Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Ուկնդիր ձևավորելու խնդիր ունենք». «ԱՐԱՐ» երգչախումբը նշում է հիմնադրման տասնամյակը. «Փաստ»

CULTURE

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկա համարներում «Փաստը» կանդրադառնա Հայաստանում գործող երգչախմբերին: Մեր այս շարքն սկսել ենք «ԱՐԱՐ» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, դիրիժոր Գոռ Մելքումյանի հետ զրույցով: Երգչախումբը ստեղծվել է 2012 թ.-ին Երևանում:

«Երգչախմբի ստեղծման պատմությունը կապվում է իմ երաժշտական գործունեության հետ: Մանկուց զբաղվել եմ երաժշտությամբ, նվագել եմ ժողովրդական գործիքներ և մի օր եկա այն հանգրվանին, որտեղ երաժշտական որևէ գործիք այլևս բավարար չէր իմ աշխարհայացքը, երաժշտական փիլիսոփայությունը ներկայացնելու համար: Այդ տարիներին սիրահարվեցի երգչախմբային արվեստին: Սովորում էինք Մանկավարժական համալսարանում, պարբերաբար ներկայանում էինք համերգներով: Սերը, մղումը երգչախմբային արվեստի նկատմամբ ստիպեցին, որ դուդուկով երգչախմբի հետ ստեղծագործություն կատարեմ: Դա էլ հիմք դարձավ, որ երգչախումբ ստեղծենք՝ կազմված Մանկավարժականի ուսանողներից: Այստեղից սկսվեց երգչախմբի պատմությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելքումյանը:

No description available.

Անվանման մասին: «Իմ կենսագրության մի հատվածի «ճամփորդությունը» բերեց այս արարմանը, որովհետև երգչախումբն արարվեց: Այժմ փորձեր ենք կատարում Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում նոր երգչախմբեր ստեղծելու համար, դրա կարիքը մեծ է, բայց միևնույն ժամանակ բավականին բարդ է, և եթե դրան չի խառնվում արարչագործական մի մասնիկ, գործը գլուխ չի գալիս»,-նշում է մեր զրուցակիցը:

Երգչախմբի ստեղծման մեկնարկին դրանում ընդգրկված էին թե՛ աղջիկներ, թե՛ տղաներ: «Բայց ժամանակի ընթացքում տղաները դուրս եկան, քանի որ Հայաստանում երգող տղաների մեծ պակաս կա: Այնպես չէ, որ աղջիկները շատ են, բայց տղաներն ավելի քիչ են: Երբեմն տարբեր նախագծերի ընթացքում հրավիրում ենք տղաների, հանդես գալիս երկսեռ կազմով: Բայց ներկայումս մեր երգչախմբում աղջիկներ են, որոնք կա՛մ արդեն ավարտել են բուհը, կա՛մ էլ սովորում են Կոնսերվատորիայում և Մանկավարժական համալսարանում»,-ընդգծում է երգչախմբի դիրիժորը:

No description available.

Նշում է՝ երգչախմբի երգացանկի մասին խոսելը փիլիսոփայական աշխատության պես ծանր բան է: «Միլիոնավոր ստեղծագործություններից ընտրել և երգել մեկ ստեղծագործություն բավականին ծանր գործ է: Մեկ առիթով ասել եմ, որ կգա ժամանակ, երբ երգչախմբի կամ էլ ստեղծագործողի համար ստեղծագործություն ընտրելը կդառնա առանձին մասնագետի աշխատանք, այսինքն՝ կլինեն մարդիկ, որոնք արտիստի համար ստեղծագործություն կընտրեն: Բարդ է ստեղծագործությունների ընտրման գործընթացը, երգում ենք հոգևոր, դասական բարձրարժեք ստեղծագործություններ: Գնում ենք այն ճանապարհով, երբ մեր երգչախմբին կճանաչեն իր ձեռագրից, չէ որ այն ստեղծագործություններն ու մեկնաբանումները, որ կատարում ենք, մեր ուրույն ձեռագիրն է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Երգչախումբն առաջնորդվում է «Վեհ Պարզություն» գաղափարով: «Սա կապվում է երգչախմբի փիլիսոփայության հետ: Երկու կարևոր գաղափար ենք վերցրել: Մեկը երաժշտական ստեղծագործության վեհությունն է, սա իրենից ենթադրում է, որ այն չպետք է ժամանցային լինի, պետք է լինի աստվածային, խորունկ, բայց մյուս կողմից պարզությունն է: Մեր օրերում այն բավականին քիչ է պատահում, շփոթում են հասարակի հետ, ինչն այդպես չէ: Փորձում ենք պարզ լինել, ավելորդ ճոռոմաբանությունների մեջ չմտնելով՝ ներկայացնել հոգևոր լիցք ունեցող ստեղծագործությունները: Այս երկուսը մեկ տեղում համադրելը բավականին բարդ է»,-նշում է դիրիժորը:

Երգչախումբը մասնակցում է նաև մրցույթների, չնայած Մելքումյանն ասում է, որ միշտ դեմ է եղել արվեստի մեջ մրցակցությանը:

No description available.

«Ամեն դեպքում կարևորում եմ ամբողջ աշխարհում տեղի ունեցող մրցույթները, քանի որ դա այն պրոֆեսիոնալ հարթակն է, որոնց ներկայանալով՝ կարող ենք հավուր պատշաճի խոսել մեր արժեքների մասին: Մեր երգչախումբը մասնակցում է միջազգային մրցույթների, արդեն իսկ հեղինակավոր մրցույթում արժանացել ենք պատվավոր մրցանակի, այս պահին մասնակցում ենք մեկ այլ մրցույթի, մոտ օրերս կիմանանք արդյունքները: Ընտրում ենք լավագույնները, հուսով ենք, որ կգա ժամանակ, երբ այլևս մրցույթների մասնակցելու կարիք չենք ունենա, երգչախումբն այնքան ճանաչելի կլինի, որ պարզապես կներկայանա համերգներով»,-ասում է Մելքումյանը:

Իսկ սա նշանակում է, որ պետք է մեծացնել երգչախմբային արվեստի հանդեպ հետաքրքրությունը: «Երգչախմբային արվեստով բոլորը չեն կարող զբաղվել: Մի կողմից այն կարող է դիտվել որպես մասսայական արվեստ, բայց իմ խորին համոզմամբ երգչախումբը շատ քչերի գործն է՝ որպես կատարողներ: Կցանկանայի, որ մեր հասարակության մեջ ունենայինք ստվար զանգված, որը կսիրեր երգչախմբային արվեստը: Ուկնդիր ձևավորելու ամենաբարդ խնդիրն ունենք:

Բարեբախտաբար, Հայաստանում կան շատերը, ովքեր մտահոգ են այս հարցով, իրականացնում ենք գործունեություն, որի արդյունքում մանկական երգչախմբեր կստեղծվեն, մանուկները կերգեն երգչախմբերում: Ուկնդիր պետք է ձևավորել դեռևս դպրոցական տարիներից: Կարևորում եմ նաև հետևյալը. և՛ ազգը, և՛ պետությունն ունեն կարևոր սիմվոլներ, որոնցով պայմանավորված է իրենց գոյությունը, քաղաքականությունը: Այս դեպքում հիմնն է և կրոնը: Երկուսն էլ առնչվում են երգչախմբային արվեստին: Կան պետություններ, որտեղ բոլորը գիտեն իրենց հիմնը և կարող են ցանկացած պահի ու տեղում, որպես երգչախումբ, կատարել այն: Եվ նույնը՝ կան պետություններ, որտեղ մարդը եկեղեցի մտնելով կարող է վերցնել նոտաները և պատարագի ժամանակ երգել եկեղեցական ստեղծագործություններ: Ցավոք, մեզ մոտ այս երկուսն այն մակարդակի վրա չեն, որ մեր նման մշակութային ազգին պատիվ կբերեին: Երգչախմբի կարևորությունը, որպես հասարակական երևույթ, այս երկու հարցում շատ եմ կարևորում»,-հավելում է մեր զրուցակիցը:

No description available.

«ԱՐԱՐ»-ը պետական հովանավորություն չունի: «Ցանկացած լուրջ նախագծի մասնակցելուց կամ կյանքի կոչելուց առաջ պետք է հասկանանք՝ որքանո՞վ ենք ֆինանսապես պատրաստ: Ունենք կարևոր նախագծեր, որոնց իրագործման համար ունենք պետության աջակցության կարիքը: Չէի ցանկանա միևնույն ժամանակ ողջ բեռը դնել պետության վրա, բայց ընդգծեմ մեկ հանգամանք: Պետական տարբեր համույթներ կան, որոնք ստեղծվել են տարիներ առաջ և այժմ էլ ավանդույթի ուժով գործում են, ասենք, որպես պետական երգչախմբեր կամ համույթներ: Կցանկանայի՝ մեր պետությունն այնքան կամք ունենար, որ եթե, օրինակ՝ մշակութային կամ որևէ այլ կառույց սկսում է չհամապատասխանել որակական նոր չափանիշներին կամ առաջանում են նոր կոլեկտիվներ, որոնք պայքարի մեջ են մտնում ու հաջողում, ուշադրություն դարձներ դրանց:

Որևէ համույթ չի կարող հավերժ ինքն իրեն սպասարկելով, ֆինանսավորելով գործունեություն ծավալել, հատկապես երգչախմբերը: Խնդիր է այն, որ մեր պետության ներսում չունենք երգչախմբային համապատասխան համերգասրահ, աշխատում ենք խորհրդային տարիներին ստեղծված համերգասրահներում կամ այնպիսիններում, որոնք երգչախմբերի համերգային պահանջներին չեն համապատասխանում: Կցանկանայի, որ երգչախմբերը շատ մասնակցեն միջազգային նախագծերի: Դեռ Կոմիտասից սկսած՝ ունենք երգչախմբային լավ ավանդույթներ, որոնք պետք է բարձր նիշի վրա պահենք»,-եզրափակում է Գոռ Մելքումյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank