Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տերն այ­լևս իշ­խա­նա­փո­խու­թյան շա­հա­ռու չեն, շա­հա­ռու են դար­ձել շատ նեղ խմբի մար­դիկ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ավելի քան մեկ տարի առաջ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ հասարակության մոտ 90 տոկոսն աջակցում էր իշխանություններին: Դա ֆանտաստիկ հնարավորություն և լեգիտիմություն էր: Գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանար ճիշտ օգտագործել այդ պոտենցիալը:

Առաջին հերթին պետք է կարողանար իսկապես ներառական իշխանական համակարգ ստեղծել: Այսինքն, անկախ կուսակցական պատկանելությունից, իշխանական թիմի մեջ ներգրավեր նաև նրանց, որոնց ներկայությունը կնպաստեր իրապես բարեփոխումներ իրականացնելուն:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, այս ուղին չընտրվեց: «Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհով չգնաց: Սկզբից դարձավ վարչապետ, իսկ հետո շրջափակելով ԱԺ-ն՝ ստիպեց գնալ լուծարման: ԱԺ ընտրություններից հետո նա, փաստացի, տիրեց ամբողջական իշխանությանը:

Որպես իշխանության մարմիններ՝ Հայաստանում այսօր իրականում գոյություն չունեն ո՛չ գործադիրը, ո՛չ օրենսդիրը: Գոյություն ունի ընդամենը մեկ անձ. այսօր Նիկոլ Փաշինյանն է իշխանություն կրողը, իսկ դատարանների դռները շրջափակելու ակցիան վկայում է այն մասին, որ նա ուզում է իրեն ենթարկել նաև դատական իշխանությունը:

Մեծ հաշվով, սա սխալ օրակարգ է, ինչը հասարակության մեջ առկա անջրպետի մեծացմանն է տանում: Եթե նախկինում հասարակության լայն շերտերն իրենց որպես այս իշխանափոխության շահառու էին տեսնում, ապա հիմա տեսնում ենք, որ շահառուները դարձել են շատ նեղ խմբի մարդիկ՝ պատգամավորները, կառավարության կազմում ընդգրկվածները: Ավելի կոնկրետ՝ բոլոր գործողությունները մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի շահերը սպասարկելու մասին են վկայում:

Հետևաբար, իրական օրակարգերը մի կողմ թողած՝ զբաղվում ենք այլ օրակարգերով՝ «սև-սպիտակներով», ինչպես նաև Արցախում թշնամիներ ենք փնտրում: Իրական խնդիրնեը թողած՝ Նիկոլ Փաշինյանը զբաղված է արհեստական օրակարգեր ձևավորելով»,-նշում է քաղաքագետը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ստեղծված մթնոլորտի, պարբերաբար սրացող ատելության մթնոլորտի և լարվածության հիմնական պատասխանատուն առաջին հերթին իշխանությունն է. «Երբ իշխանության բարձրագույն կրողը «պատին ծեփելու», «ականջները քաշելու», «ասֆալտին փռելու» հայտարարություններ է անում, դա միանշանակ չի հանգեցնի նրան, որ հանրության մեջ տարածվի հանդուրժողականության, սիրո և համերաշխության մթնոլորտը: Իշխանությունը պետք է այնպիսի քաղաքականություն վարի, որ ատելության այդ չափաբաժինը աստիճանաբար սկսի նվազել: 

Բայց, այդուհանդերձ, տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում: Երբ բարձրագույն իշխանության կրողը սխալ է գնահատում իրողությունը, սխալ է գնահատում նաև իր խոսքի արժեքը: Սա ևս հանգեցնում է նրան, որ ատելության չափաբաժինը, մեղմ ասած, չի նվազում»:

Մաթևոսյանի խոսքով, իշխանության գործողությունների և իրականության համարժեքությունը գնահատելու համար պետք է հասկանանք, թե ինչին են ուղղված այդ գործողությունները. «Ն. Փաշինյանի բոլոր գործողություններն իրականում ուղղված են անձնական իշխանության պահպանմանը, իսկ այն բառերը, որ եթե ժողովուրդը ցանկանա, նա կզիջի իշխանությունը, պարզապես խոսքեր են՝ շոյելու համապատասխան զանգվածների ականջները:

Փաշինյանը հասկացավ՝ ինչքան ժամանակը անցնի, այնքան իր վարկանիշը անկում է ապրելու: Երբ իր անձնական իշխանության համար վտանգ տեսավ, շրջափակեց ԱԺ-ն, երբ դատարանը կայացրեց մի որոշում, որը նրան ձեռք չէր տալիս, կոչ արեց շրջափակել դատարանների դռները:

Հետևաբար սևերի-սպիտակների և նմանատիպ հայտարարությունները հենց այս համատեքստում պետք է դիտարկել: Նույն տրամաբանության մեջ է նաև Արցախի իշխանության շուրջ առկա իրավիճակը. Փաշինյանը կարծում է, որ եթե Արցախի իշխանություններն իր ենթակայութան տակ չեն, դա ևս վտանգ է իր անձնական իշխանության համար: 

Հետևաբար, արվում են հայտարարություններ, որոնք նպաստում են ատելության չափաբաժնի այնպիսի մեծացման, ինչն անգամ Արցախի տեղը չիմացողներին թույլ է տալիս «Արցախի նախագահի գլուխը ջարդելու» հայտարարություն անել»: Ինչ վերաբերում է զուտ կառավարման խնդրին՝ կարողությունների և ցանկությունների համատեքստում, քաղաքագետը նկատում է. «Շատ դասական մոդել է, երբ ասում են՝ «царь добрый, бояре плохие»:

Այդպիսի բան չկա: Ցանկացած ղեկավար ինքն է ձևավորում իր թիմը՝ ելնելով իր մոտեցումներից, տեսակետներից, այն առաքելությունից, որն ունի: Ճիշտ է, վարչապետը մերժում է «իզմերը», բայց եթե նա ձևավորել է այս թիմը, նշանակում է, որ լուծում է այն խնդիրները, որոնք ունակ է լուծել հենց այս թիմը:

Պարզ է, որ արդարադատության նորանշանակ երիտասարդ նախարարի հիմնական առաքելությունն անցումային արդարադատություն իրականացնելն է լինելու: Նա այդ նպատակի համար լավ կաշխատի:

Հետևաբար, ասել, թե թիմը վատն է, դրա համար չեն կարողանում աշխատել, ազնիվ չէ:

Ի դեպ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում շատ պարկեշտ, փայլուն անձնավորություններ կան, որոնք լավ տիրապետում են իրենց ոլորտներին, բայց ընդհանուր համամասնության մեջ իրենց աշխատանքը չի երևում: Մեծ հաշվով, քննադատելով թիմին՝ շատ մեծ ռևերանս ենք անում Ն. Փաշինյանին»:

Քաղաքագետի խոսքով, քանի դեռ չկա տեսլական, լավ թիմով առաջ շարժվելու ցանկություն, խնդիրը մնալու է. «Ինչպես ասում են՝ երբ բոլոր «իզմերը» մերժում են, վերջում մնում է «դատարկիզմը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

35-ամյա կինը իր աղանդի պատճառով առևանգել և զոհաբերել է իր քրոջ երեխայինՄեդվեդևը խոսել է ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ հիշատակելով նաև Հայաստանը Բերդկունքում բախվել են «Hongqi»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավnր Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԻրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ Ադրբեջանական հեռուստաալիքը կարևորել է Թուրքիայի դերը 44-օրյա պատերազմում Սպասվում է կարճատև անձրև. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մասկը և տեխնոլոգիական ոլորտի առաջատար այլ դեմքեր բաց նամակով հորդորում են Հուանգին վերականգնել Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Արսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵՄ-ն պատժամիջnցներ է սահմանել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի դեմ Աշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի՝ կսահմանվի 32 տարեկան․ նախագիծ Կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Երբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա Կոստանյան Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով Իշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանՊուտինն այս անգամ շատ կոշտ արձագանքեց Արսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանԹաիլանդում՝ մոտոցիկլետների վարձույթի կետի շենքում, հրդեհ է բռնկվել. կան զnhեր Պեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը Պուտինի կոշտ ուղերձը․ Արևմուտքը չի հրաժարվում նեոգաղութային հավակնություններից 2027 թվականին ոչ մի ռուս թոշակ չի ստանաԱՄՆ-ի ավիադիսպետչերները սարքավորումների պահեստամասեր են գնում eBay-ից․ WP Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ Համակարգային խնդիրն ու տրանսպորտային հոսքերը. Տիգրան Ավինյանը՝ Երևանի երթևեկության և կառուցապատման մասինԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը. նախաքննությունն ավարտվել է Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան Տղամարդը կծել է քաղցրավենիքը, որի մեջ պայթուցիկ է եղել. նա մահացել էՈւկրաինական զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին. երթևեկությունը դադարեցվել է Baghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում Վրաստանը չի հրավիրվել ԵՄ ընդլայնման ֆորումին Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային անցակետը Վտանգներ Wհatsapp-ից. ինչպես պաշտպանվելԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանՀայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մինչև տարվա ավարտը Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «33» բենզալցակայանի մոտ բшխվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավnր Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԵվրահանձնաժողովն Ուկրաինային կառաջարկի €45 մլրդ վարկ. FT Ժողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանՈւրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին