Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սա թշնամու պարտադրանքն է, որ մեջ կա նաև իշխող խմբի շահը. դրա համար էլ իրենք գնում են դրա հետևից, այլ պարագայում չէին գնա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջարկների փոխանակում, հրապարակային ելույթներ և հարցազրույցներ: Ասում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության հասնելու և համապատասխան պայմանագիր ստորագրելու ուղղությամբ, չնայած թշնամի երկրի նախագահը նոր պայմաններ է միայն առաջադրում, մեղադրանքներ հնչեցնում Հայաստանի հասցեին: Ի վերջո, երկու երկրների միջև տեղի ունեցողը կարելի՞ է կոչել բանակցություն կամ բանակցային գործընթաց: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն ասում է՝ կարելի է պրիմիտիվացնել և ցանկացած տեսակի հաղորդակցության մասին ասել, որ բանակցություններ են:

«Նամակների մասին տեղեկություններ են լինում, որ ինչ-որ մեկն ուղարկում է, ինչ-որ մեկը՝ ստանում, երկու-երեք ամիս հետո պատասխանում: Նույն կերպ կարող են սա բանակցություններ կոչել: Բայց չէ՞ որ սրան զուգահեռ Հայաստանի ԱԳ նախարարն իր վերջին հարցազրույցում ասաց, թե ո՞վ է ասել, որ ուղիղ կամ, ասենք, հեռախոսային առանձին կապ կա միայն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, կան բոլոր տարբեր ստորաբաժանումներում նույնպես: Հիմա այն, որ իրար հետ հեռախոսով խոսում են, դա բանակցությո՞ւն է: Ինչպե՞ս է ստացվում, որ թշնամին 2021 թ.-ին մի բան ասել է, հիմա նորից է դրա մասին խոսում, հետ է կանգնում իր ասածից, հիմա բանակցություններ եղե՞լ են, թե՞ ոչ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Ընդգծում է՝ գործընթաց կա, բայց դրա մասին չէ խոսքը, տեխնիկապես կարող է լինել, հարցը բովանդակությունն է: «Իսկ բանակցային բովանդակության մեջ կան մի քանի կարևոր շեշտադրումներ: Բանակցությունները գիտության կողմից մշակված իրենց պարտադիր էլեմենտներն ունեն: Սեղանի շուրջ խոսում են շահերից, տարբերակներից և չափանիշներից, թե ոնց են գնահատելու. մշակված այս մի տարբերակը կոնկրետ չափվելու է այս չափանիշներով, որ որևէ մեկս խնդիր չունենանք: Հիմա մեզ ասում են, որ չափանիշները որոշել են, ինչ-որ սկզբունքներ են առաջ բերել, որ, այ, սրանք կլինեն այդ չափանիշները:

Ինչպե՞ս են տարբերակներն այդ չափանիշների մեջ տեղավորվելու, կամ որո՞նք են շահերը: Դրա մասին իրականության մեջ հասկանում ենք հետևյալը. մեր բանակցողները մեկ ասում են՝ դե, Ադրբեջանի վերջնական նպատակը Հայաստանը վերացնելն է, մեկ էլ սկսում են ինչ-որ բաներ խոսել: Եթե դուք գիտեք իրենց շահերը, ի՞նչն եք քննարկում: Բացի դրանից, կա շատ ու շատ ավելի կարևոր խնդիր, որն այդ էլեմենտով այսօրվա դրությամբ հայկական կողմի բանակցություններ վարողներն իջեցրել են զրոյի: Այն կոչվում է այլընտրանք, եթե հայերեն թարգմանենք, իսկ եթե ասենք միջազգային տերմինով՝ BATNA (Best alternative to a negotiated agreement), դա այն է, ինչ դու ունես առանց մյուս կողմի:Դու կառուցում ես քո BATNA-ն:

Հիմա Ադրբեջանի BATNA-ն հետևյալն է: Ունի Թուրքիա՝ իր մեջքին կանգնած, ունի նավթ ու փող, ունի մեծ բնակչություն: Սրանք այն բաներն են, որոնք կապ չունեն Հայաստանի լինելու կամ չլինելու հետ, նա դրանք ունի: Նրա համար, որ բանակցային սեղանի շուրջ կարողանաս քեզ իրականում լուրջ զգալ, պետք է կառուցես նոր BATNA: Քո այսօրվա BATNA-ն պարտված իշխանություններն են, որոնք միայն պատրաստ են զիջումների: Հիմա, որպեսզի Հայաստանը կարողանա նոր խոսք ասել բանակցային սեղանի շուրջ, իր BATNA-ն պետք է փոխի: Այն փոխելու, կառուցելու մի քանի մեխանիզմ կա: Գտնում ես նոր դաշնակից, բանակդ ես հզորացնում, նոր բանակցող ես բերում, որ դիմացինը չկարողանա օգտագործել քո պարտված իշխանության բերանից հնչած միտքը՝ «դե, մենք այլընտրանք չունենք»: Եթե դու այլընտրանք չունես, ուրեմն, ընդունում ես թշնամու բոլոր պայմանները, դա բանակցությո՞ւն անվանենք: Գործընթացով կարող ես թիթիզանալ, ասել՝ նամակ ուղարկեցի, նամակ ստացա, բանակցություններ եմ վարում: Իրական բանակցային երևույթը, բովանդակությունն այն է, որ սեղանի շուրջ կարողանում ես քո շահերը տանել առաջ»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս ողջ գործընթացի ընթացքում տարբեր կողմեր՝ Ռուսաստան, Արևմուտք, տարածաշրջանի երկրներ և ոչ միայն, փորձում են իրենց դերն ապահովել, «վերմակն իրենց կողմը քաշել», շեշտադրել իրենց կարևորությունը բանակցություններում և հնարավոր պայմանագրի ստորագրման դեպքում: Պողոսյանն այսպես է արձագանքում՝ ճիշտ են անում: «Աշխարհն է այդպիսին: Բոլոր գործընթացների մեջ պետք է այնպես անենք, որ ինչ-որ բանից, որն անգամ մեզ հետ թվացյալ կապ չունի, օգուտ քաղենք և մեր BATNA-ն կառուցենք հաջորդ բանակցությունների համար: Ադրբեջանը մտնում է բոլոր միջազգային կառույցները, կաշառում է, անդամագրվում կամ չի անդամագրվում ինչ-որ գործընթացների մեջ, նույնն էլ մենք պետք է անենք: Բայց բանակցությունների գնալիս նոր այլընտրանք կառուցելու համար պետք է առաջին հերթին պարտված կողմը նոր բանակցող բերի: Քանի դեռ չես կառուցել քո մնացած հնարավորությունները, պետք է դրանով ժամանակ ձգել՝ հանուն հայրենիքի: Պետք է զենք գնել, բանակի մեջքը շտկել, համազգային միասնությունն ապահովել, որովհետև, ըստ էության, մեր միակ ռեսուրսը համազգային կամ համահայկական միասնականության ձևավորումն է: Բայց ոչինչ էլ չի արվում, դրա համար էլ թշնամին երբ ուզում է, նոր բան է անում, ինչո՞ւ պետք է իրեն սահմանափակի, ինչո՞ւ պետք է ինչ-որ բանին այո ասի, երբ գիտի, որ հաջորդ րոպեին կարող է նոր բան ներկայացնել և դրա հետևից գնալ»,-հավելում է նա:

Մենք, օրինակ՝ արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մասին ենք խոսում, Ռուսաստանից հրաժարվում ենք, բայց ո՛չ ՀԱՊԿից ենք դուրս գալիս, ո՛չ ԵԱՏՄ-ից: «Կան խմբեր, որոնք այդպես են ներկայացնում, ինքս երբևէ նման բան չեմ ասել: Հակառակը՝ ասել եմ, որ չեմ զարմանա, որ մի օր պարզվի՝ այսօրվա վարքագիծը թելադրված է այն կողմից, որ «այսպես արեք, հանկարծ սանկցիաների տակ չընկնեք»: Այնպես չէ, որ դա միայն ասելով է, չէ՞ որ Արևմուտքն էլ է շատ լավ հասկանում, տեսնում, թե ինչեր են տեղի ունենում, չզարմանաք, որ պարզվի՝ հենց դրա պատճառով էլ միայն խոսքի վրա է մնում, ինչ-որ բաներ խոսվում են, բայց իրական լուրջ գործողություն չի անում: Որովհետև իր իրական շահերի դաշտը ուրիշ տեղ է»,-հավելում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Զրույցն ամփոփում ենք Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով: Ադրբեջանի նախագահի ու պաշտոնյաների ելույթները գալիս են փաստելու, որ մեր երկրի կարևորագույն փաստաթուղթը փոխելու հիմքը հենց նրանց ճնշումներն են: «Շատ կարճ և պարզ բացատրություն՝ սա թշնամու պարտադրանքն է, որի մեջ կան նաև իշխող խմբի շահեր: Դրա համար էլ իրենք գնում են դրա հետևից, այլ պարագայում չէին գնա: Իրենք այդ սցենարի մեջ հետևյալն են տեսնում. կարող են ասել, որ թշնամու պարտադրանքներն են, և օգուտ քաղեն իշխանությունը պահելու համար»: Արդյոք Ադրբեջանին այս «երաշխիքը» տալուց հետո կկարողանա՞նք մեր երկրում խաղաղ ապրել:

«Ոչ մի այլ երաշխիք խաղաղ ապրելու չկա, քան քո զինված ուժերն են: Այն օրը, երբ Հայկական բանակը, Հայաստանի բանակը որոշեց իր լավագույն հզոր ճյուղին, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն էր, իսկ դա ընդհանուր հայկական բանակն էր, թողնել մենակ և պարտության տանել, այդ օրը ինքն էլ է պարտվել ամեն ինչով: Այնպես որ, որևէ երաշխիք այլևս չկա»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Եվ չկա երաշխիք, որ սա վերջին բանն է լինելու, ինչը Հայաստանից պահանջելու է Ադրբեջանը: «Իսկ ինչո՞ւ պետք է վերջինը լինի: Պարտված իշխանությունից կարելի է ակնկալել միայն նոր պարտություններ, ինքը դա է բերելու»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ