Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սոցիալական կոլապսի վտանգ կա. իշխող քաղաքական խմբակի կործանարար վարքագծի հետևանքները»․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս փուլում մենք արդեն իսկ սոցիալտնտեսական ճգնաժամի մեջ ենք, որն օր օրի, ժամ առ ժամ խորանում է: Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկումն է, որը դժվարանում է ասել, թե, ի վերջո, ինչ հանգրվան կունենանք, որովհետև ստեղծվածի իրական ու հիմնական պատճառներից է նաև ներքաղաքական իրավիճակը: «Այդ պատճառներից է նաև իշխող քաղաքական խմբակի կործանարար վարքագծի շարունակությունը, որը հստակ ծանրագույն հետևանքներ է ունեցել նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Այդ վարքագծի հետևանքները շատ կոնկրետ ազդեցություն ունեն նաև տնտեսության և սոցիալական վիճակի վրա»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց Թ. Ավետիսյանը: Նրա խոսքով, թե՛ համավարակը, թե՛ պատերազմը հետևանքների իմաստով գործոն էին. «Որքան ուժ ուներ, համավարակը թողեց իր հետևանքները, որովհետև, ըստ էության, պետական կառավարումը ու պետության «հակաճգնաժամային» գործողությունները ոչ թե մեղմեցին, այլ նպաստեցին այդ հետևանքներին:

Այդ գործողություններն իրավիճակին համարժեք չէին և ոչ էլ հստակ ու ժամանակին էին: Բնականաբար, բյուջեի ռեսուրսները ծախսեցինք առանց արդյունքի: Հիմա չկա գումարը, չկա արդյունքը: Ստացվում է՝ փոշիացրեցինք այդ գումարները, որոնք խիստ անհրաժեշտ են: Նկատի ունենանք նաև այն, որ այդ գումարներն էապես կրճատվում են՝ պետական բյուջեի հարկային եկամուտների տեսքով: Մենք սոցիալական ու տնտեսական առումով բավականին վտանգավոր վիճակում ենք, որովհետև, այսպես կոչված, քաղաքական պատասխանատու խմբակն այսօր իր վտանգավոր ձեռքը մեկնում է դեպի ապագա: Այսինքն, փորձում են քաղաքական ու նեղանձնական շահերից դրդված «լուծումներ» բերել՝ մեծացնելով արտաքին պարտքը, առանց հասկանալու սոցիալական նախաձեռնություններ անել՝ ավելի խորացնելով ներքին անկայունությունը:

Պետական ռեզերվներից արտարժույթ են վաճառում, որ ազգային արժույթի արժեզրկումն ինչ-որ չափով մեղմեն, մինչդեռ դա շատ կոնկրետ պետական ծախս է, իսկ մեր ռեզերվներն էլ անվերջ չեն: Դրանք մեր երկրի վճարունակության և, ընդհանրապես, երկրի ֆինանսական կայունության կարևոր ցուցանիշ են, ինչը հաշվի չի առնվում»: Թ. Ավետիսյանը հավելեց, որ արտաքին պարտքի ավելացումը և դրա սպասարկումը տնտեսության հետագա զարգացման հաշվին է տեղի ունենալու. «Ամեն ինչ անում են զուտ իրենց իշխանությունը պահելու համար, ինչն ակնհայտ է նաև մեր արտաքին գործընկերներին: Այսպիսի պարագայում, բնականաբար, ծիծաղելի է խոսել ներդրումների մասին: Երկրի ներսում իրականացվող քայլերն արդեն ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին գործընկերների համար են անհասկանալի:

Բնականաբար, ինչ-որ պահի անգամ արտաքին պարտքով ռեսուրսներ գրավելու առումով ենք դժվարություն ունենալու, ինչն արդեն սոցիալական կոլապսի կբերի, որովհետև իրականում մեծ հարց է՝ արդյոք կարողանալո՞ւ են այսպիսի վիճակում կատարել պետության սոցիալական հիմնական պարտավորությունները, որոնց թվում նաև թոշակ, նպաստ, պետական աշխատավարձեր տալն է: Իսկ ֆինանսական համակարգը կայուն քայլերով մտնում է ճգնաժամի մեջ. մի կողմից՝ արժույթի փոխարժեքի արժեզրկումն է շարունակվում, ու այս առումով վերջին մեկուկես-երկու ամսվա ընթացքում արդեն տասը տոկոսին ենք մոտեցել: Բացի այդ, հատկապես փոքր ու միջին բիզնեսին տրամադրված վարկերի վերադարձը ու դրանց տոկոսների վճարումները մեծ ռիսկի տակ են: Հաշվի առնենք նաև այն բանկերի հանգամանքը, որոնք ֆինանսավորել են Արցախի Հանրապետության տնտեսվարողներին»:

Մեր զրուցակցի խոսքով, նման պարագայում պատասխանատուներն ընդամենը դիտորդի դերում են հանդես գալիս: «Ինչ-որ պոպուլիստական նախաձեռնություններով, հայտարարություններով են հանդես գալիս, որոնք որևէ կերպ խնդիրների լուծմանը չեն նպաստում, այլ՝ ընդհակառակը: Իսկ որքան խնդիրները խորանում են, այնքան այս խմբակն ավելացնում է իր պոպուլիզմի չափաքանակը: Յուրաքանչյուր ժամ իրենք կտրվում են իրականությունից, ինչն ակնհայտ է: Հիմա ի՞նչ ենք տեսնում խանութներում ու վաճառակետերում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների էական գնաճ:

Շաքարավազը, հացամթերքը, ձեթը, ձուն, առաջին անհրաժեշտության այլ մթերքները թանկացել են: Մյուս կողմից՝ հասկանալի է այդ գնաճը, որովհետև կան դրան նպաստող բոլոր գործոնները, որոնք գնալով խորանում են: Կարող ենք դիտարկել նույն ազգային արժույթի արժեզրկումը, նաև տնտեսության անկումը, պետական պարտքի ավելացումը ու մնացած բոլոր գործոնները: Ինչևէ, հիմա գնաճը կա, բայց մարդկանց հրամցվում է, թե վիճակագրությամբ այն 1,6 տոկոս է, որ այդ ցուցանիշը շատ նվազ է ու կառավարելի: Սա ոչ միայն վտանգավոր պոպուլիզմ է, այլ ինքնին վտանգավոր է, որովհետև մարդկանց մոտ առաջացնում են իրավիճակին ոչ համարժեք սպասումներ:

Իրականում, իհարկե, գնաճը 1,6 տոկոս չէ: Առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ ընդհուպ մինչև 20 տոկոսով են թանկացել, և այդ միտումը շարունակվում է: Այսպիսի իրավիճակում կարևոր է փաստել նաև, որ մարդկանց անվանական եկամուտները չեն աճել: Այսինքն, մարդկանց իրական եկամուտները նվազում են, որովհետև ազգային արժույթի գնողունակությունը նվազում է: Բացի այն, որ գները բարձրացել են, նաև պետք է փաստենք, որ մարդկանց եկամուտները չեն ավելացել, և իրենց նախագծած 2021թ. բյուջեում էլ ավելացում չկա: Ընդհանուր առմամբ, կոնկրետ աղքատության մակարդակի մեծացման, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մեծացման ճանապարհով ենք գնում: Ասում են՝ ինչ-որ մեթոդով ենք հաշվել, որ գնաճը 1,6 տոկոս է: Դե, գիտեք, այսպիսի պարագայում այդ մեթոդը շարքային քաղաքացուն հետաքրքիր չէ, որովհետև շարքային քաղաքացին լսում է 1,6 տոկոս թանկացման մասին, բայց մտնում է խանութ ու տեսնում, որ մի շիշ ձեթը 650 դրամից դարձել է 900 դրամ:

Բոլորն էլ հաշվել գիտեն ու բոլորն էլ իրենց եկամուտների չափը գիտեն: Մարդիկ տեսնում են, որ եթե նախկինում ինչ-որ քանակի օրերի համար այդ եկամուտը բավարարում էր գոնե սննդի ու առաջին անհրաժեշտության ապրանքների համար, ապա այսօր այն էապես կրճատվել է: Սա փաստ է և միանշանակ է, որ 2020 թվականը փակելու ենք աղքատության մակարդակի էական ավելացմամբ: 2019 թ.-ին աղքատության մակարդակը ավելի քան 26 տոկոս էր, որը 2018թ. համեմատ աճել էր շուրջ 3 տոկոսով: Իսկ հիմա արդեն յուրաքանչյուր երրորդ քաղաքացին մեր երկրում աղքատ է լինելու»,-ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ այս ամենին հակազդող գործողություններ չկան: «Իսկ գնաճն աղքատության մակարդակի վրա ազդող հիմնական գործոններից է: Աղքատության մակարդակը պայմանավորվում է մարկանց իրական եկամուտներով: Երբ անվանական եկամուտը չի աճում, գնաճը բարձրանում է, նման պարագայում պարզ է, չէ՞, ինչպիսի «ելք» է լինելու:

Հաշվի առնենք նաև, որ Արցախի Հանրապետությունից մեր բազմաթիվ հայրենակիցներ, փաստացի, այսօր կորցրել են ամեն ինչ: Կորցրել են իրենց բնակարանը, իրենց ամբողջ գույքը, աշխատանքը կամ բիզնեսը, եկամուտները, և իրենց ընտանիքները հայտնվել են դժվարին իրավիճակում: Մեծ հաշվով, այդ մարդիկ արդեն աղքատության մեջ են: Այսպիսի պարագայում դժվար է, ավելին՝ անհնար է հասկանալ, թե ինչ են մտածում կառավարության անդամները կամ ի՞նչ ծրագրեր են առաջադրում: 2021թ. բյուջեն ընդամենը ընթացիկ, իներցիոն ինչ-որ փաստաթուղթ էր, որը բերեցին, լուրջ դեմքերով քննարկեցին և ընդունեցին: 2021թ. պետական բյուջեն և այն իրական կյանքը, որը կա ու տեսանելի է նաև վաղը, ընդհանրապես իրար հետ աղերս չունեն: Այդ բյուջեն կապ չունի այսօրվա խնդիրների, նոր մարտահրավերների հետ:

Այսպիսին է իրավիճակը: Ունենք աթոռներին կառչած պոպուլիստներ, որոնք իրենց հայրենադավությունը բոլոր ոլորտներում են ցույց տալիս՝ սկսած պատերազմի դաշտից վերջացրած ներքին տնտեսական վիճակով ու աշխարհաքաղաքական հարաբերություններով: Ընդհանուր առմամբ, եթե մենք ունենանք այսպիսի շարունակվող վիճակ, մոտ ապագայում հանրային կյանքի բոլոր ոլորտներում կոլապս է սպասվում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ