Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպե՞ս են լեգիտիմացվում Ադրբեջանի հավակնությունները․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից ու հրադադարի մասին հայտարարությունից արդեն մեկ տարի է անցել, իսկ Արցախյան հիմնահարցի շուրջ դիրքային պայքարը շարունակվում է։ Ադրբեջանը փորձում է խնդիրն ամբողջությամբ տեղափոխել Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների դաշտ։ Դրա համար էլ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները խաղաղության պայմանագիր կնքելու կոչեր են ուղղում Հայաստանին։ Իսկ իրենց պատկերացրած հաշտության պայմանագրի բովանդակությունը պարզ է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։ Միևնույն ժամանակ, Հայաստանին զիջումներ պարտադրելու համար Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ոչ միայն ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, այլև տեղաշարժի խոչընդոտներ են ստեղծում ՀՀ քաղաքացիների համար։

Խոսքը մասնավորապես վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածին, որն ադրբեջանցիները զավթել են Սյունիքում ու Գեղարքունիքում ՀՀ տարածք ներխուժելուն զուգահեռ։ Դեռևս այս տարվա ամռանը ադրբեջանցիները փակեցին Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, ինչը Սյունիքում ապրող քաղաքացիների տեղաշարժի, պարենի մատակարարման ու, ընդհանրապես, Իրանից դեպի Հայաստան և Հայաստանից Իրան բեռների տեխափոխման խնդիր առաջ բերեց։ Թվում էր, թե Հայաստանը պետք է ուժի միջոցով այդ հատվածից դուրս շպրտի ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին կամ էլ միջազգային տարբեր հարթակներում բարձրացնի Ադրբեջանի անօրինական առաջխաղացման և հայ քաղաքացիների տարրական իրավունքները (ճանապարհի փակման արդյունքում մի շարք բնակավայրեր զրկվեցին անգամ հացի մատակարարումներից) ոտնահարող քայլերի դատապարտման հարցը։

Բայց տեղի ունեցավ անսպասելին. կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը իր խոսքում Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների փակած հատվածը ներկայացրեց ադրբեջանական անվանումներով՝ «Էյվազլի» և «Չայզամի»։ Ու վարչապետի այդ «կախարդական» արտահայտությունից հետո ադրբեջանցիները միանգամից բացեցին ճանապարհը։ Հարց կարող է ծագել՝ ինչո՞ւ։ Շատ պարզ է, որ իր նման արտահայտությամբ ՀՀ կառավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ճանաչեց այդ հատվածում Ադրբեջանի իրավունքները՝ ըստ էության լեգիտիմացնելով Բաքվի նկրտումները։ Իսկ Փաշինյանի կողմից ներկայացվող հիմնավորումները հետևյալ տեսքն ունեն, թե խորհրդային ժամանակներում Որոտան և Շուռնուխ գյուղերի մոտով է անցել Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանը, որը հետագայում վերածվել է պետական սահմանի։ Սա այլ կերպ չի կարող որակվել, քան Ադրբեջանին արված միակողմանի զիջում, որովհետև չկա դրա մասին իրավական ուժ ունեցող երկկողմ միջպետական փաստաթուղթ։

Իրականում Փաշինյանն այդ տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրավասությունը հանրությունից գաղտնի ճանաչել է դեռևս 2020 թ. դեկտեմբերին, քանի որ նա ԱԺ ամբիոնից նշեց, թե հենց այդ ժամանակ է պայմանավորվածություն ձեռք բերվել, որ Գորիս-Կապան ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: Ուստի հայկական կողմի դիրքորոշումն էլ թույլ տվեց, որպեսզի Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում Ադրբեջանը Իրանի քաղաքացիներից մաքսատուրք գանձի։ Չէ՞ որ եթե այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի իրավասությունը, Իրանն ինչպե՞ս կարող է չճանաչել։ Օրերս էլ Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, թե ադրբեջանական կողմը հայտնել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։

Ստացվում է, որ, առանց իրավապայմանագրային դաշտի հստակեցման, սահմանագծում է տեղի ունենում, իսկ հայկական կողմը դա նորմալ է ընկալում։ Եվ որպես ադրբեջանական կողմին հակադիր պատասխան՝ ՀՀ իշխանությունների կողմից էլ ընդգծվում է այն հանգամանքը, թե այդ դեպքում էլ Հայաստանը մաքսակետեր կտեղադրի իր հատվածում։ Բայց հարցն այնէ, որ մեր կողմից մաքսակետեր տեղադրելու իրողությունը շատ հեռու է հաղթաթուղթ լինելու հանգամանքից, քանի որ այդ ճանապարհը ոչ թե Ադրբեջանին է պետք, այլ Հայաստանին։ Բացի այդ, ինչքան էլ շեշտվի այլընտրանքային ճանապարհի կարևորությունը, միևնույնն է, Տաթևի ոլորաններով անցնող նոր վերանորոգված ճանապարհը չի կարող փոխարինել Գորիս-Կապան ճանապարհին։ Հաշվի առնելով տեղանքը, այն ավելի դժվարանցանելի է հատկապես եղանակային ոչ բերանպաստ պայմաններում։

Եվ, ըստ այդմ, պատահական չէ, որ գործի են դրվում Կապանի օդանավակայանի հնարավորությունները, և այսուհետ ԵրևանԿապան-Երևան կանոնավոր չվերթներ են նախաձեռնվելու։ Մյուս կողմից՝ այլընտրանքային ճանապարհը չի լուծում Սյունիքի մի շարք բնակավայրերի հաղորդակցության հարցը։ Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիս համայնքի Բարձրավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչները չէին կարողացել հասնել դպրոց։ Այս դեպքում արդեն պետությունը առնվազն պետք է նախաձեռնի առկա պահանջներին համապատասխան ճանապարհների կառուցում դեպի մեկուսացման մեջ հայտնված գյուղեր, ինչի մասին դեռևս որևէ խոսք չկա։ Պետք է հաշվի առնել, որ այդ բնակավայրերի հետ կապված խնդիրը ավելի կսրվի հատկապես ձմռանը, երբ ձյան հետ կփակվեն նաև այդ գյուղեր տանող արահետները։

Հիմա արդեն հասկանալի է, թե ինչո՞ւ են իշխանությունները ամբողջ ուժով ձեռնամուխ եղել Սյունիքի համայնքապետների վրա գործեր կարելուն ու նրանց կալանավորելուն։ Դրանով լուծվում էր հնարավոր դիմադրությունը կոտրելու հարցը, որպեսզի անցնցում զիջումներ արվեն Ադրբեջանին։ Իսկ այս հանգամանքը Փաշինյանին հնարավորություն է տալիս իր միակողմանի զիջումները հանգիստ հանրության վրա «ծախել», թե դրանց այլընտրանքը լինելու էր միջանցքային տրամաբանությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts