Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այսօրվա ապիկար իշխանությունները կազմաքանդել են մեր անվտանգության համակարգը»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլոր գործողությունները, ծրագրերը, խնդիրները, որոնք «5165» շարժումն իր առջև դրել է երկարաժամկետ լուծելու համար, կապված են ազգային դիմագիծ, ինքնություն, ազգային արժեքներով ապրող քաղաքացի ձևավորելու հետ, որոնք կկերտեն ազգային կենսունակ ու ժամանակակից պետություն: Շարժման նպատակն է նպաստել երկրում այնպիսի էլիտայի ստեղծմանը, որը կառաջնորդի այդ գործընթացը՝ հիմքում ունենալով ոչ թե խմբային, անձնական, այլ պետության ու ազգային շահը:

«Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց «5165» շարժման հիմնադիր անդամ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը: «Մենք հասկանում ենք, որ նման կարևոր նպատակների իրագործումը կապված է նաև քաղաքական որոշումների ընդունման գործընթացի վրա ազդեցություն ունենալու հնարավորության հետ, ինչը նշանակում է իշխանության մաս դառնալ: Շարժումը սոցիալքաղաքական է և նպատակ ունի ազդել նաև որոշումների կայացման վրա»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալավ լուծումը չէին. «Իշխանությունները պետք է այնքան հասունություն ու կամք դրսևորեին, որ գոնե նոյեմբերի 9-ից հետո հեռանային՝ տեղը զիջելով ժամանակավոր կառավարությանը: Բայց այդքան հասունություն չկա, և ընտրություններ են անցկացնում այն իրավիճակում, երբ ժողովուրդն իրենց քաղաքականության հետևանքով գերպառակտված է: Այս ամենավատ իրավիճակում ընտրությունները լավ լուծում չեն, բայց, մյուս կողմից, չենք կարող չմասնակցել ընտրություններին, որովհետև այդ դեպքում նման պասիվությունն իրենց օգտին է»:

Նա շեշտեց, որ իրենց առջև դրված նպատակներն իրագործելու ուղիներից մեկը նաև երկարաժամկետ բնույթ ունի՝ կապված է շարժման կրթա-մշակութային բովանդակություն ունեցող ծրագրերի հետ: Մենուա Սողոմոնյանն այսօր երկրի առջև ծառացած մի շարք մարտահրավերներ է տեսնում, բայց ամենաակնառուն ու ամենակարևորը, նրա խոսքով, անվտանգության խնդիրն է: «Այսօրվա ապիկար իշխանությունները, երեք տարի շահագործելով ժողովրդի վստահության բարձր քվեն, կազմաքանդել են մեր անվտանգության համակարգը, ինչպես նաև պետական ինստիտուտների համակարգը: Տվել են խոստումներ, բայց ոչինչ չեն արել ու բոլոր ոլորտներում ձախողել են: Այս ամենը այն ամենաէական պատճառներից է, որի հետևանքով ունեցանք 44-օրյա պատերազմ՝ իր ողբերգական հետևանքներով ու պարտությամբ: Զգալով մեր թույլ կողմը՝ թշնամին այսօր էլ շարունակում է իր առաջխաղացումը: Մենք ունենք գոյութենական սպառնալիք, որը գործադրվում է Ադրբեջանի կողմից, ու որին մեծ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան:

Մեր խնդիրների խնդիրը հնարավորինս շուտ հուսալի պետություն ստեղծելն է, որը համապատասխան ռեսուրսներ մոբիլիզացնելով, համապատասխան հուսալի կառավարման համակարգի միջոցով կկարողանա համախմբել համայն հայության ռեսուրսները՝ հուսալի անվտանգություն ու պաշտպանություն կազմակերպելու համար»,-ասաց մեր զրուցակիցը: Նրա դիտարկմամբ, բոլոր ոլորտներում կարգավորումները պետք է տալ այնպես, որ դրանք անվտանգային կարիքների բավարարմանը նպաստեն. «Այդ համատեքստում կարևոր հարցերից մեկը ռազմական արդյունաբերությունն է, ինչպես նաև արտաքին քաղաքական դաշտում գործընկերների հետ ճիշտ հարաբերությունների կառուցումը»:

Հաշվի առնելով, որ Մ. Սողոմոնյանը երկար տարիների դասախոս է, գիտնական, նրա հետ զրույցում անդրադարձանք նաև կրթական խնդիրներին: «Այս իշխանությունը կրթության ոլորտում շատ վտանգավոր քաղաքականություն է իրականացրել ու շարունակում է իրականացնել: Դա կապված է իշխանությունների, գոնե նրանց մի մասի ոչ կոմպետենտության հետ, նաև նրանց մի մասի՝ ազգային դիմագիծը վերացնող նպատակային գործունեության հետ: Մասնավորապես, հանրակրթության չափորոշիչների մեջ տարվում է մի գիծ, որով ջնջվում է ազգային դիմագիծը, պաշտպանունակության բարձրացման նպատակադրումն է հանվում: Նշվածն, օրինակ՝ դրսևորվում է ռազմական կրթության դասերը քչացնելով, «Հայոց եկեղեցու պատմության» դասաժամերը մերժելով: Ազգային արժեքների հակաքարոզչություն է տարվում, որը կոնկրետ արտահայտվում է հանրակրթության չափորոշիչներում և կրթական պետական քաղաքականության ամենավտանգավոր գծերից մեկն է»,-նշեց նա:

Անդրադառնալով բուհերի խնդիրներին՝ նա շեշտեց. «Մենք չենք տեսել որևիցե հստակ քաղաքական ուղեգիծ, որով բուհերի առջև կդրվեն խնդիրներ՝ ելնելով պետական առաջնահերթություններից: Ավելին, չանելով հանդերձ, բուհերի նկատմամբ վարվող քաղաքականության հիմնական նպատակը բուհերի վրա վերահսկողություն ունենալն է: Բացարձակ հաշվի չի առնվում, չի կարևորվում այն պոտենցիալը, ըստ որի՝ բուհերը կարող են լավ մասնագետներ պատրաստել: Երեք տարվա մեջ բուհերի զարգացման համար ոչինչ չի արվել, ընդհակառակը՝ եղած քիչ թե շատ կայուն վիճակը կազմաքանդելու քաղաքականություն է իրականացվել: Այնպես չէ, որ իրենցից առաջ բուհերում լավ վիճակ էր, բայց իրենց քաղաքականությունն ընդհանրապես քանդման է տանում: Նշվածի ցայտուն դրսևորումն այն է, որ ամեն կերպ ուզում են բուհերի կառավարման խորհուրդներում քաղաքական իշխանության ներկայացուցիչներ լինեն և ռեկտոր ընտրեն իրենց թելադրանքով»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար