Ինչպես ստուգել և անջատել հեռախոսի գաղտնալսումը
ЛАЙФՄենք ապրում ենք այն դարաշրջանում, երբ տեխնիկան թռիչքաձև զարգանում է: Միանշանակ, ոչ ոքի համար նորություն չէ, որ մեր հեռախոսները գաղտնալսվում են:
Այդ իսկ պատճառով Past.am-ը ձեզ է ներկայացնում հնարքներ, որոնցով կարող եք ստուգել և ցանկության դեպքում անջատել գաղտնալսումը:
Դուք կարող եք պարզել հատուկ կոդերի/ստեղների համակցությունների օգնությամբ, որոնք թույլ են տալիս պարզել, թե արդյոք զանգը փոխանցվում է այլ համարի, թե ոչ: Եթե վերահասցեավորումը միացված է, նշանակում է, որ բացի ձեզնից, խոսակցությունը միաժամանակ փոխանցվում է նաև մեկ այլ սարքի։
Հեռախոսում մուտքագրում ենք կոդը՝ *#21# և սեղմում ենք զանգը:
Դրանից հետո ցուցադրվում է նման պատուհան, որը ցույց է տալիս, թե արդյոք ձեր տվյալները (զանգեր, sms և այլն) փոխանցվում են:
Եթե ձեր հեռախոսը գաղտնալսվում է, ապա գրվելու է «փոխանցում»: Այնուհետև մուտքագրում ենք հետևյալ կոդը, որն անջատում է այս գաղտնալսումը` ##002#:
Եթե ամեն ինչ ճիշտ է մուտքագրվել, հաղորդագրություն կհայտնվի, որ բոլոր գաղտնալսումները հաջողությամբ ջնջվել են: