Երևան, 10.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վե­րա­դառ­նում ենք 90-ական­ներ՝ կորց­նե­լով զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տարածաշրջանում և դրանից դուրս տեղի ունեցող մի շարք գործընթացներ իրենց ազդեցությունը կարող են ունենալ Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բաղադրիչի վրա: Այս կարծիքին է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: Դիտարկելով առարկայական խնդիրները, խոսելով այն արձագանքի ու անհրաժեշտ քայլերի մասին, որ պետք է աներ ՀՀ իշխանությունը՝ քաղաքագետը նշեց երկու մարտահրավերի մասին:

«Հայաստանի սահմանների մոտ տեղի են ունենում լուրջ իրադարձություններ, որոնց մեր իշխանություններն այդքան էլ ադեկվատ չեն արձագանքում: Վրաստանում տեղի են ունենում հակառուսական բողոքի մեծ ալիքներ: Շատ փորձագետների դիտարկմամբ դրանց մեջ կա աշխարհաքաղաքական ենթատեքստ, ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, այսպես կոչված «Բոլթոնի ծրագրի» իրականացման շրջանակներում:

Ճիշտ է, դրանք ներքին որոշակի խնդիրներ են կարգավորում, Սահակաշվիլին ամեն կերպ փորձում է ռևանշի հասնել Իվանիշվիլու ուժի նկատմամբ, բայց, ամեն դեպքում, սա իրավիճակ է, որը կարող է ազդել Հայաստանի թե՛ տնտեսական համակարգի, թե՛ քաղաքականության վրա: Իրանի շուրջ ևս շատ լուրջ զարգացումներ կան: Իրանն ու ԱՄՆ-ն առճակատման նոր փուլ են դուրս գալիս, բայց թե ինչպիսին է մեր իշխանությունների արձագանքն այդ հարցում, հայտնի չէ: Ցավոք, հանրությունը ևս հետաքրքրված չէ այս խնդիրներով:

Ավելի շատ հետաքրքրվում են, թե ով է Հայկ Սարգսյանի (պատգամավոր-խմբ.) ընկերուհին, քան այն լուրջ խնդիրներով ու մարտահրավերներով, որոնք առկա են»,-նկատում է քաղաքագետը:

Բենիամին Մաթևոսյանը, հղում անելով նաև մի շարք փորձագետների, ընդգծեց. «Այս փուլում շատ փորձագետներ նշում են, որ հիմա մի շրջան է, երբ ԱՄՆ-ն տարածաշրջանում փորձում է իրականացնել «բոլթոնյան ծրագիրը»: Այն վերաբերում է Իրանի գործոնի առհասարակ չեզոքացմանը մեր տարածաշրջանում: 

Ըստ որոշ հրապարակումների, այդ ծրագրի շրջանակներում Իրանի տեղն ու դերը մեր տարածաշրջանում պետք է զբաղեցնի Թուրքիան, և ԱՄՆ-ի բոլոր գործողությունները վերջին շրջանում հենց դրան են ուղղված. ապակայունացվում են հարաբերություններն Իրանի հետ, լարված իրավիճակ է ստեղծվում Վրաստանում: Նշեմ նաև, որ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ծրագիրն իրականացնելու գործում ԱՄՆ-ի հիմնական գործընկերները Թուրքիան և Ադրբեջանն են:

Իրենց շատ մեծ դեր է տրված Իրանին չեզոքացնելու գործում, իսկ Ադրբեջանին, որպես բոնուս, ըստ որոշ փորձագետների, խոստացվել է Ղարաբաղը»:

Քաղաքագետը թվարկեց մի շարք իրադարձություններ, որոնց թվում էին Բոլթոնի այցը նաև Հայաստան, նրա հեռախոսազանգերը, թվիթերյան գրառումները, Մնացականյան-Մամեդյարով հանդիպումներին ամերիկացիների ցուցաբերած ակտիվությունը: «Մեծ հաշվով, մարդիկ շատ կոնկրետ գործողություններ են իրականացնում Իրանի չեզոքացման ուղղությամբ, իսկ Հայաստանն այս ամենի մասն է կազմում»,-ասաց նա՝ շեշտելով նաև մի շարք փորձագետների այն կանխատեսումների մասին, որոնց կարծիքով այս շրջանում Արցախի հարցում ստիպված ենք լինելու գնալ որոշակի տարածքային զիջումների՝ դրա դիմաց ստանալով որոշակի կոմունիկացիաներ:

«Եվ, հաշվի առնելով այդ ամենը, փոխարենը հայկական կողմը ճիշտ կողմնորոշվի և վարի կոմպլեմենտար քաղաքականություն, վերադառնում է Արցախյան հարցի կարգավոր ման մի տարբերակի , որը կար 1997-98թթ.-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք»,ընդգծեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության օրակարգի ձևավորմանը, այցերին ու նպատակային ուղղություններին, Բ. Մաթևոսյանն շեշտեց իշխանության կողմից «իզմերը» չընդունելու խնդիրը:

««Իզմերը» գաղափարախոսություններ են, որոնց դու հարում ես և ըստ այդ թեզերի ես կառուցում երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունները: Եթե ունես որոշ գաղափարներ, մատնանշում ես տնտեսական, արտաքին հարաբերությունների զարգացման առաջնահերթություններն ու իրականացնում ես դրանք:

Քանի որ գործող իշխանությունը «իզմեր» չունի, այդ բացակայությունը, ինչպես նախկինում էի ասել, լցվում է «դատարկիզմով»: Օտարերկրյա այցերը գոնե երկրի ճանաչողության առումով դրական են: Բայց դրանք արդյունավետ են միայն այն պարագայում, երբ կան առաջնահերթություններ: Այսօր, այնուամենայնիվ, հայտնի չէ, թե իշխանության համար որոնք են այդ առաջնահերթությունները: 

Փորձել եմ մանրամասն հետևել պաշտոնական հաղորդագրություններին՝ դիտարկելով նաև վերջին այցերը, բայց անգամ այդ մակարդակով չտեսա, թե ի՞նչ է ներկայացվել, ի՞նչ ներդրումներ են փորձում ներգրավել, ո՞ր շրջանակների հետ են հանդիպել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բոլորս էլ ուզում ենք, որ երկիրը զարգանա և ամեն այց իր նյութական ու առարկայական ազդեցությունն ունենա:

«Նախորդ իշխանություններին մերժում էին հենց այն պատճառով, որ առարկայական զարգացում չէր ապահովվում, որ հանրության կենսամակարդակը չէր բարձրանում: Ըստ իս, իշխանությունը հետևություններ չի արել նախորդների ճակատագրից և կրկնում է նույն սխալները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ոլորտում:

Հայաստանի ռազմավարական, տնտեսական ու քաղաքական գլխավոր գործընկերը եղել է, կա ու շարունակելու է մնալ Ռուսաստանը:

Բայց երբ անգամ ռազմավարական գործընկերոջ հետ հայկական կողմը չի կարողանում ադեկվատ փոխհարաբերություններ հաստատել, ինչպես կարող է խոսք լինել, օրինակ՝ Վիետնամից կամ Սինգապուրից ներդրումներ բերելու մասին»,-նշեց քաղաքագետը՝ թվարկելով նշված քաղաքականության հիմքում առկա պատճառները:

«Մի քանի խնդիր կա, որոնք խանգարում են իշխանությանն ադեկվատ արձագանք տալ: Առաջինը փորձի պակասն է: Բացի այդ, իշխանությունների գործողություններում դիլետանտիզմի որոշակի էլեմենտներ կան: Մյուս պատճառն այն է, որ իրենք ճիշտ չեն ընկալում քննադատությունները, մինչդեռ իրականում պետք է լսել:

Մյուս խնդիրն այն է, որ թիմը պատկերացում չունի, թե ինչպես պետք է երկիրը զարգացնել: Թերթում հոդված գրելը մի բան է, երկիր ղեկավարելը՝ մեկ այլ բան: Ճիշտ կլինի լսել կարծիքները կամ թիմում ներառել մարդկանց, որոնք ունակ են ճիշտ որոշումներ կայացնել:

Կա ներառական իշխանական համակարգի գաղափար, ինչին այս իշխանությունը չի ձգտում: Վտանգավոր երևույթ է այն, երբ կառուցվում է եսակենտրոն իշխանություն, երբ ամեն ինչ կախված է լինում մեկ մարդու ցանկությունից ու նրա տրամադրության փոփոխությունից կարող է շատ բան փոխվել: 

Այս ամենի համադրումը՝ եսակենտրոնությունը, թիմի բացակայությունը, քննադատությանը ոչ ադեկվատ վերաբերվելը բերում են նրան, որ երկրի զարգացման տեսանկյունից առաջընթաց չենք տեսնում»,-ասաց Բ. Մաթևոսյանը:

Քաղաքագետն ընդգծեց՝ այնպիսի տարածաշրջանում ենք, երբ թե՛ ներքին, թե՛ արտաքին վտանգները գրեթե հավասարաչափ խնդիր են երկրի զարգացման համար. «Մենք խոսեցինք արտաքին մարտահրավերների մասին, բայց արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է:

Քանի որ ներսում չեն գիտակցում երկրի զարգացման ուղին, այդ պատճառով մենք դրսում խնդիրներ ունենք: Իսկ ներսում ամենակարևոր խնդիրը հետևյալն է. երբ նախորդ տարի իշխանափոխություն եղավ, խոսվում էր նոր Հայաստանի կառուցման մասին:

Բայց մենք այսօր ոչ թե նոր Հայաստանի, այլ հին Հայաստանի հետ գործ ունենք. թե՛ կադրային քաղաքականության, թե՛ որոշակի քայլերի առումով մենք տեսնում ենք, որ Հայաստանում վերադարձ է կատարվում դեպի ՀՀՇ-ական, լևոնտերպետրոսյանական իշխանական ժամանակահատված: Նիկոլ Փաշինյանի վրա եւ նրա շուրջ եղած մարդկանց վրա առկա է «ՀՀՇ-ական», «լևոնական» պիտակը: Բացի այդ, իրենց քաղաքականությունը տանում են ոչ թե երկիրը զարգացնելու ուղղությամբ, այլ, ժողովրդական լեզվով ասած, փորձում են մուռ հանել նախկին իշխանություններից և կոնկրետ անձանցից: Ամենակարևոր խնդիրն այն է, որ այս ամենի հետևանքով երկիրն է հետ գնում:

Մենք կորցնում ենք զարգացման հնարավորությունները: Անգամ կադրային քաղաքականության առումով ենք վերադառնում 90-ականներ, ինչը բացասական երևույթ է: Սա պետք է գիտակցի նաև հանրությունը: Մարդիկ, որոնք իրենց քվեն տվել են Ն. Փաշինյանին, պետք է հասկանան, որ քվեն տալով նրան՝ իշխանության են բերել Լևոն ՏերՊետրոսյանի թիմին: Սա ներքին լուրջ վտանգ է, որը հղի է նաև արտաքին լուրջ խնդիրներով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Նարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետՄադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը Գորիսում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ ԱբովյանումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՄենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյանը շնորհավորել է Մադյարին Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին մայիսի 11–17-ինԼարսը բաց է. իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ Ռուբիոն և Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը. մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ. Հենրիխ Մխիթարյան