Yerevan, 07.July.2026,
00
:
00
BREAKING


«Սոցիալական կոլապսի վտանգ կա. իշխող քաղաքական խմբակի կործանարար վարքագծի հետևանքները»․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս փուլում մենք արդեն իսկ սոցիալտնտեսական ճգնաժամի մեջ ենք, որն օր օրի, ժամ առ ժամ խորանում է: Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկումն է, որը դժվարանում է ասել, թե, ի վերջո, ինչ հանգրվան կունենանք, որովհետև ստեղծվածի իրական ու հիմնական պատճառներից է նաև ներքաղաքական իրավիճակը: «Այդ պատճառներից է նաև իշխող քաղաքական խմբակի կործանարար վարքագծի շարունակությունը, որը հստակ ծանրագույն հետևանքներ է ունեցել նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Այդ վարքագծի հետևանքները շատ կոնկրետ ազդեցություն ունեն նաև տնտեսության և սոցիալական վիճակի վրա»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց Թ. Ավետիսյանը: Նրա խոսքով, թե՛ համավարակը, թե՛ պատերազմը հետևանքների իմաստով գործոն էին. «Որքան ուժ ուներ, համավարակը թողեց իր հետևանքները, որովհետև, ըստ էության, պետական կառավարումը ու պետության «հակաճգնաժամային» գործողությունները ոչ թե մեղմեցին, այլ նպաստեցին այդ հետևանքներին:

Այդ գործողություններն իրավիճակին համարժեք չէին և ոչ էլ հստակ ու ժամանակին էին: Բնականաբար, բյուջեի ռեսուրսները ծախսեցինք առանց արդյունքի: Հիմա չկա գումարը, չկա արդյունքը: Ստացվում է՝ փոշիացրեցինք այդ գումարները, որոնք խիստ անհրաժեշտ են: Նկատի ունենանք նաև այն, որ այդ գումարներն էապես կրճատվում են՝ պետական բյուջեի հարկային եկամուտների տեսքով: Մենք սոցիալական ու տնտեսական առումով բավականին վտանգավոր վիճակում ենք, որովհետև, այսպես կոչված, քաղաքական պատասխանատու խմբակն այսօր իր վտանգավոր ձեռքը մեկնում է դեպի ապագա: Այսինքն, փորձում են քաղաքական ու նեղանձնական շահերից դրդված «լուծումներ» բերել՝ մեծացնելով արտաքին պարտքը, առանց հասկանալու սոցիալական նախաձեռնություններ անել՝ ավելի խորացնելով ներքին անկայունությունը:

Պետական ռեզերվներից արտարժույթ են վաճառում, որ ազգային արժույթի արժեզրկումն ինչ-որ չափով մեղմեն, մինչդեռ դա շատ կոնկրետ պետական ծախս է, իսկ մեր ռեզերվներն էլ անվերջ չեն: Դրանք մեր երկրի վճարունակության և, ընդհանրապես, երկրի ֆինանսական կայունության կարևոր ցուցանիշ են, ինչը հաշվի չի առնվում»: Թ. Ավետիսյանը հավելեց, որ արտաքին պարտքի ավելացումը և դրա սպասարկումը տնտեսության հետագա զարգացման հաշվին է տեղի ունենալու. «Ամեն ինչ անում են զուտ իրենց իշխանությունը պահելու համար, ինչն ակնհայտ է նաև մեր արտաքին գործընկերներին: Այսպիսի պարագայում, բնականաբար, ծիծաղելի է խոսել ներդրումների մասին: Երկրի ներսում իրականացվող քայլերն արդեն ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին գործընկերների համար են անհասկանալի:

Բնականաբար, ինչ-որ պահի անգամ արտաքին պարտքով ռեսուրսներ գրավելու առումով ենք դժվարություն ունենալու, ինչն արդեն սոցիալական կոլապսի կբերի, որովհետև իրականում մեծ հարց է՝ արդյոք կարողանալո՞ւ են այսպիսի վիճակում կատարել պետության սոցիալական հիմնական պարտավորությունները, որոնց թվում նաև թոշակ, նպաստ, պետական աշխատավարձեր տալն է: Իսկ ֆինանսական համակարգը կայուն քայլերով մտնում է ճգնաժամի մեջ. մի կողմից՝ արժույթի փոխարժեքի արժեզրկումն է շարունակվում, ու այս առումով վերջին մեկուկես-երկու ամսվա ընթացքում արդեն տասը տոկոսին ենք մոտեցել: Բացի այդ, հատկապես փոքր ու միջին բիզնեսին տրամադրված վարկերի վերադարձը ու դրանց տոկոսների վճարումները մեծ ռիսկի տակ են: Հաշվի առնենք նաև այն բանկերի հանգամանքը, որոնք ֆինանսավորել են Արցախի Հանրապետության տնտեսվարողներին»:

Մեր զրուցակցի խոսքով, նման պարագայում պատասխանատուներն ընդամենը դիտորդի դերում են հանդես գալիս: «Ինչ-որ պոպուլիստական նախաձեռնություններով, հայտարարություններով են հանդես գալիս, որոնք որևէ կերպ խնդիրների լուծմանը չեն նպաստում, այլ՝ ընդհակառակը: Իսկ որքան խնդիրները խորանում են, այնքան այս խմբակն ավելացնում է իր պոպուլիզմի չափաքանակը: Յուրաքանչյուր ժամ իրենք կտրվում են իրականությունից, ինչն ակնհայտ է: Հիմա ի՞նչ ենք տեսնում խանութներում ու վաճառակետերում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների էական գնաճ:

Շաքարավազը, հացամթերքը, ձեթը, ձուն, առաջին անհրաժեշտության այլ մթերքները թանկացել են: Մյուս կողմից՝ հասկանալի է այդ գնաճը, որովհետև կան դրան նպաստող բոլոր գործոնները, որոնք գնալով խորանում են: Կարող ենք դիտարկել նույն ազգային արժույթի արժեզրկումը, նաև տնտեսության անկումը, պետական պարտքի ավելացումը ու մնացած բոլոր գործոնները: Ինչևէ, հիմա գնաճը կա, բայց մարդկանց հրամցվում է, թե վիճակագրությամբ այն 1,6 տոկոս է, որ այդ ցուցանիշը շատ նվազ է ու կառավարելի: Սա ոչ միայն վտանգավոր պոպուլիզմ է, այլ ինքնին վտանգավոր է, որովհետև մարդկանց մոտ առաջացնում են իրավիճակին ոչ համարժեք սպասումներ:

Իրականում, իհարկե, գնաճը 1,6 տոկոս չէ: Առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ ընդհուպ մինչև 20 տոկոսով են թանկացել, և այդ միտումը շարունակվում է: Այսպիսի իրավիճակում կարևոր է փաստել նաև, որ մարդկանց անվանական եկամուտները չեն աճել: Այսինքն, մարդկանց իրական եկամուտները նվազում են, որովհետև ազգային արժույթի գնողունակությունը նվազում է: Բացի այն, որ գները բարձրացել են, նաև պետք է փաստենք, որ մարդկանց եկամուտները չեն ավելացել, և իրենց նախագծած 2021թ. բյուջեում էլ ավելացում չկա: Ընդհանուր առմամբ, կոնկրետ աղքատության մակարդակի մեծացման, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մեծացման ճանապարհով ենք գնում: Ասում են՝ ինչ-որ մեթոդով ենք հաշվել, որ գնաճը 1,6 տոկոս է: Դե, գիտեք, այսպիսի պարագայում այդ մեթոդը շարքային քաղաքացուն հետաքրքիր չէ, որովհետև շարքային քաղաքացին լսում է 1,6 տոկոս թանկացման մասին, բայց մտնում է խանութ ու տեսնում, որ մի շիշ ձեթը 650 դրամից դարձել է 900 դրամ:

Բոլորն էլ հաշվել գիտեն ու բոլորն էլ իրենց եկամուտների չափը գիտեն: Մարդիկ տեսնում են, որ եթե նախկինում ինչ-որ քանակի օրերի համար այդ եկամուտը բավարարում էր գոնե սննդի ու առաջին անհրաժեշտության ապրանքների համար, ապա այսօր այն էապես կրճատվել է: Սա փաստ է և միանշանակ է, որ 2020 թվականը փակելու ենք աղքատության մակարդակի էական ավելացմամբ: 2019 թ.-ին աղքատության մակարդակը ավելի քան 26 տոկոս էր, որը 2018թ. համեմատ աճել էր շուրջ 3 տոկոսով: Իսկ հիմա արդեն յուրաքանչյուր երրորդ քաղաքացին մեր երկրում աղքատ է լինելու»,-ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ այս ամենին հակազդող գործողություններ չկան: «Իսկ գնաճն աղքատության մակարդակի վրա ազդող հիմնական գործոններից է: Աղքատության մակարդակը պայմանավորվում է մարկանց իրական եկամուտներով: Երբ անվանական եկամուտը չի աճում, գնաճը բարձրանում է, նման պարագայում պարզ է, չէ՞, ինչպիսի «ելք» է լինելու:

Հաշվի առնենք նաև, որ Արցախի Հանրապետությունից մեր բազմաթիվ հայրենակիցներ, փաստացի, այսօր կորցրել են ամեն ինչ: Կորցրել են իրենց բնակարանը, իրենց ամբողջ գույքը, աշխատանքը կամ բիզնեսը, եկամուտները, և իրենց ընտանիքները հայտնվել են դժվարին իրավիճակում: Մեծ հաշվով, այդ մարդիկ արդեն աղքատության մեջ են: Այսպիսի պարագայում դժվար է, ավելին՝ անհնար է հասկանալ, թե ինչ են մտածում կառավարության անդամները կամ ի՞նչ ծրագրեր են առաջադրում: 2021թ. բյուջեն ընդամենը ընթացիկ, իներցիոն ինչ-որ փաստաթուղթ էր, որը բերեցին, լուրջ դեմքերով քննարկեցին և ընդունեցին: 2021թ. պետական բյուջեն և այն իրական կյանքը, որը կա ու տեսանելի է նաև վաղը, ընդհանրապես իրար հետ աղերս չունեն: Այդ բյուջեն կապ չունի այսօրվա խնդիրների, նոր մարտահրավերների հետ:

Այսպիսին է իրավիճակը: Ունենք աթոռներին կառչած պոպուլիստներ, որոնք իրենց հայրենադավությունը բոլոր ոլորտներում են ցույց տալիս՝ սկսած պատերազմի դաշտից վերջացրած ներքին տնտեսական վիճակով ու աշխարհաքաղաքական հարաբերություններով: Ընդհանուր առմամբ, եթե մենք ունենանք այսպիսի շարունակվող վիճակ, մոտ ապագայում հանրային կյանքի բոլոր ոլորտներում կոլապս է սպասվում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds