Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


«Ցանկանում են իշխանության բոլոր թևերը բացասական իմաստով «ներդաշնակ» դարձնել. նկատվում է մեկ անձի պաշտամունք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք այսօր ժողովրդավարության ոչ թե սոսկ հետընթաց, այլ խոր անկում ունենք: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, կալանավորումներին, դատական համակարգի անկախությանը սպառնացող վտանգներին՝ «Փաստի» հետ զրույցում նշել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Ես այդ անկումը չեմ արձանագրում հուսահատվելու համար: Սա նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունը, որը ևս պառակտված է, իր մեջ պետք է ուժ գտնի և կարողանա վերականգնել ու վերադարձնել գոնե այն համեստ նվաճումները, որոնք ունեցել է թե՛ ժողովուրդը, թե՛ քաղհասարակությունը՝ ՀԿ-ներով ու ԶԼՄ-ներով»,-ասաց մեր զրուցակիցը:

Զուգահեռ՝ անդրադառնալով քաղհասարակություն կոչվող այն թևին, որոնցից շատերն այսօր իշխանության ներկայացուցիչներ են ու պարզապես լռում են, Լ. Ալավերդյանը նշեց. «Մեզ մոտ քաղհասարակությունն իրականում զարգացման տարբեր փուլեր է ունեցել: Ըստ էության, ի դեմս նշված թևին բնորոշ բնութագրի, մոտ 2010, 2012 թվականներից հետո մեզ մոտ եղան փոփոխություններ, որոնք նկատելի էին իրապես քաղհասարակության կոչմանը նվիրված թևի համար: Տարբեր երկրներում ևս եղել են նման օրինակներ, երբ քաղհասարակության որոշ սուբյեկտներ սկսել են մշակել ու ամբողջովին փոխել նպատակները, որոնց հիմքում ոչ թե իշխանության քաղաքականությանը փոխելը, այլ իշխանությունը փոխելն է եղել: Այդ առումով իրենց վրա ավելի շատ ոչ թե ՀԿ-ների, այլ քաղաքական կազմակերպությունների գործառույթ են վերցրել: Քաղհասարակությունը պետք է նպաստի իրավական ու ժողովրդավարական պետության կայացմանը, բայց ինչ-որ պահից լավ ֆինանսավորվող մի խումբ կազմակերպություններ իրենց վրա վերցրին բոլորովին այլ՝ իշխանափոխություն իրականացնելու գործառույթը, որի ճանապարհին որևէ մեթոդից չխորշեցին»:

Գալով արդեն մեր օրեր, անդրադառնալով այսօրվա հետևանքներին հատկապես դատական իշխանության մասով՝ Լ. Ալավերդյանը շեշտեց. «Բոլոր դեպքերում դատական համակարգն այս ընթացքում ինչ դժվարության միջով ասես անցել է: Իշխանությունների կողմից եղել են ամենատարբեր ոտնձգություններ: Գործընթացը սկսվել է վարչապետի՝ դատարանների մուտքերը շրջապատելու կոչից: Այժմ գործընթացի ավարտը կամ միգուցե շարունակությունը տեսանք դատավորի կալանավորման տեսքով: Սա չի խոսում զուտ նրա մասին, որ այսօրվա իշխանությունները խախտում են իշխանության կարևորագույն թևերից մեկի՝ դատական իշխանության անկախության սկզբունքները: Սա նշանակում է, որ իշխանություններն ամբողջովին հակադրվում են միջազգայնորեն ընդունված և բոլոր միջազգային կառույցների հետ համաձայնեցված՝ դատական իշխանության անկախության սկզբունքներին: Այս իշխանությունը ոչ թե պարզապես ոտնահարում է այդ սկզբունքները, այլ նշվածի բոլորովին հակառակ ճանապարհն է բռնել»:

Լ. Ալավերդյանի խոսքով, ժամանակին Հայաստանում կառավարման համակարգը միջազգային կազմակերպությունների կողմից բնութագրվել է որպես մեղմ կամ փափուկ ավտորիտարիզմ. «Հիմա ես պետք է արձանագրեմ, որ մենք ամբողջովին անցել ենք կոշտ ավտորիտարիզմի: Ավելին՝ այստեղ նկատվում է մեկ անձի պաշտամունք, մեկ անձին ամբողջ իշխանությունը տրամադրելու, հանձնելու միտում: Խոսքը նաև կարևորագույն որոշումների թե՛ նախապատրաստման, թե՛ ընդունման մասին է»:

Անդրադառնալով նաև «ծանր վիրավորանքի» հոդվածքով հարուցված քրեական գործերին, մեղադրանքներին՝ իրավապաշտպանը նշեց. «Միջազգային հանրության կողմից վաղուց հստակեցված է, որ այդպիսի օրենքի ընդունումն ամբողջովին հակասում է ժողովրդավարության սկզբունքներից կարևորագույնին. այն է՝ կարծիքն ազատ արտահայտելը, այն տարածելը: Եղան հորդորներ և դիտողություններ, որոնց համաձայն, այդպիսի օրենքի ընդունումն արգելվում է: Բայց ի հակառակ դրանց՝ օրենքը ոչ միայն շուտափույթ ընդունվեց, այլև սկսել է շատ մեծ թափով կիրառվել: Այս իշխանությունն արդեն անդրադառնում է ժողովրդավարության տեսությանն՝ ամբողջովին խեղաթյուրելով և այլասերելով բոլոր սկզբունքներն ու հիմքերը: Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, ապա առաջին հերթին խոսում ենք իշխանության թևերի բաժանման, հակակշռման մասին: Խոսքը զսպող և հավասարակշռման մեխանիզմների մասին է: Մինչդեռ այս իշխանության նպատակն այլ է. ցանկանում են իշխանության բոլոր թևերը բացասական իմաստով ներդաշնակ դարձնել: Այսօր արվում են գործողություններ, որոնք ամբողջությամբ հակառակ են 2018-ի ապրիլից արված խոստումներին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation