Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Հիմա այդ թե­զե­րով զբաղ­վե­լու կամ էներ­գի­ան ու ռե­սուր­սը դրա վրա ծախ­սե­լու ժա­մա­նա­կը չէ»

INTERVIEW

Ադրբեջանը շարունակում է լարված պահել սահմանային իրավիճակը՝ կրկին թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, խաղաղ բնակչությանը: «Հենակետ» վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի սադրիչ գործողությունների, միջազգային արձագանքների, Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի պատրաստակամության մասին, անդրադարձել նաև քարոզչական տիրույթին:

«Ադրբեջանը նախագահի մակարդակով մինչ այս արդեն հայտարարել էր, որ բանակցությունները ոչ էֆեկտիվ է համարում՝ ընդգծելով նաև, որ միջնորդները էֆեկտիվ չեն աշխատում: 

Ըստ էության, Ադրբեջանն այս հայտարարությամբ նախագահի մակարդակով արդեն իսկ ազդարարել էր, որ իրենք գործընթացները տեղափոխելու են առաջնագիծ: Այսինքն, Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը բանակցային գործընթացից բավարարված չլինելն է, որը սահմանին նման դրսևորումներ է ստանում: 

Եթե բանակցային գործընթացից դժգոհություն կա, և նույնիսկ կասկածի տակ է դնում հաջորդ՝ տարբեր ֆորմատներով ինչ-որ հանդիպումներին իր մասնակցության հանգամանքը, ապա բնական է, որ արդյունքում գործընթացները տեղափոխվելու են առաջնագիծ, որոնք իրենց հերթին իրավիճակով, իրադարձություններով պայմանավորված՝ կարող են տարբեր զարգացումներ ունենալ: 

Փաստ է, որ հուլիսի 12-ից իրավիճակը նման զարգացում է ունեցել, և այստեղ խնդիրն արդեն դրա հետագա զարգացումը կանխելն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Տ. Աբրահամյանը:

Նա ընդգծեց՝ Ադրբեջանի պահվածքը նոր դրսևորումներ չի ստանում. «Եղել է այն, ինչը մենք տեսել ենք վերջին երեք տասնամյակի ընթացքում: Մեզ համար նորություն չէ, որ Ադրբեջանը կարող էր ակտիվություն դրսևորել սահմանագծին: 

Ցանկացած պարագայում, ինչ ժամանակահատվածում էլ մենք ապրենք, մեր զինված ուժերը մշտապես գործում և իրենց բոլոր մարտավարական, ռազմավարական խնդիրները կառուցում են Ադրբեջանի՝ յուրաքանչյուր սցենարով գործելու հնարավորության տեսանկյունից: 

Եվ այս առումով, կարծում եմ, մեր զինված ուժերն իրենց անելիքն արել են և անում են: Հիմա խնդիրն այն է, որ քաղաքական, այսինքն, դիվանագիտական մասով կարողանանք աշխատել միջազգային հանրության հետ՝ փորձելով նաև այդ ուղղությամբ կանխել Ադրբեջանի ագրեսիան ու վերադարձնել բանակցային սեղան»:

Ինչ վերաբերում է վերջին օրերին տեղի ունեցող գործողությունների շուրջ միջազգային արձագանքներին, մեր զրուցակիցը նկատեց. «Արձագանքը կար, բայց այն նվազագույնը մեկ օր ուշացած էր, որովհետև գործողությունները սկսվեցին հուլիսի 12-ին, բայց հիմնական արձագանքները եղան հուլիսի 13-ին: 

Այսինքն, անգամ զուտ հայտարարությունների մասով մենք ունենք ուշացած արձագանք, այլ բան է, թե դրանք ինչ ազդեցություն ունեն Ադրբեջանի հետագա պահվածքի վրա: 

Ամեն դեպքում, պետք է ամեն ինչ անել ոչ միայն միջազգային հանրության համարժեք արձագանք ստանալու համար, այլ ստանալ այնպիսի արձագանք, որը հնարավոր կլինի Ադրբեջանի դեմ որպես ճնշման գործիք օգտագործել: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի վրա ազդելու ենթակա բոլոր միջոցները պետք է օգտագործել»:

Անդրադառնալով Թուրքիայի՝ «հանուն Ադրբեջանի անգամ կյանքը զոհելու», այսպես ասած, պատրաստակամությանն ու Ադրբեջանին աջակցելու ցանկությանը, Տ. Աբրահամյանը շեշտեց. «Առհասարակ, ոչ միայն այդ հայտարարությունը, այլև ցանկացած պարագայում Թուրքիայի գործողությունները լուրջ սպառնալիք են մեր ռեգիոնալ անվտանգության և կայունության համար: Խոսքը նաև Մերձավոր Արևելքի համար սպառնալիք լինելու մասին է: 

Եվ այս պայմաններում Թուրքիայի պահվածքը սպասելի էր՝ հաշվի առնելով նաև ոչ միայն իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, այլ նաև հարաբերություններ չունենալը Հայաստանի հետ: Պետք է մեզ համար ուղղակի արձանագրենք, որ Թուրքիան Հայաստանի և Արցախի համար սպառնալիք է բոլոր առումներով և մեր քայլերը կառուցենք այդ տրամաբանության մեջ»:

Խոսելով քարոզչական դաշտի մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ հիմնական ու առավել վառ նկատվող գործընթացներն, այսպես ասած, ավանդական են: «Այսինքն, Ադրբեջանը փորձում է հին տեսանյութերի, ջարդված հայկական օգտահաշիվների միջոցով կեղծ տեղեկություններ տարածել: Բացի այդ, նկատելի է Ադրբեջանի քարոզչական ակտիվությունը արտասահմանյան մամուլում ու հատկապես ռուսական մեդիա տարածքում. փորձում են ադրբեջանական թեզերը շատ ավելի ընկալելի դարձնել դրսում՝ իրենց համար նաև անհրաժեշտ իմիջ ապահովելու տեսանկյունից: 

Այդպիսով, փորձում են իրենց կողմից հիմնավորել ռազմական գործողությունների իրականացումը՝ այս կամ այն ուղղությամբ: Տեղեկատվական քաղաքականությունն այսօր ժամանակակից աշխարհում ամենակարևոր գործոններից մեկն է. սահմանագծում կամ դիվանագիտական հարթության մեջ մեր քաղաքականությունն իրականացնելիս՝ զուգահեռ պետք է կարողանանք այդ տեղեկատվական քաղաքականությունը ևս գրագետ ձևով տանել՝ միջազգային հարթության մեջ շատ ավելի ընկալելի ձևով դիրքավորվելու համար»,-հավելեց ՀԿ ղեկավարը:

Իսկ հայաստանյան դաշտում խաղաղասիրական գրառումների տեսքով նաև հակառակորդի հանդեպ մարդասիրական դրսևորումներ են նկատվում: Անդրադառնալով նման մոտեցումներին՝ Տ. Աբրահամյանը շեշտեց. 

«Դիվանագիտական առումով միգուցե ինչ-որ փուլերում, հայտարարություններում դրանք պետք է որոշակի արտացոլում ստանան՝ մեզ համար զուտ կառուցողական դիրք ապահովելու համար, բայց այս ժամանակահատվածում նպատակահարմար չեմ համարում, որովհետև դրա կարիքն ուղղակի չկա: 

Չեմ հասկանում այդ անիմաստ խաղաղասիրություն քարոզելու կամ այդ քաղաքականությունն առաջ մղելու այս պահի դրդապատճառը: Ադրբեջանն իր քայլերով այս պահին այնպիսի դիրքում է գտնվում, երբ պարզապես խաղաղասիրական այդ թեզերով զբաղվելու կամ էներգիան ու ռեսուրսը դրա վրա ծախսելու ժամանակը չէ: 

Հիմա գոնե ինձ համար այդքան էլ հասկանալի չի այն մարդկանց մոտեցումը, որոնք այս պահին ամեն ինչի հիմքում այդ խաղաղասիրական մոտեցումներն են դնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers