Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գնացին հոնքը շինելու տեղ աչքը հանելու ճանապարհով». որքանո՞վ են նվազել հանրային սննդի օբյեկտների այցելուները. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ ուժի մեջ են մտել հակածխախոտային օրենքի այն դրույթները, որոնցով սահմանափակվել է հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը: «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ մարտի 15-ից ուժի մեջ մտած օրենքն արդեն իր բացասական ազդեցությունն է թողել տնտեսվարողների վրա:

«Խիստ բացասական է ազդեցությունը, ու այս առումով երկու կարծիք լինել չի կարող: Ոլորտում անխտիր բոլորի վրա ազդել է այս օրենքը: Այցելուների 10-15 տոկոս նվազում կա բոլորի մոտ, բայց առավել շատ տուժել են փակ օբյեկտները. փաբերի, գիշերային ակումբների վրա ազդեցությունը շատ ավելի ակնհայտ է: Այդ օբյեկտները շատ ավելի այցելուներ են կորցրել, որովհետև իրենց ամբողջ բիզնեսը հենց այդ տրամաբանության մեջ է՝ իրենց մոտ ծխելու և խմելու համար են գնում»,-ասաց նա:

Աշոտ Բարսեղյանը նշեց, որ օրենքի կիրառման վերահսկողության առումով ևս խնդիրներ կան: «Մենք ի սկզբանե գիտեինք, որ չեն կարողանալու հետևել կիրառմանը, մանավանդ, երբ խոսում ենք բացօթյա տարածքների մասին: Անհնար է հետևել կիրառմանը: Իրականում օրենքն այնքան անկատար է, որ նույնիսկ ստուգող մարմինն է պարզաբանում պահանջում առողջապահության նախարարությունից, թե, օրինակ՝ որ պարագայում ինչը ոնց պետք է մեկնաբանվի: Իշխող ուժի ներկայացուցիչները ոգևորությամբ էին այս օրենքն անցկացնում ու նույն ոգևորությամբ էլ գովերգում էին: Բայց վերջին իրադարձություններից ինձ համար պարզ դարձավ, որ օրենքն այնքան վատ է գրված, որ նույնիսկ իրենք են հասկացել դրա բավականին խնդրահարույց լինելը, և որ իսկապես այն վերանայելու անհրաժեշտություն կա»,-ասաց նա՝ նկատի ունենալով օրերս նշված օրենքի շուրջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումը:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ այդ շրջանակում խոսվել է աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Հույս հայտնեց, որ գոնե այս դեպքում քաղաքական բաղադրիչը մի կողմ կթողնեն, թեպետ, Ա. Բարսեղյանի խոսքով, իշխանական պատգամավորները ցանկանում են, որ այն ևս անպայման իրենց նախաձեռնությունը լինի: Վերադառնալով օրենքին՝ նա հավելեց. «Անհնարին է, որ ծխելու դեմ օրենքի առումով Հայաստանն առաջամարտիկ լիներ: Հիմա արդեն շատ երկրներում հետ են կանչում նման օրենքները: Իսկ երբ ազգաբնակչության կեսը ծխում է, դրա դեմ արգելքի մեթոդով չեն պայքարում: Բոլորն էլ հասկացել են, որ արգելքի մեթոդը արդյունավետ չէ, ու այդ միջոցով անհնար է պայքարել ծխելու դեմ: Բայց Հայաստանում, իհարկե, գնացին գլուխը պատին խփելու, հոնքը շինելու տեղ աչքը հանելու ճանապարհով և ընդունեցին ամենաանիրագործելի ու ամենաանհասկանալի օրենքը»:

Նրա խոսքով, օրենքի ընդունումից հետո ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել՝ հանրային օբյեկտներում սուրճ խմելու և ծխելու փոխարեն մարդիկ հիմա այդ գործողությունը, օրինակ՝ գրասենյակներում են անում:

Դիտարկելով թե՛ նշված օրենքը, թե՛ դրան նախորդած ու հաջորդող որոշումներն ու նախագծերը, Աշոտ Բարսեղյանը շեշտեց նաև դրանց անլուրջ լինելու մասին: Բացի այդ, նրա խոսքով, ամենահեշտը հենց վերոնշյալ ոլորտի հետևից ընկնելն է:

«Տեսնում ենք, թե հիմնարար խնդիրները թողած՝ առողջապահության նախարարությունն ինչով է զբաղված: Համացանցում զինվորների համար մարդիկ գումար են փորձում հավաքել, այս մարդիկ աղով են զբաղված: Ինչ վերաբերում է մեր ոլորտի հետևից ընկնելուն, երևի, հավեսի են ընկել, բայց այդպիսով ոչ մի հարց չի լուծվելու: Իրականում պրոֆեսիոնալիզմ չկա: Անգամ մի գործընթաց կազմակերպելուց մի քանի օրենսդրական, նաև ադմինիստրատիվ բացեր են թողնում: Օրինակ՝ տեսնում ենք, որ QR կոդերի վերաբերյալ բոլոր հրամանները բողոքարկվել են: Իրականում շուտափույթ ընդունված հրաման է, ի կատար չի ածվել, մինչդեռ այն դեռ գործում է, կարող են գալ, տուգանել: Առողջապահության նախարարությունը կարո՞ղ է ասել՝ հիմա իմաստը ո՞րն է: Իրականում գրանտ են ստանում, որի հիման վրա օրենք են մշակում: Իրենք իրենց համար պարզապես շատ «հաճելի» զբաղմունք են գտել»:

Աշոտ Բարսեղյանի խոսքով, այս մոտեցումները, օրենսդրական նախաձեռնությունները, բնականաբար, ազդում են ոլորտի վրա. «Օրինակ՝ նարգիլե ակումբները փակման եզրին են, բայց չեն փակվում, որովհետև գոնե վերջապես հասկացան, որ չի կարելի բռնել ու վայրկենական 1500 աշխատատեղ վերացնել: Մեծ հաշվով, բիզնեսը հոգնել է, մարդիկ բացարձակ ծաղրով են վերաբերվում յուրաքանչյուր նոր նախաձեռնության ու սպասում են, թե այլ ինչ զավեշտալի նախագծեր են հորինելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը