Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում նախագահը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին Նիկոլ Փաշինյանի նախընտրելի թեմաներից մեկը վերաբերում էր սուպերվարչապետական համակարգի վերացմանը։ Ընդ որում, նա ընդգծում էր, որ ՀՀ նախագահի ինստիտուտին նոր լիազորություններ պետք է տրվեն։ Փաշինյանի դիտարկմամբ, նախագահի ինստիտուտից վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, ինչն ուղղակի հարվածում է պետության հեղինակությանը: Բայց երբ արդեն Փաշինյանը տաքուկ տեղավորվեց վարչապետի աթոռին, ոչ միայն չհրաժարվեց սուպերվարչապետական համակարգից, այլև քայլեր ձեռնարկեց նախագահի ինստիտուտը ավելի թուլացնելու ու ենթակա դարձնելու համար։ Դրա արդյունքում ՀՀ նախագահն անգամ ստիպված էր ստորագրել իր լիազորությունների սահմանափակում ենթադրող օրենսդրական նախաձեռնության տակ։ Բայց նույնիսկ դա բավարար չէր իշխանություններին, քանի որ նախագահը կարող էր իշխող քաղաքական թիմի քայլերին որոշակիորեն հակակշռել։

Օրինակ՝ լինում էին դեպքեր, երբ խորհրդարանում ընդունված օրենքները նախագահն ուղարկում էր Սահմանադրական դատարան՝ որոշելու դրանց համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Այդ է պատճառը, որ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ իշխանությունները ձեռնամուխ եղան, որ ՀՀ նախագահի պաշտոնում նշանակվի մի այնպիսի գործիչ, որն իր գործունեությամբ աչքի չի ընկնի, հլու-հնազանդ կտանի այն գիծը, որը տանում է Նիկոլ Փաշինյանը։ Ու իշխող քաղաքական թիմի համար կարևոր էր, որ նախագահը ոչ մի դեպքում իրենց թանին թթու չասի նույնիսկ այդ դեպքերում, երբ իրենք բացահայտ հակասահմանադրական քայլերի են գնում, օրինակ՝ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։ Հարկ է նկատել, որ ՀՀ Սահմանադրության մեջ հղում է տրված Հայաստանի անկախության հռչակագրին։ Սահմանադրության 1-ին իսկ հոդվածում նշվում է, որ «Հայ ժողովուրդն ընդունում է Սահմանադրությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»։

Իսկ անկախության հռչակագիրը, որը մինչև նոր Սահմանադրության ընդունումը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ, հղում էր կատարում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։ Իսկ 1989 թ. դեկտեմբերի 1-ին ընդունվել էր Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում, այսինքն՝ Արցախը միանալու էր Հայաստանին։ Թեև հետագայում ընտրվեց Արցախի ինքնորոշման և անկախության միջազգային ճանաչմանը հասնելու ճանապարհը, սակայն պարզ է, որ միայն դրանից հետո կարելի էր իրագործել Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորվելու որոշումը։

Ուստի, ՀՀ նախագահի ինստիտուտի՝ անկախության վերջին մնացուկները վերացնելու համար Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմը նախագահի պաշտոնում նշանակեց իրենց կառավարության կազմում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար աշխատած Վահագն Խաչատուրյանին, որը դրանից առաջ հանդես էր գալիս որպես Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից։ Ու հիմա Վահագն Խաչատուրյանը հայտարարում է, թե «Արցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991թ., Արցախի պետական ինստիտուտները գործում են, որ ի՞նչ անեն»։ 1991 թվականին Խաչատուրյանը աշխատել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, մի՞թե նա հիշում է այդ ժամանակ ընդունված որևէ որոշում, որ Հայաստանն Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։ Կամ եթե ընդունենք, որ ճանաչած լիներ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ Արցախի անկախության համար պայքարն ու մինչև 1994 թվականը տևած ազատամարտը։

Խաչատուրյանը 19961998 թվականներին եղել է ՀՀ նախագահի խորհրդական, մի՞թե չի հիշում, թե ինչու այն ժամանակ նախագահի պաշտոնն զբաղեցնող Լևոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնյան գագաթաժողովում վետո կիրառեց՝ թույլ չտալով ադրբեջանամետ բանաձևի ընդունումը։ Թերևս Խաչատուրյանը գիտի, որ 1991 թվականին Հայաստանն Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել, այլ դա կատարվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում։ Ուղղակի նա իշխանություններին հաճոյանալու և նախագահի անդեմ կարգավիճակը վայելելու համար փորձում է մանիպուլացնել հասարակությանը՝ ջուր լցնելով իշխանությունների՝ բոլոր դժբախտություններում ու իրենց բացթողումներում նախկիններին մեղադրելու քաղաքականության ջրաղացին։

Մյուս կարևոր հարցն այն է, որ այդպիսով Խաչատուրյանը չի իրականացնում Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունները, քանի որ, ըստ ՀՀ գլխավոր օրենքի, նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը և իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Բայց Խաչատուրյանը մի կողմ է դնում համազգային շահերն ու Սահմանադրությունը և լեգիտիմացնում է ՀՀ իշխանությունների՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հակասահմանադրական ու հակապետական քայլերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց