Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րը կտրուկ փո­փոխ­վում են

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այս օրերին շատ է խոսվում իշխանությունների վարկանիշի նվազման մասին։ Դրա համար բավական է դուրս գալ ֆեյսբուքի ֆեյքապատումներից: Թեպետ սոցցանցերում ևս վիճակը մխիթարական չէ, ու ֆեյքերն էլ չեն օգնում: 

Հիմա արդեն մարդիկ ավելի շատ անհարմար են զգում պաշտպանել իշխանություններին: Իսկ մի քանի «մշտական» սատելիտների հոգնեցնող ստատուսները հակառակ էֆեկտն են տալիս: Այնինչ ընդամենը մեկուկես տարի առաջ հակառակ պատկերն էր:

Խնդիրն այն է, որ քաղաքացիները բազմաթիվ ակնկալիքներ ունեին Փաշինյանի իշխանությունից, ինչն իրականություն չի դարձել։ 

Բնակչության սոցիալական վիճակն ու կենսապայմանները Փաշինյանի կառավարման երկու տարվա ընթացքում այդպես էլ դրականորեն չեն փոխվել: Նույնիսկ ընդհակառակը: Երկու տարի շարունակ իշխանությունները տարփողում են «տնտեսական հեղափոխության» մասին լոզունգը, սակայն տնտեսության մեջ ոչ միայն թռիչքաձև, այլև ընդհանրապես զարգացում չկա։ Ընդ որում, խոսքը նախակորոնավիրուսային շրջանի մասին է:

Իսկ ահա այս օրերին կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի եզրին։ Ելնելով ընթացիկ զարգացումներից՝ պարզ է դառնում, որ այսպիսի իրավիճակը երկար է տևելու։

Եվ պատահական չէ, որ երկու ամիս տևած կարանտինային ռեժիմը ոչ արդյունավետ օգտագործվեց ու համավարակը ինտենսիվորեն տարածվում է՝ պետության համար ստեղծելով նորանոր խնդիրներ։ Ուստի այս պայմաններում բնական է, որ իշխանությունների հանրային վստահության մակարդակը պետք է նվազեր։

Ու ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ հանրային վստահությունը փոփոխական կատեգորիա է։ Եվ եթե մի քաղաքական ուժի հաջողվում է ընտրությունների ժամանակ ստանալ բնակչության մեծամասնության վստահության քվեն, ապա դա չի նշանակում, որ այդ վստահության մակարդակը միշտ պահպանվելու է։

Փորձը ցույց է տալիս, որ բարձր վարկանիշը նվազելու միտում ունի, որը տեսանելի է դառնում հատկապես այն ժամանակ, երբ ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը չի կարողանում կատարել իր խոստումները, զարգացնել երկրի տնտեսությունը և բավարարել հանրության ակնկալիքները։

Եվ քանի որ Փաշինյանի կառավարությունը ճգնաժամային կառավարման գործում չի կարողանում հաջողությունների հասնել, ապա կտրուկ փոխվում են հանրային ընկալումները վերջինիս նկատմամբ։

Ու այն մարդիկ, որոնք 2018 թ.-ի իշխանափոխության օրերին անվերապահորեն սատարում էին Նիկոլ Փաշինյանին և «դուխով» նկարներ տարածում սոցցանցերի իրենց էջերում, հիմա սկսել են բողոքել, թե իշխող ուժը զուրկ է մասնագիտական բարձր որակներից, ի վիճակի չէ երկիրը դուրս հանել ստեղծված իրավիճակից և այլն։

Իսկ իշխանություններին ամենից շատ մտահոգում է սեփական վարկանիշի կորուստը, և հանրության շրջանում իրենց վստահության մակարդակը պահելու համար նրանք առաջնորդվում են «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով՝ փորձելով իրենց քաղաքականությունը ներկայացնել ավելի ժողովրդահաճո, քան մյուս քաղաքական ուժերինը, ու հասարակությունը շերտավորել յուրայինների ու... թշնամիների։ 

Թեպետ, եթե անկեղծ լինենք, ապա այդ տրամաբանությամբ «յուրային» էլ չի մնացել, քանզի Փաշինյանին մեծապես «հաջողվել» է թշնամանալ բոլորի հետ, բացառությամբ իր փոքր «թիմի»:

Եվ հետաքրքրականն այն է, որ իշխանությունները քաղաքական դաշտում այնպես են դիրքավորվում, կարծես թե իրենցից ավելի նախընտրելի այլընտրանք գոյություն չունի։ 

Ու սրա համար նրանք սևացնում են ընդդիմադիր քաղաքական ուժերին ու հանրությանը սպառնում, որ եթե իրենք գնան իշխանությունից, ապա կգան նախկինները։

 

Իշխանությունների այս տակտիկան կարճ ժամանակահատված որոշ չափով աշխատել է, բայց երկարաժամկետ կտրվածքով չի կարող աշխատել, ինչի վկայությունն է վերջիններիս նկատմամբ հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԱմիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը Որդին զրկել է կյանքից մորը նրա սենյակում տիրող անկարգությшն պատճառով Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Yandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում