Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իշ­խա­նու­թյու­նը փաս­տա­ցի դա­դա­րել է հաշ­վե­տու լի­նել հա­սա­րա­կու­թյա­նը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երբ Փաշինյանը իշխանափոխություն իրականացնելու հայտ ներկայացրեց, ներկայանում էր նոր իմիջով՝ ցույց տալով, թե ինքը մյուսներից տարբերվում է իր գործունեության թափանցիկությամբ: 

Վերջինիս համարյա թե բոլոր գործողությունները լուսաբանվում էին ուղիղ եթերների միջոցով: 

Որպեսզի ցույց տա, թե ժողովրդից թաքցնելու որևէ բան չունի, Փաշինյանը նույնիսկ իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց ծախսերի ցուցակ, թե ինչ գնումներ են կատարվել շարժման օրերին:

Իսկ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը սկսեց ուղիղ եթերներ կազմակերպել նաև ուղղաթիռից, Բաղրամյան 26-ից և կառավարական առանձնատնից, և մարդիկ զարմացած էին, թե վարչապետն ինչպիսի անմիջականությամբ է շփվում ժողովրդի հետ և թաքցնելու ոչինչ չունի: 

Մարդկանց հետաքրքրության կենտրոնում մնալու համար Փաշինյանը նաև սկսեց աջ ու ձախ սելֆիներ անել և նկարները տարածել ֆեյսբուքում:

Բայց ինքչան ժամանակն անցնում է, ժողովրդի համար տեսանելի է դառնում, որ Փաշինյանի կառավարությունը այնքան էլ թափանցիկ չի աշխատում հանրության հետ: 

Ավելին՝ կառավարությունը հանրությանը ներկայացնում է միայն այն դրվագները, որոնք իրենց ձեռնտու են, իսկ այն որոշումները, որոնք կարող են դժգոհությունների պատճառ դառնալ, գաղտնի են պահվում հասարակությունից:

Թերևս դա է պատճառը, որ միայն մամուլի հետազոտության շնորհիվ են մարդիկ իմանում, որ վարչապետը գաղտնի որոշմամբ բարձրացրել է նախարարների և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, իսկ հանրությանը դրա մասին տեղյակ չի պահվել, քանի որ հասարակ աշխատողները կարող էին հարցադրումներ անել, թե ինչո՞ւ աշխատավարձի մեծ չափով բարձրացումն իրենց չի հասնում:

Սակայն ամեն ինչ միայն այս դեպքով չսահմանափակվեց: Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե պետբյուջեից կառավարական առանձնատան վերանորոգման համար հատկացվել է 2 մլն դոլար, և այդ ամենը կրկին գաղտնի է պահվել հանրությունից: 

Որոշ ժամանակ անց էլ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը 540 հազար դոլարով նոր մեքենա է ձեռք բերել, քանի որ շքեղությունների սիրահար վարչապետ Փաշինյանի համար նախկին իշխանություններից ժառանգություն մնացած զրահապատ Mercedes S 600 W221 մոդելի մեքենան հնացած է:

Իշխանություններին թվաց, թե այս շռայլությունները կարողացան մարսել, հանրության շրջանում դժգոհություն չկա, հիմա էլ աշխատակազմի ղեկավարի խոսքերից պարզ է դառնում, որ իշխանությունները մտադիր են Փաշինյանին սպասարկող նոր ինքնաթիռ ձեռք բերել, որը գնելու համար պետական միջոցներից ծախսվելու է ահռելի գումար՝ 55 մլն դոլար:

Ու ամենահետաքրքիրն այն է, որ իրեն թափանցիկ համարող կառավարությունն այս բոլոր ծախսերը կատարում է գաղտնիության քողի ներքո, որի համար որպես հիմնավորում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշում է, թե դա օրենքի պահանջ է: 

Ամենայն հավանականությամբ, կառավարությունը օրենքի վրա հղում է կատարում, որպեսզի խուսափեն հանրությանը ներկայացնել այն փաստերը, թե ինչով են հիմնավորված այդպիսի շռայլ ծախսերը: 

Եվ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ելույթներ կունենար ԱԺ-ում ընդդիմադիր Փաշինյանը, երբ բյուջեից այդպիսի ծախսեր արվեին նախկինում: 

Պարզապես քարը քարի վրա չէր թողնի:

Կառավարության որդեգրած այս քաղաքականության արդյունքում կասկածներ են առաջանում կապված նաև այն գումարների հետ, որոնք, ըստ Փաշինյանի, տարբեր անձինք վերադարձրել են բյուջե: 

Եվ գլխավոր հարցն այն է, թե այդ գումարները ծառայո՞ւմ են ըստ նպատակի, թե՞ դրանք առկա են միայն հայտարարություններում կամ ինչ-որ սառեցված վիճակում են:

Համենայն դեպս, չկա գումարների վերադարձի հետ կապված հանրային վերահսկողության մեխանիզմ, իսկ կառավարությունը շարունակում է շռայլություններ թույլ տալ իրեն այն դեպքում, երբ այդ գումարներով հնարավոր է լուրջ սոցիալական խնդիրներ լուծել:

 Իշխանությունը փաստացի դադարել է հաշվետու լինել հասարակությանը, իսկ ժողովրդին սելֆիներ ու նկարած ցուցանիշներ ներկայացնելով՝ ի վիճակի չի լինելու առաջիկայում պահպանել իր վարկանիշը:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը