Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այսօրվա դրությամբ ամենալուրջ խնդիրը քաղաքական համակարգի ադեկվատության հարցն է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հակաճգնաժամային կառավարման շատ ցածր որակ ունենք: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը, որն իր եզրահանգումն ավելի վաղ անհրաժեշտ գործողությունների չիրականացման հանգամանքով է պայմանավորում:

«Մենք տեսանք, որ սկզբնական շրջանում այս վարակն ուղղակի արհամարհվում էր: Հայտարարվում էր՝ «կորոնավիրուսն ում շունն է», հետո խոսվում այդ վիրուսը պինցետներով պոկելու, տնական օղիով այն մաքրելու մասին: Բայց պարզվեց, որ հնարավոր չէ այդ մեթոդներով պայքարել դրա դեմ: Ավելին՝ փոխանակ ապրիլի 5-ի հանրաքվեի հետ կապված հանդիպումները դադարեցվեին, շարունակվում էին: Եվ սա այն դեպքում, երբ այդ վիրուսն արդեն դուրս էր եկել Չինաստանից ու տարածվել շատ այլ երկրներում: Երկրորդ կոպիտ սխալն այն էր, որ սկզբնական շրջանում լուրջ չվերաբերվեցին կարանտինի կարևորությանն ու անհրաժեշտությանը, իսկ հետո արդեն իրականացրեցին այն, ինչ շատ այլ երկրներ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Արմեն Բադալ յանը՝ շեշտելով, որ իրականում գործ ունենք ուշացած քայլերի հետ

«Սկզբնական շրջանում համաճարակի դեմ պայքարը շատ ավելի ակտիվ պետք է լիներ, բայց տեսնում էինք, որ իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, լուրջ չէին վերաբերվում այդ համաճարակին: Մինչդեռ հանրաքվեին իրենց համար ցանկալի արդյունք ապահովելու առումով ավելի լուրջ վերաբերմունք կար: Բացի այդ, ականատես էինք լինում չփոխհամաձայնեցված դիրքորոշումների, երբ, օրինակ, նախարարներից մեկը խորհուրդ էր տալիս փակել դպրոցները, մյուսը հայտարարում, որ իր երեխաներին դպրոց է տանելու: Անկազմակերպվածությունը նաև նման դեպքերից էր ակնհայտ դառնում: Վերոնշյալ բոլոր կետերով իշխանությունները ցույց տվեցին, որ, կարծես, հակաճգնաժամային կառավարման միասնական թև չեն ներկայացնում»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ սկզբնական փուլին բնորոշ որոշ սխալներ այսօր էլ են կրկնվում:

«Միասնականության խնդիրն այժմ էլ կա. օրինակ՝ փոխվարչապետը, որը նաև պարետն է, իր հարցազրույցներից մեկում նշում է, որ անհրաժեշտության դեպքում արտակարգ դրությունը կարող է ժամկետից շուտ ավարտվել, իսկ վարչապետը՝ հակառակը, հայտարարում է, որ այն կարող է 30 օրով երկարաձգվել: 

Մյուս օրինակը. պարետը ընդգծում է, որ մարդիկ պետք է սոցիալական տարածություն պահպանեն, անվտանգության միջոցառումներ իրականացնեն, բայց միաժամանակ տեսնում ենք, որ վարչապետի կինն առանց այդ կանոնները պահպանելու բուկլետներ է բաժանում քաղաքացիներին: 

Ընդհանուր առմամբ, ստացվում է՝ իրար հակասող երեք հանգամանք: Մեծ հաշվով, սա այսօրվա կառավարության գործելաոճն է, որը չի համապատասխանում հակաճգնաժամային կառավարման՝ մասնավորապես անհրաժեշտ միասնական դիրքորոշման սկզբունքին: Հակաճգնաժամային կառավարման մեթոդները սկզբունքներ ունեն, որոնցից մեկը միասնականությունն է. որոշեցինք մի բան, շարժվում ենք հենց դրա իրականացման ուղղությամբ ու այս պարագայում բացառում իրարից տարբերվող դիրքորոշումները»,-ընդգծեց քաղտեխնոլոգը: Արմեն Բադալ յանն այլ հարց էլ է առանձնացնում. «Տեսնում ենք, որ վարակի խնդիրը վարչապետի կողմից անընդհատ օգտագործվում է, որ եթերից դուրս չգա: Մշտապես եթերում է, ինչը ճիշտ չէ: Ի վերջո, այլ երկրների ղեկավարներն էլ են խոսում համաճարակի մասին, բայց ոչ այս աստիճանի: Բացի այդ, ստացվում է, որ այն սուպերվարչապետական համակարգը, որի առկայության մասին միշտ խոսում էինք, իրականում գոյություն ունի, թեպետ իշխանությունները բացառում էին: Արտակարգ դրության այս ժամանակահատվածը առավել քան ցույց տվեց այդ համակարգի գոյությունն ու այն, որ կառավարման այդ համակարգը չի փոխվել: Վարչապետն անընդհատ նոր վարակվածների մասին տվյալներ է հայտնում, նշում, թե ինչ պետք է անել, բացառությամբ առողջապահության նախարարի, հիմնականում ինքն է երևում: Սա սուպերվարչապետական համակարգի դրսևորումներից մեկն է»:

 

Քաղտեխնոլոգը խոսեց նաև կարևոր օրինակի, ինչպես նաև բնակչության կողմից իշխանությունների խոսքը լուրջ ընդունելու, տարրական կանոնները պահպանելու խնդրի մասին:

«ԱԺ նիստի ժամանակ բոլոր պատգամավորներն իրար կողք էին նստած, չէին պահպանում սոցիալական հեռավորությունը, բացառությամբ մեկ պատգամավորի, չունեին հակահամաճարակային անհրաժեշտ միջոցները: Սա այն լավագույն օրինակներից մեկն է, երբ հայտարարվում է մի բան ու արվում ճիշտ հակառակը:

Հայտարարվում է, որ քաղաքացիները պարտավոր են սոցիալական հեռավորություն պահպանել, բայց երկրի օրենսդիր մարմնում այդ պահանջը չեն կատարում: Բայց այլ՝ ավելի կարևոր հարց կա: Այս պահի դրությամբ բնակչության մի մասը իրեն այդպես է պահում ոչ թե նրա համար, որ հակադրվելու նպատակ է դրել կամ լուրջ չի ընդունում վիրուսի հանգամանքը, այլ պատճառն իշխանություններին լուրջ չընդունելն է: Սա արդեն նկատելի երևույթ է, որն այս պահին ակնհայտ է առնվազն սաղմնային վիճակով: Այս դեպքում, բնականաբար, նրանց ասածներին լուրջ չի վերաբերվում և անում է այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: 

Դրա համար մեկը դիմակով է, մեկն առանց դիմակի, մեկը պահպանում է սոցիալական հեռավորությունը, մյուսը՝ ոչ»,նշեց նա՝ հավելելով, որ այս պատկերի առկայության պատճառներից մեկն էլ հենց իշխանության՝ սկզբնական շրջանում ունեցած անլուրջ վերաբերմունքն էր:

 

«Արդեն նշեցի սկզբնական փուլում առկա հայտարարությունների ու մոտեցումների մասին, որոնք տեղավորվում էին «կորոնավիրուսն ում շունն է» տրամաբանության մեջ: 

Մենք պոպուլիստական հայտարարությունների ականատես եղանք, որոնք անլուրջ վերաբերմունքի դրսևորում էին: Այդ մոտեցումները հասարակության որոշ մասի մոտ նստվածք թողեցին, ինչը ոմանց թույլ տվեց կարծել, թե վարակի մասին ավելի շատ խոսում են, քան իրականում կա դրա վտանգը: Կարելի է ասել՝ մարդկանց մի մասի մոտ վերոնշյալ հայտարարություններն ու խոսքերն իրենց ազդեցությունը թողեցին»,ընդգծեց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանը դժվարանում է ասել, թե այս պահին հատկապես որ քայլերը կարող են հակաճգնաժամային ավելի ճիշտ կառավարման պատկեր ստեղծել:

«Բարդ է ասել: Դրա համար երկրի քաղաքական համակարգը պետք է ադեկվատ լինի, բայց եթե քաղաքական համակարգն ադեկվատ չէ, բնականաբար, իշխանության են գալիս քաղաքական այնպիսի ուժեր, որոնք վարում են այնպիսի քաղաքականություն, ինչն այսօր է առկա: Քաղաքական համակարգը պետք է լուրջ բարեփոխումների ենթարկվի, բայց, ինչպես տեսնում եմ, նման ցանկություն ամենևին չկա: 

Սա է պատճառը, որ էլեկտորատի կառուցվածքը չի փոփոխվում, քանի որ այդ կառուցվածքը փոփոխելու համար համապատասխան քաղաքականություն չի իրականացվում: 

Մինչդեռ, այդ կառուցվածքի փոփոխությունը կհանգեցնի նաև էլեկտորալ շատ խմբերի մենթալիտետի փոփոխությանը, և մենթալիտետի փոփոխությունը կբերի նաև քաղաքական ավելի մրցունակ համակարգի ձևավորմանը, որը երկիրը զարգացման կտանի: Այս պահի դրությամբ քաղաքական համակարգը Հայաստանում ադեկվատ չէ, որի արդյունքը մենք ամենուր ենք տեսնում: Այսօրվա դրությամբ ամենալուրջ խնդիրը քաղաքական համակարգի ադեկվատության հարցն է»,եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը Ռուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել Հայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներ Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար ՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասինՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցը Ֆեյսբուքում վիրավորելը՝ 1 միլիոն, զրպարտելը՝ 2 միլիոն դրամ․ նոր նախագիծը Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք 102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ Կարապետյան Հայաստանի ութ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով քարտեզագրվել է ավելի քան 47 հազար տվյալ Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ադրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համար Ընտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ ԱկոպյանՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր Ավետիսյան Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղները «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Իշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանԱռաջատար նեյրոցանցերում մարդկանց սպանելnւ պատրաստակամություն են հայտնաբերել«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են