Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


«Հանձ­նա­րա­րա­կանն ան­տես­վեց, հե­տըն­թաց ունե­ցանք». հանձ­նա­ժո­ղո­վը մեծ խո­ցե­լի­ու­թյուն ունի

INTERVIEW

Դեռ ամիսներ առաջ փորձագիտական շրջանակները բարձրաձայնել էին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմի ընտրության կարգի վերանայման անհրաժեշտության մասին։ 

Այդուհանդերձ, կազմը չընտրվեց մրցութային եղանակով, թեպետ այդ առնչությամբ ևս իրենց առաջարկներն էին ներկայացրել միջազգային որոշ կառույցներ։ 

Օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկով, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը պետք է կազմակերպվեր մրցութային եղանակով, ըստ որի՝ պետք է ձևավորվեր մրցութային հանձնաժողով, թեկնածուները հայտեր ներկայացնեին և ընտրվեին միայն երկու փուլ անցնելուց հետո։ 

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրուցել ենք հանձնաժողովի անդամների ընտրության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրների մասին։ Ս. Սահակյանը նախ շեշտեց, որ ցանկացած մարմնի լեգիտիմության համար կարևոր են մարմնի ձևավորման և կազմավորման սկզբունքները։ 

«Նույն մոտեցումը գործում է արդարադատության ոլորտում։ Քանի դեռ մենք չգիտենք, թե դատավորներն ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ սկզբունքներով են ընտրվում, անկախ դատական ակտի բովանդակությունից, մենք այդ դատավորին չենք վստահում։ 

Եթե կան ընթացակարգային խնդիրներ, որևէ մեկին չի հետաքրքրելու ապագա մարմնի որոշման հիմնավորվածությունը, որովհետև ի սկզբանե գիտենք, թե ինչպիսի ոչ թափանցիկ գործընթացներով է ձևավորվել կազմը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սահակյանը՝ նկատելով, որ նման դեպքերում կախվածությունների և այլ գործոնների խնդիր կարող է առաջանալ։ 

Ուժեղ և պաշտպանված ինստիտուտ ունենալու համար, ըստ նրա, նախադրյալ է պետք. «Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը հանգեցրեց Հայաստանի հակակոռուպցիոն օրենսդրության էական բարելավմանը։ 

2018թ. դեկտեմբերին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հստակ ազդակներ փոխանցեց իշխանություններին։ Այնտեղ նշված էր, որ ՀՀ իշխանությունները պետք է հստակ չափանիշներ մշակեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամների առումով և ապահովեն այդ գործընթացի թափանցիկությունը։ 

Դրանից հետո պետք էր ապահովել հանձնաժողովի անդամների օբյեկտիվ և թափանցիկ նշանակումները, այդ թվում՝ ապաքաղաքական ընտրություններ իրականացնել, որպեսզի վերջիններս զերծ մնան հնարավոր քաղաքական ազդեցություններից։ 

Մենք տեսանք, որ այս հանձնարարականն անտեսվեց, և դրա փոխարեն հետընթաց ունեցանք։ 

Ընդգծվել էր, որ նախորդ իշխանությունների ժամանակ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը և հանրային ծառայության ոլորտի բարեփոխումներն առաջադիմական են, կարևորվել էր որոշ առաջադիմական դրույթների կենսագործունեությունը։ 

Կարևորագույն սկզբունք դիտարկվեց մերիտոկրատիան, որտեղ այս առաջնային ոլորտի կառավարումը պետք է հանձնվի ունակ մարդկանց՝ անկախ ֆինանսական կարողությունից, սոցիալական ծագումից ու այլ կապերից։ 

Բայց այդ ամենից հետո տեսանք զարգացում, ըստ որի՝ մրցութային ընթացակարգը պարզապես չգործարկվեց, և անգամ մրցութային հանձնաժողով ձևավորելու քայլեր և որոշումներ չեղան, որոնք մրցույթ կազմակերպելու նախադրյալներ կստեղծեին»։ 

Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ մրցութային ընթացակարգը վերանայվեց և փոխարինվեց ուղղակի առաջադրման գործընթացով, որտեղ դոմինանտ դեր ձեռք բերեցին գործադիր իշխանությունը և իշխող խմբակցությունը։

«Որոշակի բանակցությունների արդյունքում առաջադրման հնարավորություն տրվեց նաև ընդդիմադիր խմբակցություններին, ինչը ևս վկայեց այն մասին, որ այդ գործընթացն ամբողջովին քաղաքական ազդեցությունների ու պայմանավորվածությունների տիրույթում է։ ԲԴԽ-ի պարագայում ընդամենը տեսանք, որ նոյեմբերի 11-ին եղել է քննարկում, և եղել է առաջադրում։ 

Բայց թե այդ անկախ կառույցի թեկնածուն ի՞նչ մոտեցումներով, ի՞նչ սկզբունքներով ի հայտ բերվեց, ովքե՞ր ընդդիմացան, ի՞նչ քննարկում եղավ, ի՞նչ արժանիքներ կային, ի՞նչ այլընտրանքներ կային, որևէ պարզաբանում ու տեղեկություն չունեցանք։ 

Ընդհանուր առմամբ, ունեցանք ոչ թափանցիկ գործընթացներով ինչ-որ ուժերի, մարմինների ցանկալի թեկնածուների առաջադրում։ 

Եվ այստեղ հարց է, թե ոչ թափանցիկ գործընթացով առաջադրված և քաղաքական ուժի քմահաճությամբ ընտրված թեկնածուներն ինչքանո՞վ են կարողանալու ազդեցություններից զերծ գործունեություն իրականացնել»,-ասաց մեր զրուցակիցը։ 

ՀԿ համահիմնադիրը այս համատեքստում խնդիր է համարում նաև այն հանգամանքը, որ հետաձգվեց «Հանրային ծառայության մասին» օրենքի առաջադեմ դրույթների գործողությունը։ Նա որոշ օրինակներ ընդգծեց, որոնք փորձաքար կլինեն վերոնշյալ հանձնաժողովի համար։ 

«Մենք արդեն իսկ հրապարակային դաշտում ունենք լուրջ խնդիրներ, որոնք վերաբերում են շահերի բախմանը։

Ունենք Տիգրան Ավինյանի խորհրդականի օրինակը, Սարհատ Պետրոսյանի կողմից բարձրաձայնված հարցերի օրինակը, ունենք նաև վիրավորական արտահայտություններ բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից։

 Մենք կտեսնենք, թե այդ միջադեպերը որքանո՞վ են ստանում իրենց արժանի արձագանքը, և դրանով իսկ կստանանք այն հարցի պատասխանը, թե նրանք որքանո՞վ են անկախ և ազատ գործելու։ 

Եթե ունակ կլինեն արձագանքելու՝ կփարատեն ընթացակարգային չարաշահումների հետևանքով իրենց՝ ոչ լեգիտիմության հարցը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակ պարագայում հանձնաժողովն ուղղակի ձախողման է դատապարտված։ 

«Հայաստանյան մոդելի դեպքում, երբ վերջնական ընտրությունը վերապահված է քաղաքական մարմնին, հանձնաժողովի ապաքաղաքականացվածության երաշխիքը հրապարակային ու թափանցիկ մրցույթ կազմակերպելն էր, որտեղ ինքնառաջադրման միջոցով արժանի մարդիկ կմասնակցեին գործընթացին, իսկ նրանց հետ կազմակերպվող քննարկումները, հարցազրույցները կլինեին հրապարակային։ 

Այդ ամենի արդյունքում հանրությունը վստահություն կձևավորեր առ այն, որ ամենաուժեղ թեկնածուներն իրենց արժանիքների համար են հայտնվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում և, քաղաքական ազդեցություններից զերծ մնալով, լավագույնս կլուծեն խնդիրները։ 

Եթե մրցութային ընթացակարգը շրջանցվել է, և առաջադրումներ են եղել նախասիրությունների հիման վրա, մենք ապաքաղաքական մարմնի և գործունեության որևէ երաշխիք չունենք։ 

Այս առումով կառույցը բավարար լեգիտիմություն չունի, և այս պահին արդեն քաղաքական հարցերում ունի մեծ խոցելիություն։

 Մենք ունենք այսպիսի իրավիճակ. գործող իշխանությունները ծառի արմատը միտումնավոր թեք են տնկել և չեն ցանկացել ուղիղ ծառ տնկել, որպեսզի բավականին փարթամ ու մեծ ծառ լինի։ Իսկ հավանականությունը, որ այն կուղղվի, շատ ավելի փոքր է»,-շեշտեց Ս. Սահակյանը։ 

Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ նա շեշտեց. 

«Կոռուպցիայի գոյության մասին խոսում են ցուցանիշները, որոնք վկայում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով նշանակալի տեղաշարժեր չեն եղել, իսկ ցուցանիշը շարունակում է նույնը մնալ։ 

Կոռուպցիայի կանխարգելման կամ պայքարի հաջողությունը պայմանավորվում է մի քանի գործոններով։ Առաջինն ինստիտուցիոնալ համակարգն է, բայց ինստիտուցիոնալ համակարգը չգործարկվեց բարելավված ձևով։ 

Ավելին, վերափոխվեց, որպեսզի համապատասխան չլինի միջազգային ստանդարտներին։ 

Դա արվեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ պետությանն ուղղված հանձնարարականների ուղղակի անտեսմամբ։ Այստեղ վտանգվեց նաև պետության վարկանիշը։ 

Մենք ունենալու ենք գնահատական, որ Հայաստանը շրջանցել է ՏՀԶԿ հանձնարարականները, և ապագայում դեռ պետք է բարելավի իր օրենսդրությունը, որպեսզի ունենա համապատասխան կառույց։ 

Երկրորդ կարևոր գործոնը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտվածության աստիճանն է, դրանցում քաղաքական տարրի բացակայությունը։ 

Բայց մենք այս առումով ևս այլ իրավիճակ ենք արձանագրում. տեսնում ենք իրավիճակային, անհատական արձագանքներ, որոնց հետևում պատվեր կա։ 

Այս պարագայում ևս չկա վստահություն, որ կոռուպցիոն բոլոր միջադեպերն իրենց համապատասխան զարգացումն են ստանում։ 

Երրորդ գործոնն այն է, թե պետությունն այս ոլորտի վերաբերյալ ինչպիսի տեսլական ունի, և ինչպիսի հիմնավոր հանրային քաղաքականություն է մշակում։ 

Եթե ուսումնասիրենք հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարական փաստաթղթերը, ապա կտեսնենք, որ ի հայտ բերված հստակ խնդիրներ չկան, խնդիրների հաղթահարման երկարաժամկետ տեսլական ևս չկա»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times