Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Մեր անվ­տան­գու­թյան թիվ մեկ և մի­ակ երաշ­խա­վո­րը հայ­կա­կան բա­նակն է»

INTERVIEW

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ փորձագետ Վիտալի Մանգասարյանի և ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովայի հետ զրուցել ենք Ադրբեջանի կողմից լարվածության սրման, հայկական զինված ուժերի գործողությունների մասին, անդրադարձել նաև միջազգային արձագանքներին ու դրանցից սպասվող ակնկալիքներին:

Ադրբեջանի կողմից լարվածության սրման, գործողությունների շարունակական բնույթի հիմնական պատճառի մասին է մատնանշում Անժելա Էլիբեկովան. «Հիմնական առիթն առաջին հերթին կորոնավիրուսի պատճառով ստեղծված սոցիալ-տնտեսական լարվածությունն է, նավթի ցածր գները: 

Ընդհանուր առմամբ, հիմնական նպատակը տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակի պատճառով մարդկանց սոցիալական դժգոհությունը մեր ուղղությամբ շեղելն է: Ի սկզբանե մտածված էր, որ պետք է ինչ-որ հաջողություն գրանցեին առաջնագծում ու այսպիսով իրենց հանրությանն ինչ-որ բան ներկայացնեն: 

Բայց հետո անհաջողությունների շարանը հանգեցրեց նրան, որ վրեժխնդրությամբ լցվեցին, ու հիմա արդեն իրենց համար շատ դժվար է կանգ առնել՝ հատկապես նախորդած գիշերային ցույցերից հետո»:

Վիտալի Մանգասարյանի խոսքով, Ադրբեջանի նման պահվածքը, իհարկե, նորություն չէ: «Այս անգամ պարզապես մի քիչ մասշտաբային, ինչպես նաև զորատեսակների ու զինատեսակների կիրառման տեսանկյունից տարբերություն կար: Տարբեր փուլերում միշտ էլ նմանօրինակ լարվածությունների են գնացել, և, մեծ հաշվով, այս ամենը սպասելի էր: Այս ամենը տեղավորվում է մոտ երկուերեք շաբաթ առաջ իրենց ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների ռազմատենչ բնույթի շրջանակներում ու հենց այդ տրամաբանության մեջ է: 

Հիմա, իրենց կարծիքով, ստեղծվել է ինչ-որ նպաստավոր պահ, և այդ պահն ուզում են օգտագործել՝ լարվածությունը մեծացնելու համար: Զուգահեռ՝ մեր բանակի կողմից ցավոտ ու ջախջախիչ պատասխան են ստանում»,ասաց ռազմական փորձագետը:

Դիտարկելով Ադրբեջանի ղեկավարության մինչ այս արված թե՛ ներքին, թե՛ միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունները՝ նա շեշտեց. «Մասնավորապես, Ալիևը հայտարարում էր, որ իրենք Մինսկի խմբի ձևաչափը, մեղմ ասած, անարդյունավետ են համարում: Այսինքն, ամեն ինչ տանում էր նրան, որ ինչ-որ փուլում բախումներ են լինելու: Բայց իրենք լավ չեն հաշվարկել այդ ամենը: Օրինակ՝ հատուկ նշանակության ուժերով դեպի մեր դիրքերը գրոհելու փորձը բավականին ցավոտ պատասխան էր ստացել: 

Հիշենք, որ նույն Յաշմա անունով 052 բրիգադը 2016 թ.-ից սկսած ոչ մի գործողությամբ աչքի չէր ընկնում, իսկ վերջին 4 տարում վերականգնման խնդիր կար, որովհետև իրենց այդ բրիգադի առնվազն 1/3-ը 2016 թ.-ին ոչնչացվել էր: Առհասարակ, հատուկ նշանակության ստորաբաժանումներն ամենաուշը վերականգնվող ստորաբաժանումներն են: Թեպետ 4 տարվա ընթացքում նոր-նոր վերականգնվել էին, սակայն նախօրեին մեր բանակը կրկին ցավոտ հարվածներ հասցրեց: 

Սա այն պատճառներից մեկն է, որով պայմանավորված թիրախավորում են մեր գյուղերը: Այսինքն, ռազմաճակատում հաջողություններ չեն կարողանում գրանցել և ստիպված թիրախավորում են գյուղերը, խաղաղ բնակչությանը, ինչը ևս, մեծ հաշվով, նորություն չէ: 

Առհասարակ, վերջին առնվազն մեկ-մեկուկես տարվա ընթացքում իրենք փորձում էին զորավարժությունների, զորահավաքների միջոցով անձնակազմին մաքսիմալ սովորեցնել նոր ձեռք բերված տեխնիկայի տիրապետմանը: Սակայն վերջին երեք-չորս օրերի ընթացքում ինչ բնույթի տեխնիկա ասես, որ չկորցրին, էլ չեմ խոսում մարդկային կորուստների մասին, որոնք շատ մեծ են: Ի դեպ՝ առնվազն հինգ-վեց անգամ ավելի քիչ մարդկային կորուստների մասին են հայտնում»:

 

Անդրադառնալով միջազգային արձագանքներին՝ Անժելա Էլիբեկովան շեշտեց. «Դրանք հիմնականում չեզոք և ոչինչ չասող հայտարարություններ էին, ինչը բնական է. պայմանավորված է նրանով, որ աշխարհն ավելի շատ կենտրոնացած է կորոնավիրուսի, քան Ադրբեջանի կողմից կոնֆլիկտի հերթական հրահրման խնդրի վրա: Հետևաբար, հիմա միջազգային հանրությունից մեծ սպասումներ պետք չէ ունենալ»:

Վ. Մանգասարյանն էլ հավելեց. «Մանավանդ այս փուլում մեր հույսը պետք է միայն մեր զինված ուժերի վրա դնենք: Թե՛ նախկին փորձը, թե՛ վերջին օրերի արդյունքները ցույց են տալիս, որ մեր ԶՈՒ-երն իրենց առջև դրված խնդիրը լուծում են: 

Բնականաբար, դիվանագիտական ճակատում ևս բարենպաստ պայմաններ ունենալն ու այս դաշտում ևս առավելագույն հաջողություններ գրանցելը քաղաքական ղեկավարության խնդիրն է, բայց, ամեն դեպքում, այս փուլում մենք ավելի շատ մեր էներգիան ու ուշադրությունը պետք է կենտրոնացնենք մեր զինված ուժերի վրա, որոնք այսօր իրենց առջև դրված խնդիրը շատ փայլուն են կատարում:

 

Չեմ կարծում, թե միջագային հանրության՝ թեկուզ գործընկեր պետություններից մենք այս փուլում ինչ-որ լուրջ ակնկալիքներ պետք է ունենանք: Շատ քիչ դեպքեր են եղել, որ միջազգային հանրության կողմից ինչ-որ հասցեական հայտարարություններ են հնչել: Ստանդարտ, լղոզված հայտարարություններ են արել տարբեր փուլերում ու այս անգամն էլ այդ առումով բացառություն չէ:

 Գուցե որոշ ժամանակ հետո դիվանագիտական դիրքերն ամրապնդելու կարիք լինի տարբեր հարցեր բարձրաձայնելու տեսանկյունից, բայց այս փուլում, կրկին շեշտեմ, մեր ամբողջ՝ թե՛ հասարակության, թե՛ քաղաքական, թե՛ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրությունը պետք է սևեռված լինի դեպի Զինված ուժերը»:

Փորձագետները միակարծիք են նաև ՀԱՊԿ-ի հարցում: Անժելա Էլիբեկովան շեշտեց, որ, իր կարծիքով, այս իրավիճակում ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չկա:

Վ. Մանգասարյանն էլ հավելեց. «ՀԱՊԿ-ի դերը, բնականաբար, շատ կարևոր է մեզ համար: Բայց այս փուլում, երբ մեր բանակն իր առջև դրած խնդիրը փայլուն կատարում է, ՀԱՊԿ-ին դիմելու իմաստը չեմ տեսնում:

Մի քանի տարի հետ գնանք. երբ 2015 թվականին տավուշյան հատվածում նմանատիպ սրացումներ էին, այդ ժամանակ էլ այդ դիսկուրսը կար: 

Բայց, ամեն դեպքում, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հայկական բանակը կարողանում է հետ շպրտել հակառակորդի ցանկացած սադրանք ու ոտնձգություն ու թիրախային պատժիչ գործողություններով լռեցնել ադրբեջանական յուրաքանչյուր կրակակետ»:

 

Ռազմական փորձագետը մեր բանակի՝ մշտապես պատրաստ ու մարտունակ լինելու մասին շեշտեց ու այդ առումով նաև հավելեց. «Բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելը բացարձակ անընդունելի է: Բանակն աճող օրգանիզմ է: Բնականաբար, տարեցտարի մենք առաջընթաց ունենք, ինչը նորմալ է: 

Եթե այդ առաջընթացը չունենայինք, մի տեղում դոփեինք, դա էր վտանգավոր լինելու: Վերջին երեսուն տարում բանակը տարեցտարի զարգացել, ուժեղացել ու հասարակության շրջանում էլ էլ ավելի հարգանք, պատիվ ու վստահություն վայելող կառույց է դարձել: Մենք չենք կարող այնպիսի դիսկուրս տանել, թե նախկինում վիճակն այլ էր, թույլ էր և այլն: Այդ խոսակցությունները, իմ կարծիքով, ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող թեզեր են: Մեր պետությունը պետք է շարունակի ուշադրությունը սևեռել բանակի վրա ու շարունակի հզորացնել, ավելի մարտունակ դարձնել այն: Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ մեր անվտանգության թիվ մեկ և միակ երաշխավորը հայկական բանակն է»:

Ա. Էլիբեկովան հավելեց. «Մեր բանակն ամբողջովին իր առաջ դրված խնդիրները փայլուն կատարում է: Կարողացել են և՛ դիրքեր բարելավել, և՛ հնարավորինս առանց կորուստների կատարել իրենց առաջ դրված պարտականությունները և խնդիրները, թեպետ, ցավոք, նաև զոհեր ունենք»:

Խոսելով այլ հնարավոր զարգացումների և դրանց հետևանքների մասին՝ ռազմական փորձագետն ընդգծեց. «Եթե Ադրբեջանն այս տեմպերով շարունակի, պարզ է, օր օրի ավելի մեծ թե՛ մարդկային, թե՛ տեխնիկայի կորուստներ է կրելու: Ադրբեջանի կորուստներն այդ դեպքում գնալով աճելու են, որովհետև վերջին օրերին հասկանալի է, որ մեր բանակի առջև հակառակորդի ցանկացած սադրանքի չոր, կոպիտ ու ամենակարևորը թիրախային պատասխանելու հստակ խնդիր է դրված, ինչը, կարծում եմ, տղաները բավականին հաջող են կատարում»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի առանձնակի ակտիվությանը, Ա. Էլիբեկովան ասաց, որ Թուրքիան, մեծ հաշվով, ցույց է տալիս այն, ինչը միշտ է ցույց տալիս. «Բնական է, որ Թուրքիան ցանկացած իարվիճակում սատարելու է Ադրբեջանին: 

Իրենց այդ բուռն և անդադար սպառնալիքները մեր հասցեին մեզ համար պետք է ազդակ լինեն առ այն, որ, այնուամենայնիվ, Արցախի հարցում Թուրքիան միշտ կանգնելու է Ադրբեջանի կողքին»:

 

Վ. Մանգասարյանի դիտարկմամբ էլ Թուրքիան երբեք չի թաքցրել, որ ինչ-ինչ սրացումների դեպքում իրենց կողմից աջակցություն են հայտնելու Ադրբեջանին. «Այս անգամ մի քիչ սուր, այսպես ասած սրտաճմլիկ ու էմոցիոնալ հայտարարություններ եղան: Թուրքիան միշտ էլ աջակցել է Ադրբեջանին: Օրինակ, նույն 052 հատուկ նշանակության Յաշմա կոչվող բրիգադն իր վերապատրաստման փուլի 80 տոկոսից ավելին անցկացնում է Թուրքիայում: Առհասարակ, Թուրքիայի օգնությունը Ադրբեջանին միշտ էլ պետք է հաշվի առնենք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers