Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանության «մտքի գիգանտների» զարմանահրաշ զեղումները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր Հայաստանի առաջ անվտանգային, տնտեսական, սոցիալական ու արտաքին բազմաթիվ հրատապ մարտահրավերներ են ծառացած։ Սակայն ամեն անգամ արտահերթ նշանակություն ունեցող խնդիրներն անտեսվում են, որոնց փոխարեն իշխող ուժի ներկայացուցիչները առաջ են բերում անկարևոր, երևակայական և նույնիսկ իրականությունից շատ հեռու թեմաներ ու փորձում դրանցով լցնել «օրակարգը»։ Ընդ որում, դա անում են գրեթե ամենօրյա ռեժիմով: Ամենաթարմերից, թերևս, այս շարքում պետք է դիտարկել Փաշինյանի այն հայտարարությունը, թե պատշաճ մակարդակի ինտերնետի բացակայության արդյունքում մարզերից հազարավոր մարդիկ տեղափոխվում են Երևան, իսկ եթե ինտերնետի հասանելիությունն ապահովվի, ապա հնարավորություններ են ստեղծվելու, որ մարզերում նույնպես բարձր վճարվող աշխատանքի առաջարկ ձևավորվի։

Այս հայտարարությունը խորքային իմաստով ավելի շատ մարզերի բնակիչների ու ընդհանրապես մեր քաղաքացիների հասցեին ուղղված ծաղր է հիշեցնում: Այսինքն, գլխավոր «մտքի գիգանտի» կարծիքով, մարզերում ամեն ինչ հիասքանչ է, միայն ոչ բավարար ինտերնետ հասանելիությունն է խանգարում ու նպաստում մարզերից տեղափոխմանը։ Իրականում մարզային բնակավայրերը դատարկվում են առաջին հերթին անվտանգության երաշխիքների ու աշխատանքի, կյանքի համապատասխան պայմանների բացակայության արդյունքում, այլ ոչ թե ինտերնետի հասանելիության։ Ինտերնետն, իհարկե, լավ բան է, անհրաժեշտ բան է մեր ժամանակներում:

Բայց գնացեք մարզեր ու զրուցեք մարդկանց հետ ու կհասկանաք, որ ավելի նախընտրելի կլինի, որ բազմաթիվ համայնքներում ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրներ լինեն, քան թե դրանցում ապրող բնակիչները սեփական երկրում կորցնեն ապագային նկատմամբ հույսերը՝ իրենց չզգալով պաշտպանված ու ապահով։ Օրինակ՝ սահմանամերձ դարձած գոտում, մասնավորապես Սյունիքում, Տավուշում կամ Գեղարքունիքում ապրող մարդու համար այսօր անվտանգության ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդը նորանոր սադրանքների չի դիմի, գերիներ չի վերցնի, քաղաքացիների գույքը կամ անասուններին չի վնասի և այդպես շարունակ։ Իսկ Ադրբեջանին պետք է, որ սահմանամերձ շրջանների բնակչության շրջանում վախի մթնոլորտ առաջանա, որպեսզի մարդիկ քիչ-քիչ հուսալքվեն ու հեռանան։

Վերջերս ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգել էր, որ ադրբեջանական զինված ուժերի տեսախցիկները Որոտանում անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը։ Իշխանությունները թող այս հարցով զբաղվեն, որ, օրինակ՝ Որոտանից մարդիկ չհեռանան, այլ ոչ թե անբովանդակ հայտարարություններով հանդես գան։ Հետո Փաշինյանը «միամտորեն» կարծում է, թե մարզերում հնարավոր է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնել, երբ ի վիճակի չէ պաշտպանել սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց ամենատարրական իրավունքները։ Դե, ինչպիսին Փաշինյանը, այնպիսին էլ իր թիմակիցները, որոշ դեպքերում՝ գուցե ավելի վատ, քանզի Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ճանապարհին «հովիկաղազարյանությունն» ուղղակի թափվում է բոլորի վրայից: Այս առումով, իշխանավորները, կարծես, մրցակցության մեջ լինեն:

Առայժմ, ինչպես երևում է, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բոլորին «կրում» է: Ամենավերջին «գլուխգործոցն» այն էր, որ հունվարի 3-ին խցանում է եղել փողոցներում, ու դա արդեն իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշ է: Դե, հասկանալի է, մարդը պետք է ինչ-որ տվյալ ներկայացնի՝ արդարացնելու Ամանորի և Սուրբ Ծնունդի հանգստյան օրերը կրճատելու իշխանական որոշումը։ Բայց քանի որ ոչ մի փաստարկ, ոչ մի ապացուցողական բազա չկա, որ այդ անիմաստ որոշումը ճիշտ էր, ստիպված մի բան պետք է հնարել օդից: Դե ինչ, եկեք շնորհավորենք Նիկոլ Փաշինյանին ու Վահան Քերոբյանին. ըստ նրանց տրամաբանության, ամեն օր առավոտյան և երեկոյան պիկ ժամերին Երևանում տնտեսական ակտիվությունը հասնում է իր պիկին։ Պարզապես թռիչքաձև զարգացում... Միայն թե անհասկանալի է, թե ինչու են մեր ապերախտ «արժանապատիվները» դժգոհում նման ակտիվությունից: Հաջորդը, երևի թե, առողջապահության նախարարն է:

Օրինակ՝ երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր` աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին, նախարար Անահիտ Ավանեսյանը իր որոշումն արդարացնելու ու պետության պարտականությունը ժխտելու բուռն ցանկությամբ նշում է, թե այդ դեպքում քաղաքացու փոխարեն նրա բարեկամը կարող է վճարել թեստի համար։ Դե, ՔՊ-ական «մտքի գիգանտների» զարմանահրաշ զեղումները այս ամենով չեն ավարտվում։ Դրանք այնքան շատ են ու իմաստազուրկ, որ, ինչպես ասում են, հետևներից չենք հասցնում։

Այստեղ մի քանի տարբերակ կա: Կա՛մ գործող իշխանություններն այնքան են իրականությունից կտրվել, այնպես են գլուխներն ամպերում թաքցրել, որ ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում երկրում, կա՛մ բացարձակ անմեղսունակ են, կա՛մ դիտավորյալ են անհեթեթություններով լցնում հանրային օրակարգը, որ իրենց ծաղրել տան, անլրջացնեն ստեղծված ծայրահեղ իրավիճակը ու շարունակեն անխափան իրենց «սև գործը»։ Սակայն այս տարբերակներից որն էլ լինի, միևնույնն է, խայտառակություն է մեր պետության համար։ Ու շատ ցավալի է, որ դեռ մարդիկ կան, ովքեր հույսեր են կապում սրանց հետ...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԽնայիր ավիատոմսեր գնելիս Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Վարդաձորում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիակ96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԱրդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևումՀայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտըԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Թրամփը նոր հրաման է տվելՊայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses1 զոհ, 6 վիրավոր՝ Բրյանսկին հասցված հարվածի հետևանքով Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՔրոջ նախկին ընկերոջ հետ վիճաբանությունն ավարտվել է 14-ամյա աղջկա մահվամբ