Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Լրատվամիջոցների նկատմամբ բացասական առումով այսքան սևեռված տրամադրվածություն երբեք չի եղել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում՝ արգելելով անանուն աղբյուրներին հղում կատարելը։ Այս փոփոխությունն իշխանական ուժի կողմից վստահաբար կներկայացվի որպես ապատեղեկատվության դեմ պայքարելու միջոց, մինչդեռ ակնհայտ է՝ թիրախում կրկին հայտնվել են լրատվամիջոցները և ազատ խոսքը։ «Հայկական Փի Ար» ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ. գ. թ. Աստղիկ Ավետիսյանը նշում է՝ նախ պետք է արձանագրել այն փաստը, որ այս պահին ԱԺ-ի իշխանական պատգամավորները և կառավարությունն առաջնորդվում են կեղծ օրակարգերով։

«Մեր երկրում առկա կարևորագույն խնդիրները մնում են չլուծված, բայց կեղծ օրակարգերով փորձում են հասարակությանը պահել ակտիվ շարժման մեջ։ Ինչ վերաբերում է հիմնավորմանը, որ բերում են այն մարդիկ, որոնք այս պահին ուզում են փոփոխություններ կատարել օրենքում և ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկ են տեսնում այստեղ, ապա պետք է առաջին հերթին արձանագրել, որ ազգային անվտանգությանը սպառնացող առաջին մեծ ռիսկը «Իմ քայլը» խմբակցությունն է, որն այս պահին ԱԺում է։ Սա լուրջ ձևակերպում է, որն իրենց կողմից է տրվել, բայց իրենց կողմից մենք արդեն անվտանգ չենք։

Էլ ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ խոսքի ազատության սահմանափակում, էլ ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ ԶԼՄների նկատմամբ հատուկ և խտրական վերաբերմունք, էլ ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ օրենքի խախտում, որովհետև եթե այդ պատգամավորները, որոնց մի մասն, ի դեպ, լրագրողներ են, և իրենք առաջ են քաշում անանուն աղբյուրների ինստիտուտի նկատմամբ նման վերաբերմունք՝ սահմանափակելով ԶԼՄ-ների հնարավորությունները, հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ 1234 որոշմամբ հստակ պաշտպանվել է անանուն աղբյուրների ինստիտուտը և դրա կարևորությունը ԶԼՄ-ների գործունեության մեջ։ Այս օրերին պարզ էր, որ որոշ տելեգրամյան ալիքներ, բլոգներ կամ տիրույթներ վերահսկելի չեն: Ամբողջ մտածածն այն է, որ սահմանափակվեն գործող լրատվամիջոցների այն հնարավորությունները, որ իրենք չկարողանան հղում տալ հենց այդ կայքերին, իսկ ովքեր հղում տան, պատասխանատվություն կկրեն։ Սա խոսքի ազատության, ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակող դրույթ է, որն, ըստ էության, չպետք է հայտնվի ԱԺ-ում։

Անհասկանալի է, թե նման մեթոդներով ինչպես են իրենք ուզում պայքարել ԶԼՄ-ների դեմ տեղեկատվական այս դարաշրջանում, երբ ամեն օր սնկի նման աճում են համացանցային լրատվամիջոցները, մարդ-անհատները, որոնք դառնում են մեդիա և տեղեկատվություն ներկայացնողներ։ Ժուռնալիստիկան և տեղեկատվություն տարածողը դառնում են տարբեր տիրույթներում գործող մարդիկ, բայց նույն գործն են անում։ Տեսնում ենք, որ ժուռնալիստիկայի նկատմամբ մարդկանց վերաբերմունքն օրեցօր փոխվում է, որովհետև իրենք ավելի կարճ տեղեկատվություն ստանալու քայլերի են գնում, այսինքն՝ իրենք ավելի հեշտ սպառում են մեկ տողանոց տեղեկատվությունը, քան թե ամբողջական բովանդակային մեծ հոդվածները։ Այս երկուսն իրար հետ գոյություն են ունենալու այնքան ժամանակ՝ մինչև ամեն ինչ իր տեղը կընկնի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Ընդգծում է՝ պետք է հստակ օրենք մշակենք, ոչ թե փոխենք օրենքի վերնագիրը, ինչպես «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դեպքում։

«Փորձեցինք փոխել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, անունը փոխեցինք և շատ ավելի վատ օրենք բերեցինք, այն արագ դարձրեցինք կիրարկման ենթակա, որտեղ օտարածին բազմաթիվ բառեր կան, որոնք ոչինչ չեն ասում: Փոխանակ օրենքները շատ ավելի հեշտ և մատչելի լինեն, դրանք գնալով ավելի դժվարանում են և դժվար օգտագործելի են դառնում նաև արտահայտման, ներկայացման և բացատրման տեսանկյունից։ Օրենքները մեր երկրում պետք է շրջանառության մեջ դրվեն հստակ մասնագիտական խմբերի կողմից, որևէ մեկի հետ այս նախագիծը չի քննարկվել, և նեղ խմբակային միջավայրում քննարկման արդյունքում այսօր արդեն սրա մասին բարձրաձայնում են։ Կարծում եմ՝ այս կեղծ օրակարգերին ԱԺ-ն պետք է վերջ տա և հասկանա, որ ազգային անվտանգությանը խոչընդոտող և սպառնացող միակ նորմերն ու մարդիկ նրանք են, ովքեր չեն հասկանում, թե այսօր ինչ իրավիճակում ենք գտնվում և հասարակությունն ինչպես է ապակողմնորոշված և ապատեղեկացված»,-նշում է մեր զրուցակիցը։

Այս փոփոխություններից բացի առաջարկվում է կայքերում բուքմեյքերական ընկերությունների գովազդները տեղադրել ժամը 23։00-ից։ Անգամ ոլորտից անտեղյակ մարդու համար պարզ է, որ սա հավել յալ տեխնիկական բարդություններ է ստեղծելու լրատվամիջոցների համար։ Ավետիսյանը նշում է՝ նման որոշումները ոչ կոմպետենտության արդյունք են։

«Մարդիկ իրենց տեղում չեն, չեն հասկանում օրենսդրական նախաձեռնություններն ինչից պետք է բխեն և ում համար պետք է լինեն, ուսումնասիրություններ չեն կատարում, որ հասկանան, թե որ ոլորտում և որ օրենքում այն կարող է բախում ունենալ, և որտեղ ինչ խնդիր պետք է լուծեն։ Օրենքը դառնում է հրապարակային և կիրարկելի, հետո տեսնում ենք, թե որքան խոչընդոտների առաջ կանգնեցինք։ Այսինքն՝ բոլոր այն խնդիրները, որոնք մոտ երեք տարի մեր շուրջ ձևավորվում են, ոչ կոմպետենտության արդյունք են»,-ասում է «Հայկական Փի Ար» ասոցիացիայի նախագահը։

Արդեն իսկ համոզմունք է ձևավորվել, որ այս իշխանությունները հատուկ արշավ են սկսել լրատվամիջոցների նկատմամբ, ինչը դրսևորվում է օրենսդրական նման նախաձեռնությունների, իրենց ոչ հաճո լրագրողների նկատմամբ ակնհայտ վատ վերաբերմունքի միջոցով։ Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ հանրային, քաղաքական դեմքերն այն մարդիկ են, որոնք ավելի հաճախ են շփվում և փոխհարաբերվում հասարակության տարբեր շերտերի հետ։

«Նման իրավիճակ երբևէ չի արձանագրվել հատկապես ԶԼՄ-ի նկատմամբ։ Հիշում եք՝ «Ա1+»-ի դեպքն ունեինք, երբ բոլոր ՀԿ-ները, լրագրողական համայնքը պայքարում էին, որ նրան վերադարձնեն եթեր, բայց այսօր լրատվամիջոցները «Ա1+»-ի տարբերակում են, և որևէ մեկը որևէ մեկին օգնության ձեռք չի մեկնում, որպեսզի այդ ճահճից դուրս բերի և հասկանա՝ ինչ է տեղի ունենում։ Մեզ մոտ խաթարվել է լրագրողական համերաշխությունը։ Մյուս կողմից՝ տեսեք, ԱԺ-ի պատգամավորների որոշ տոկոսը և Նիկոլ Փաշինյանը լրագրողներ են։ Այնինչ, լրագրության, լրատվամիջոցների նկատմամբ բացասական առումով այսքան սևեռված տրամադրվածություն երբեք չի եղել: Մարդկանց, որոնք նախկինում ընդդիմություն էին, իսկ այսօր իշխանություն, այն ժամանակ տրվում էին բավականին շատ հնարավորություններ, իսկ այսօր տեսնում ենք լրիվ հակառակ մոդելը։ Շատերը մտածում էին, որ երբ վարչապետ դառնա Նիկոլ Փաշինյանը, ապա լրատվամիջոցները, խոսքի ազատությունը, ժողովրդավարությունն ամենաբարձր մակարդակում կլինեն։

Ժամանակը ցույց տվեց, որ այդպես չէ և որ յուրաքանչյուր քննադատության նկատմամբ բացասական շատ լուրջ աղմուկ է առաջանում հատկապես իշխող խմբակցության և կուսակցության կողմից։ Նույնսիկ իրենք չեն կարողանում վերահսկել իրենց առանձին անդամներին և առանձին պաշտոնյաներին, որ կարողանան հավուր պատշաճի ներկայանալ և պատասխանել լրատվամիջոցների հարցերին։

Երկու տարբերակ կա՝ կամ իրենք կոմպետենտ չեն այդ հարցադրումներին պատասխանելու, ինչպես բոլոր դեպքերում և բոլոր իրավիճակներում տեսնում ենք ոչ պրոֆեսիոնալ մոտեցում աշխատանքին, ծրագրերին և յուրաքանչյուր իրավիճակին, մյուս դեպքում՝ տեսնում ենք ոչ բարյացակամ վերաբերմունք և հաղորդակցության խնդիր, այսինքն՝ իրենք լրատվամիջոցների հետ հաղորդակցվելու լուրջ խնդիր ունեն՝ չհասկանալով, որ անկախ նրանից, թե որ լրատվամիջոցն է ներկայացնում լրագրողը կամ որ լրատվամիջոցից է հարցը հնչում, եթե դու կոմպետենտ ես խնդրին և կարող ես այդ հարցադրմանը հստակ պատասխանել, դու դիրքավորում ես քեզ որպես ուժեղ քաղաքական գործիչ։

Եթե դու հակառակն ես անում, դառնում է մանկապարտեզային խաղ։ Ինձ հարմար է, սա եմ անում, հարմար չէ, սա չեմ անում։ Բայց չպետք է մոռանալ, որ ԱԺ-ում և կառավարությունում գտնվողները ստանում են աշխատավարձ, որը գոյանում է քաղաքացու վճարած հարկերից։ Այս դեպքում իրենք պարտավոր են հավուր պատշաճի պատասխանել ԶԼՄ-ների և քաղաքացիների յուրաքանչյուր՝ նույնիսկ ամենավատ հարցադրմանը»,-եզրափակում է Աստղիկ Ավետիսյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը Ռուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել Հայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներ Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար ՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասինՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցը Ֆեյսբուքում վիրավորելը՝ 1 միլիոն, զրպարտելը՝ 2 միլիոն դրամ․ նոր նախագիծը Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք 102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ Կարապետյան Հայաստանի ութ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով քարտեզագրվել է ավելի քան 47 հազար տվյալ Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ադրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համար Ընտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ ԱկոպյանՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր Ավետիսյան Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղները «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին