, բայց ինչպես նախկինում, այսօր էլ չի կարելի ասել, որ դրանցով ամբողջովին Հայաստանի զարգացման հայեցակարգն է մշակվում:

Անգամ այս իրավիճակը չստիպեց սթափվել ու չի էլ ստիպելու, որովհետև ի սկզբանե էր պետք երկրի զարգացման վերաբերյալ հստակ պատկերացումներ ունենալ: Եթե երկրի զարգացման պատկերացումը չկա, եթե չգիտես՝ ինչ ճանապարհով գնալ, միևնույն է, ոչ մի պատճառ, այդ թվում՝ համաճարակը, սթափվելու հնարավորություն չի տա»,-նկատեց Ա. Բադալյանը:

Նրա խոսքով, թվում էր, որ 2018թ. կարող էր նոր էջ սկսելու հնարավորություն ստեղծվել, բայց երկու տարիներին այլ պատկեր արձանագրվեց. 

«Ոչինչ էլ չփոխվեց: Ն. Փաշինյանը շարունակում է առաջնորդվել ավտորիտար կառավարման ճանապարհով: Ինչ որոշում է, այդպես էլ պետք է լինի: Արհամարհվում է նաև նախկին իշխանությունների տեսակետը, պոտենցիալը, թեպետ կառավարությունում նաև նախկին իշխանությունների շատ ներկայացուցիչներ կան: 

Առհասարակ, այլ տեսակետների նկատմամբ անհանդուրժողականություն կա: Այդ կարծիքները չհանդուրժելու հետևանքն է նաև այն, որ հասարակությունն այսօր տարբեր խմբերի է բաժանված: Կառավարման համակարգի չփոխված էությամբ է պայմանավորված նաև իշխող թիմում առկա մթնոլորտը: 

Նույն պատկերն է, որին ականատես ենք եղել նաև նախկինում: Երբ իշխանական ճամբարից ինչ-որ մեկը հեռանում է, նրան անմիջապես սկսում են որակել որպես իրենից ոչինչ չներկայացնող, պատեհապաշտ մի մարդու, որը սխալմամբ է թիմի անդամ եղել: Իհարկե, այս երևույթը նախկինում այլ ձևեր ու բնույթներ էր կրում, բայց էությունը նույնն է: Խնդիրն այն է, որ կառավարման համակարգի էությունը չի փոխվել, իսկ եթե համակարգի էությունը չի փոխվում, նույն են մնում նաև բոլոր սկզբունքները: 

Հիմա պարզապես համակարգի անունն է փոխվել, անուն-ազգանուններն են տարբեր: Այսօրվա իրավիճակի միակ առանձնահատկությունն այն է, որ նախկինում պաշտոնների էին նշանակում ավելի գիտակից կադրեր, հիմա նրանց, որոնք այս կամ այն փողոցն են փակել Փաշինյանի հետ»:

Ամփոփելով՝ քաղտեխնոլոգն ընդգծեց, որ այս ամենի հետևանքով շատ կարևոր հանգամանքներ են դուրս մղվում:

«Մենք կորցնում ենք ժամանակը և ինչ-որ բան անելու հնարավորությունը, որովհետև եթե մեկ տարի առաջ կարելի էր ինչ-որ մի բան անել, հիմա այլևս հնարավոր չէ: Եթե մեկ տարի առաջ հնարավոր էր գրագետ տնտեսական քաղաքականություն իրականացնել, բավականին մեծ ներդրումներ բերել ու աշխատատեղեր բացել, այսօր հնարավոր չէ: Համավարակը ու, առհասարակ, նման պայմաններն այլ իրավիճակ են ենթադրում: 

Եթե երկու տարիների ընթացքում կարելի էր բարեփոխումներ իրականացնել, ապա հիմա դրանք իրականացնելու մասին խոսելիս պետք է ընդգծել կորցրած ժամանակի ու ռեսուրսների մասին: Մեծ հաշվով, երկու տարիների ընթացքում մեծ գործ անելու հնարավորություն են կորցրել: Իսկ հետևանքն այն է, որ, ի վերջո, երկիրը չի զարգանում»,-եզրափակեց Ա. Բադալյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Բրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչ Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Ջուր չի լինելու. հասցեներ «Mercedes»-ը Պռոշյանում բախվել է գովազդային վահանակի սյանը, վիրավորները հարազատ եղբայրներ են. Shamshyan ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային. մանրամասներ Քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը. ՆԳՆ «Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումՈ՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Լավրովը խոստացել է պաշտպանել Ուկրաինայի ռուսախոսներին Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ