Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սեփական աչքի գերանը չեն տեսնում․ որտեղի՞ց Էդուարդ Աղաջանյանին մեծ ունեցվածքը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ամենահուզող հարցը երկրի անվտանգությունը չէ, կործանված տնտեսությունը չէ, իրենց մեղքով տապալված բարեփոխումները չեն։ Նրանց ամենաշատը հուզում է ընդդիմադիրների ունեցվածքը, կանանց օժիտներն ու ստացած աշխատավարձերը։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի պաշտոնում «Հայաստան» դաշինքից առաջադրված Վահե Հակոբյանի հետ հարցուպատասխանի ընթացքում նիկոլական պատգամավորները մի քանի անգամ, տարբեր ձևակերպումներով փորձեցին պարզել, թե որտեղից ընդդիմադիր պատգամավորին տուն Իսպանիայում, երկու բնակարան Երևանում, Այվազովսկու և Սարյանի կտավներ։ Ի վերջո, Վահե Հակոբյանի ունեցվածքի օրինականության հարցը կարող են պարզել այս իշխանությունների կրնկի տակ գտնվող իրավապահ մարմինները, որոնք, սակայն, որևէ ջանք չեն գործադրի Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների ապօրինությունները պարզելու ուղղությամբ։ Այլոց կտավների և վարկերի մասին մտահոգվող իշխանականները, սակայն, բառ անգամ չեն խոսի իրենց շարքերում ծպտված, հայտարարագրերում ունեցվածքի մասին չգրող պատգամավորների մասին։

Մամուլը բազմիցս է գրել վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայումս ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավականող Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող բիզնեսների ու խոշոր ունեցվածքի մասին, մինչդեռ հայտարարագրում որևէ բառ այդ մասին գրված չէ։ Հիշեցնենք, ըստ ԶԼՄ-ների, Աղաջանյանի ընտանիքին են պատկանում «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութների ցանցը, Մոսկովյան փողոցում գտնվող «Բել Էտաժ» ֆրանսիական շքեղ ռեստորանը։ Նույն այդ Աղաջանյանին էր խորապես հուզում, թե ինչպես է պատգամավորի աշխատավարձով Վահե Հակոբյանը փակելու Երևանում երկու բնակարանների և Իսպանիայում գտնվող առանձնատան վարկերը։ Նա, իհարկե, բառ անգամ չի ասի, թե որտեղից իր խանութների ցանցն ու ֆրանսիական ռեստորանը։ Ուրիշի աչքի փուշը նկատող նիկոլականները չեն ցանկանա, որպեսզի հանրությունն իմանա իրենց կենսագրության ոչ այնքան պայծառ դրվագները։ Եվ Էդուարդ Աղաջանյանը միակը չէ «Քաղաքացիական պայմանագրում», որ բավական լուրջ ունեցվածք ունի կամ ձեռք է բերել այսպես կոչված «հեղափոխությունից» հետո։ Ընդդիմությունն էլ, կարծես, հակված չէ հայտնաբերելու իշխանականների ունեցվածքը, պարզաբանումներ պահանջելու դրա ծագման վերաբերյալ։

Լևոն Պետրոսյան

Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԲաց մի՜ թողեք սև ուրբաթի զեղչերը․ օնլայն վարկ՝ սկսած 100 000 դրամիցԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղայինՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Կալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Մենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Օրեր դեկտեմբերին, որոնք դժբախտ են համարվումՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով