Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


«Ճգնա­ժա­մա­յին կա­ռա­վա­րում գո­յու­թյուն չու­նի, պե­տա­կան հա­մա­կարգն ուժաս­պառ է, իսկ կադ­րե­րը ոչինչ չեն կա­րո­ղա­նում անել»

INTERVIEW

Հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք ճգնաժամային կառավարման այսօրվա դրությամբ առկա արդյունքներին, խոսել կառավարման համակարգի ձևի ու բովանդակության մասին, դիտարկել նաև վերջին շրջանի զարգացումները՝ իշխանական թիմի ներսում կատարվող գործընթացների, փոխատեղումների համատեքստում:

Չհամակարգված գործողությունների շղթա. թերություններ՝ երեք ուղղությամբ

Սկսելով ճգնաժամային կառավարումից՝ Ս. Սերոբյանը շեշտեց, որ առհասարակ կանխարգելման, կազմակերպման, պլանավորման և այդ ամենի վերահսկողության իրականացման արդյունքում պետք է արդյունքների գնահատում լինի:

«Մենք այսօր բացթողումներ ու թերություններ չէինք արձանագրի, եթե կառավարման համակարգն իր բնականոն հունով աշխատեր, եթե և՛ առողջապահության, և՛ ընդհանուր ղեկավար մարմնում լինեին կոմպետենտ ներկայացուցիչներ ու կառավարիչներ: Մենք այսօր կարող ենք փաստել, որ իշխանական թիմն ընդունակ չէ ճգնաժամային կառավարում իրականացնել: 

Միայն ֆինանսական աջակցությունը չէ, որ պետք է լիներ կառավարման հիմնաքարերից մեկը: Ես թերությունների երեք շղթա եմ առանձնացնում. առաջինն առողջապահական ոլորտի թերություններն են, երկրորդում քաղաքացիների վերաբերմունքն է, երրորդը՝ կառավարության գործունեությունը, որը պետք է ռացիոնալ կառավարում իրականացներ: Վերջինը, սակայն, նպատակաուղղված չէր քաղաքացիների կյանքի բարելավմանը: 

Ընդհանուր առմամբ, ճգնաժամային կառավարում գոյություն չունի, պետական համակարգն ուժասպառ է, իսկ կադրերը ոչինչ չեն կարողանում անել: Այս ամենին զուգահեռ՝ խորանում են նաև սոցիալական ու տնտեսական խնդիրները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց հանրային կառավարման փորձագետը՝ շեշտելով աջակցության ծրագրերի արդյունավետության խնդրի, ինչպես նաև մի շարք այլ հիմնահարցերի առկայության մասին:

«Այս ամենը վկայում է, որ ունենք չհամակարգված գործողությունների շղթա: 

Իսկ երբ որոշակի սահմանափակումներ հանվեցին և շեշտը դրվեց հատկապես քաղաքացիների պատասխանատվության վրա, մենք վարակակիրների թվերի աճ տեսանք: 

Պատճառն այն էր, որ չհաջողվեց նաև ճիշտ ժամանակահատվածում բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը, հետո նաև իրականացնել այն միջոցառումները, որոնցով նրանք կարող էին կանխարգելել վիրուսի տարածումը: Կառավարման համակարգի թերություններն իրենց արտացոլումը գտան նաև քաղաքացիների շրջանում. վերին օղակի անպատասխանատվությունն անդրադարձավ նաև հասարակական օղակի վրա: 

Սա է պատճառը, որ այսօր ունենք անարդյունավետ կառավարման հետևանքներ, երբ մի կողմից՝ աճում է վիրուսով վարակվածների թիվը, մյուս կողմից՝ առկախված է մնում քաղաքացիների ապահովվածության հարցը. այսինքն, ունենք օրավարձով աշխատողների հիմնախնդիր, աջակցություն չստացածների մի ստվար զանգված ու ծանրաբեռնված բանկային համակարգ: Այս ամենը ձախողումների շղթայի շարունակությունն է»,-նշեց նա:

Կադրային քաղաքականության լուրջ բացթողումներ ու խնդիրներ

Ս. Սերոբյանի խոսքով, առհասարակ, կառավարման ընդհանուր համակարգը թե՛ նախկինում, թե՛ ներկայում մի շարք թերություններ ունի. 

«Պատճառն այն է, որ մեր քաղաքական ղեկավարությունը արմատական ու համակարգային փոփոխությունների գնալու կամք չունի: Այսպես կոչված, հեղափոխությունից երկու տարի է անցել, և ոչ թե գործելաոճի կամ համակարգային փոփոխության ենթարկված կառուցակարգեր, այլ ընդամենը ազգանունների փոփոխություններ ենք տեսել: 

Մենք չենք կարող ավելին պահանջել այս կառավարությունից, որովհետև այստեղ դեռ չկա այն գիտակցումը, որ ճիշտ մասնագետը, ճիշտ կառավարիչը պետք է իր տեղում լինի: Այսօր կադրային քաղաքականության լուրջ բացթողումներ ու խնդիրներ ունենք, որոնք անդրադառնում են կառավարման համակարգի և՛ որակի, և թափանցիկության, և՛ հաշվետվողականության վրա: Այսօր նաև կառավարության ղեկավարն է բողոքում իր իսկ կառավարության գործունեությունից, ինչը մի քանի պատճառ ունի: 

Նախ՝ չունեցանք համակարգային փոփոխության գնալու կամք, որի նպատակը կլիներ իրական բարեփոխումների իրականացումը: 

Բացի այդ, իշխանության ներկայացուցիչները իրենց ղեկավարի գլխավորությամբ չունեն պրոֆեսիոնալ մակարդակ, մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ, թիմում մեծամասամբ ներգրավված չեն կոմպետենտ կառավարիչներ ու անձինք, որոնք ի զորու են իրականացնել այդ փոփոխությունները: 

Այսօր օբյեկտիվ չէ մեղադրել մի կառավարման շղթայի, որն իրականում չունի ռացիոնալ և արդյունավետ կառավարում իրականացնելու հնարավորությունները: Ու քանի որ քաղաքական ղեկավարությունը ունակ չէ փոփոխություններ իրականացնել, պատկերն այսպիսին է մնալու»:

«Բարիեր», որը մինչ օրս չի հաղթահարվել

Նա շեշտեց, որ պատահական չեն դժգոհությունների ալիքները: Ս. Սերոբյանի կարծիքով, նույն ճգնաժամային կառավարումը ցույց տվեց, որ հասարակության մի ստվար զանգված կրկին անտարբերության քողի տակ մնաց. «Երկու տարվա ընթացքում մենք տեսանք օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների թերացումները, որոնց առկայության պայմաններում, առհասարակ, հնարավոր չէ բնականոն հունի մեջ մտցնել կառավարման գործընթացները: 

Բացի այդ, մեծ հաշվով, բարեփոխումների շղթայի համար անհրաժեշտ գործիքակազմ ու օրակարգ չունեն, մինչդեռ քաղաքացիները 2018թ.-ին պայքարում էին ոչ թե ազգանունների փոփոխության, այլ ընդհանուր կառավարման համակարգի փոփոխության համար: 

Քաղաքացիներին միայն ասել՝ մենք ձեզ սիրում ենք, ամեն ինչ անելու ենք ձեզ համար, ոչինչ է, եթե չկա կոնկրետ գործիքակազմ առ այն, թե ինչպես են բարելավելու քաղաքացիների կենսամակարդակը: 

Շատ խնդիրների հիմքում նաև իշխանություն և ժողովուրդ կապի բացակայությունն է: «Բարիեր» կա, որը մինչ օրս չի հաղթահարվել: Նվազագույն գիտելիքներով յուրաքանչյուր քաղաքացի կարող է կազմել կառավարության գործունեության զեկույցներ, ներկայացնել գունավոր թվեր, որոնք առօրյայում իրենց արտացոլումը չեն գտնում:

 Չենք ասում, որ կառավարությունը ընդհանրապես որևէ գործողություն չի իրականացնում, հնարավոր են նաև որոշակի արդյունքներ, բայց խնդիրն այլ է. ասում ենք՝ քայլերը, որոնք իրականացվում են, չեն համապատասխանում իրականությանը: Թվերի ու զեկույցների հիմքում փակ շղթա ու հաշվետվողականության ցածր մակարդակ կա»: 

Ս. Սերոբյանը շեշտեց, որ սոցիալական հիմնախնդիրների կարգավորման հստակ մեխանիզմներ չկան. «Իրականում զեկույցներ ներկայացնելով՝ հնարավոր չէ խաբել մարդկանց, որովհետև նրանց որոշակի հատվածն արդեն արթնացել է խորը թմբիրից ու տեսել, որ ինչպես նախկինում, այսօր էլ են խաբված»:

Անդրադառնալով իշխանության ներսում առկա գործընթացներին, նաև տեսանելի դաշտում տեղի ունեցող փոխատեղումների ձևին, այդ ամենը դիտարկելով կառավարման խնդիրների համատեքստում՝ Ս. Սերոբյանը նշեց. 

«Այս ամենը վկայում է նրա մասին, որ կադրային քաղաքականության հետ աղերս չունենալու խնդիր կա: Երկրորդ խնդիրը պայմանավորված է կադրերի սղության հետ: Այս ամենը նաև իշխանության ներսում առկա կոնֆլիկտային մեծ հարթակի առկայության ցուցիչ է, ինչի մասին մինչ այս ևս խոսվում էր:

 Անհասկացվածություն, միմյանց նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք ու մի շարք հիմնախնդիրներ, որոնք բխում են պաշտոնի նկատմամբ սիրուց: Հիմա կարող ենք նաև փաստել, որ իշխանության մեծամասնությունը մոռանում է իր անցյալը, ինչպիսին է եղել նախկինում: 

Չկա իրականության զգացում, իշխանությունը չի գիտակցում իր քայլերի հաջորդականությունն ու ազդեցության հետևանքները: Առհասարակ մի կադրին մյուսով փոխարինելով կամ որոշակի տարաձայնություններ ստեղծելով՝ դրական արդյունքի չենք կարող հասնել: 

Որքան էլ մեկին մյուսով փոխարինենք՝ տվյալ կառավարման օղակը կամ համակարգը ոչ մի էական փոփոխության չի ենթարկվի: Արմատական փոփոխությունների ու բարեփոխումների շղթա է անհրաժեշտ, որոնցով հնարավոր կլինի փոփոխության ենթարկել կառուցակարգերը»:

Փորձագետը կարևորեց նաև ընդդիմության, ինչպես նաև այլ կառույցների հետ համագործակցությունը: «Համագործակցությունը կարող է դրական արդյունքներ տալ, բայց ներկայիս իշխանությունը պատրաստ չէ համագործակցության, երկխոսության և ի վիճակի էլ չի երկխոսություն իրականացնել, որովհետև բոլորին պիտակավորել է: 

Չկա նաև ընդդիմության դերի ու կարևորության գիտակցումը: Իրականում հիմնախնդիրների լուծումը ոչ թե անձերով, այլ համակարգով է պայմանավորված: Համակարգն է թելադրում գործելաոճը: 

Եթե ձևի փոխարեն բովանդակությունը փոխենք, այդ դեպքում արդյունք կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ համագործակցությունը կարող է հնարավորություն ստեղծել ներկայիս իշխանությունների համար՝ իրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհին:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future