Yerevan, 05.June.2026,
00
:
00
BREAKING


«Գնացին հոնքը շինելու տեղ աչքը հանելու ճանապարհով». որքանո՞վ են նվազել հանրային սննդի օբյեկտների այցելուները. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ ուժի մեջ են մտել հակածխախոտային օրենքի այն դրույթները, որոնցով սահմանափակվել է հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը: «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ մարտի 15-ից ուժի մեջ մտած օրենքն արդեն իր բացասական ազդեցությունն է թողել տնտեսվարողների վրա:

«Խիստ բացասական է ազդեցությունը, ու այս առումով երկու կարծիք լինել չի կարող: Ոլորտում անխտիր բոլորի վրա ազդել է այս օրենքը: Այցելուների 10-15 տոկոս նվազում կա բոլորի մոտ, բայց առավել շատ տուժել են փակ օբյեկտները. փաբերի, գիշերային ակումբների վրա ազդեցությունը շատ ավելի ակնհայտ է: Այդ օբյեկտները շատ ավելի այցելուներ են կորցրել, որովհետև իրենց ամբողջ բիզնեսը հենց այդ տրամաբանության մեջ է՝ իրենց մոտ ծխելու և խմելու համար են գնում»,-ասաց նա:

Աշոտ Բարսեղյանը նշեց, որ օրենքի կիրառման վերահսկողության առումով ևս խնդիրներ կան: «Մենք ի սկզբանե գիտեինք, որ չեն կարողանալու հետևել կիրառմանը, մանավանդ, երբ խոսում ենք բացօթյա տարածքների մասին: Անհնար է հետևել կիրառմանը: Իրականում օրենքն այնքան անկատար է, որ նույնիսկ ստուգող մարմինն է պարզաբանում պահանջում առողջապահության նախարարությունից, թե, օրինակ՝ որ պարագայում ինչը ոնց պետք է մեկնաբանվի: Իշխող ուժի ներկայացուցիչները ոգևորությամբ էին այս օրենքն անցկացնում ու նույն ոգևորությամբ էլ գովերգում էին: Բայց վերջին իրադարձություններից ինձ համար պարզ դարձավ, որ օրենքն այնքան վատ է գրված, որ նույնիսկ իրենք են հասկացել դրա բավականին խնդրահարույց լինելը, և որ իսկապես այն վերանայելու անհրաժեշտություն կա»,-ասաց նա՝ նկատի ունենալով օրերս նշված օրենքի շուրջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումը:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ այդ շրջանակում խոսվել է աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Հույս հայտնեց, որ գոնե այս դեպքում քաղաքական բաղադրիչը մի կողմ կթողնեն, թեպետ, Ա. Բարսեղյանի խոսքով, իշխանական պատգամավորները ցանկանում են, որ այն ևս անպայման իրենց նախաձեռնությունը լինի: Վերադառնալով օրենքին՝ նա հավելեց. «Անհնարին է, որ ծխելու դեմ օրենքի առումով Հայաստանն առաջամարտիկ լիներ: Հիմա արդեն շատ երկրներում հետ են կանչում նման օրենքները: Իսկ երբ ազգաբնակչության կեսը ծխում է, դրա դեմ արգելքի մեթոդով չեն պայքարում: Բոլորն էլ հասկացել են, որ արգելքի մեթոդը արդյունավետ չէ, ու այդ միջոցով անհնար է պայքարել ծխելու դեմ: Բայց Հայաստանում, իհարկե, գնացին գլուխը պատին խփելու, հոնքը շինելու տեղ աչքը հանելու ճանապարհով և ընդունեցին ամենաանիրագործելի ու ամենաանհասկանալի օրենքը»:

Նրա խոսքով, օրենքի ընդունումից հետո ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել՝ հանրային օբյեկտներում սուրճ խմելու և ծխելու փոխարեն մարդիկ հիմա այդ գործողությունը, օրինակ՝ գրասենյակներում են անում:

Դիտարկելով թե՛ նշված օրենքը, թե՛ դրան նախորդած ու հաջորդող որոշումներն ու նախագծերը, Աշոտ Բարսեղյանը շեշտեց նաև դրանց անլուրջ լինելու մասին: Բացի այդ, նրա խոսքով, ամենահեշտը հենց վերոնշյալ ոլորտի հետևից ընկնելն է:

«Տեսնում ենք, թե հիմնարար խնդիրները թողած՝ առողջապահության նախարարությունն ինչով է զբաղված: Համացանցում զինվորների համար մարդիկ գումար են փորձում հավաքել, այս մարդիկ աղով են զբաղված: Ինչ վերաբերում է մեր ոլորտի հետևից ընկնելուն, երևի, հավեսի են ընկել, բայց այդպիսով ոչ մի հարց չի լուծվելու: Իրականում պրոֆեսիոնալիզմ չկա: Անգամ մի գործընթաց կազմակերպելուց մի քանի օրենսդրական, նաև ադմինիստրատիվ բացեր են թողնում: Օրինակ՝ տեսնում ենք, որ QR կոդերի վերաբերյալ բոլոր հրամանները բողոքարկվել են: Իրականում շուտափույթ ընդունված հրաման է, ի կատար չի ածվել, մինչդեռ այն դեռ գործում է, կարող են գալ, տուգանել: Առողջապահության նախարարությունը կարո՞ղ է ասել՝ հիմա իմաստը ո՞րն է: Իրականում գրանտ են ստանում, որի հիման վրա օրենք են մշակում: Իրենք իրենց համար պարզապես շատ «հաճելի» զբաղմունք են գտել»:

Աշոտ Բարսեղյանի խոսքով, այս մոտեցումները, օրենսդրական նախաձեռնությունները, բնականաբար, ազդում են ոլորտի վրա. «Օրինակ՝ նարգիլե ակումբները փակման եզրին են, բայց չեն փակվում, որովհետև գոնե վերջապես հասկացան, որ չի կարելի բռնել ու վայրկենական 1500 աշխատատեղ վերացնել: Մեծ հաշվով, բիզնեսը հոգնել է, մարդիկ բացարձակ ծաղրով են վերաբերվում յուրաքանչյուր նոր նախաձեռնության ու սպասում են, թե այլ ինչ զավեշտալի նախագծեր են հորինելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan 0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years