Yerevan, 19.April.2026,
00
:
00
BREAKING


«Լրատվամիջոցների նկատմամբ բացասական առումով այսքան սևեռված տրամադրվածություն երբեք չի եղել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում՝ արգելելով անանուն աղբյուրներին հղում կատարելը։ Այս փոփոխությունն իշխանական ուժի կողմից վստահաբար կներկայացվի որպես ապատեղեկատվության դեմ պայքարելու միջոց, մինչդեռ ակնհայտ է՝ թիրախում կրկին հայտնվել են լրատվամիջոցները և ազատ խոսքը։ «Հայկական Փի Ար» ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ. գ. թ. Աստղիկ Ավետիսյանը նշում է՝ նախ պետք է արձանագրել այն փաստը, որ այս պահին ԱԺ-ի իշխանական պատգամավորները և կառավարությունն առաջնորդվում են կեղծ օրակարգերով։

«Մեր երկրում առկա կարևորագույն խնդիրները մնում են չլուծված, բայց կեղծ օրակարգերով փորձում են հասարակությանը պահել ակտիվ շարժման մեջ։ Ինչ վերաբերում է հիմնավորմանը, որ բերում են այն մարդիկ, որոնք այս պահին ուզում են փոփոխություններ կատարել օրենքում և ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկ են տեսնում այստեղ, ապա պետք է առաջին հերթին արձանագրել, որ ազգային անվտանգությանը սպառնացող առաջին մեծ ռիսկը «Իմ քայլը» խմբակցությունն է, որն այս պահին ԱԺում է։ Սա լուրջ ձևակերպում է, որն իրենց կողմից է տրվել, բայց իրենց կողմից մենք արդեն անվտանգ չենք։

Էլ ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ խոսքի ազատության սահմանափակում, էլ ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ ԶԼՄների նկատմամբ հատուկ և խտրական վերաբերմունք, էլ ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ օրենքի խախտում, որովհետև եթե այդ պատգամավորները, որոնց մի մասն, ի դեպ, լրագրողներ են, և իրենք առաջ են քաշում անանուն աղբյուրների ինստիտուտի նկատմամբ նման վերաբերմունք՝ սահմանափակելով ԶԼՄ-ների հնարավորությունները, հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ 1234 որոշմամբ հստակ պաշտպանվել է անանուն աղբյուրների ինստիտուտը և դրա կարևորությունը ԶԼՄ-ների գործունեության մեջ։ Այս օրերին պարզ էր, որ որոշ տելեգրամյան ալիքներ, բլոգներ կամ տիրույթներ վերահսկելի չեն: Ամբողջ մտածածն այն է, որ սահմանափակվեն գործող լրատվամիջոցների այն հնարավորությունները, որ իրենք չկարողանան հղում տալ հենց այդ կայքերին, իսկ ովքեր հղում տան, պատասխանատվություն կկրեն։ Սա խոսքի ազատության, ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակող դրույթ է, որն, ըստ էության, չպետք է հայտնվի ԱԺ-ում։

Անհասկանալի է, թե նման մեթոդներով ինչպես են իրենք ուզում պայքարել ԶԼՄ-ների դեմ տեղեկատվական այս դարաշրջանում, երբ ամեն օր սնկի նման աճում են համացանցային լրատվամիջոցները, մարդ-անհատները, որոնք դառնում են մեդիա և տեղեկատվություն ներկայացնողներ։ Ժուռնալիստիկան և տեղեկատվություն տարածողը դառնում են տարբեր տիրույթներում գործող մարդիկ, բայց նույն գործն են անում։ Տեսնում ենք, որ ժուռնալիստիկայի նկատմամբ մարդկանց վերաբերմունքն օրեցօր փոխվում է, որովհետև իրենք ավելի կարճ տեղեկատվություն ստանալու քայլերի են գնում, այսինքն՝ իրենք ավելի հեշտ սպառում են մեկ տողանոց տեղեկատվությունը, քան թե ամբողջական բովանդակային մեծ հոդվածները։ Այս երկուսն իրար հետ գոյություն են ունենալու այնքան ժամանակ՝ մինչև ամեն ինչ իր տեղը կընկնի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Ընդգծում է՝ պետք է հստակ օրենք մշակենք, ոչ թե փոխենք օրենքի վերնագիրը, ինչպես «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դեպքում։

«Փորձեցինք փոխել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, անունը փոխեցինք և շատ ավելի վատ օրենք բերեցինք, այն արագ դարձրեցինք կիրարկման ենթակա, որտեղ օտարածին բազմաթիվ բառեր կան, որոնք ոչինչ չեն ասում: Փոխանակ օրենքները շատ ավելի հեշտ և մատչելի լինեն, դրանք գնալով ավելի դժվարանում են և դժվար օգտագործելի են դառնում նաև արտահայտման, ներկայացման և բացատրման տեսանկյունից։ Օրենքները մեր երկրում պետք է շրջանառության մեջ դրվեն հստակ մասնագիտական խմբերի կողմից, որևէ մեկի հետ այս նախագիծը չի քննարկվել, և նեղ խմբակային միջավայրում քննարկման արդյունքում այսօր արդեն սրա մասին բարձրաձայնում են։ Կարծում եմ՝ այս կեղծ օրակարգերին ԱԺ-ն պետք է վերջ տա և հասկանա, որ ազգային անվտանգությանը խոչընդոտող և սպառնացող միակ նորմերն ու մարդիկ նրանք են, ովքեր չեն հասկանում, թե այսօր ինչ իրավիճակում ենք գտնվում և հասարակությունն ինչպես է ապակողմնորոշված և ապատեղեկացված»,-նշում է մեր զրուցակիցը։

Այս փոփոխություններից բացի առաջարկվում է կայքերում բուքմեյքերական ընկերությունների գովազդները տեղադրել ժամը 23։00-ից։ Անգամ ոլորտից անտեղյակ մարդու համար պարզ է, որ սա հավել յալ տեխնիկական բարդություններ է ստեղծելու լրատվամիջոցների համար։ Ավետիսյանը նշում է՝ նման որոշումները ոչ կոմպետենտության արդյունք են։

«Մարդիկ իրենց տեղում չեն, չեն հասկանում օրենսդրական նախաձեռնություններն ինչից պետք է բխեն և ում համար պետք է լինեն, ուսումնասիրություններ չեն կատարում, որ հասկանան, թե որ ոլորտում և որ օրենքում այն կարող է բախում ունենալ, և որտեղ ինչ խնդիր պետք է լուծեն։ Օրենքը դառնում է հրապարակային և կիրարկելի, հետո տեսնում ենք, թե որքան խոչընդոտների առաջ կանգնեցինք։ Այսինքն՝ բոլոր այն խնդիրները, որոնք մոտ երեք տարի մեր շուրջ ձևավորվում են, ոչ կոմպետենտության արդյունք են»,-ասում է «Հայկական Փի Ար» ասոցիացիայի նախագահը։

Արդեն իսկ համոզմունք է ձևավորվել, որ այս իշխանությունները հատուկ արշավ են սկսել լրատվամիջոցների նկատմամբ, ինչը դրսևորվում է օրենսդրական նման նախաձեռնությունների, իրենց ոչ հաճո լրագրողների նկատմամբ ակնհայտ վատ վերաբերմունքի միջոցով։ Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ հանրային, քաղաքական դեմքերն այն մարդիկ են, որոնք ավելի հաճախ են շփվում և փոխհարաբերվում հասարակության տարբեր շերտերի հետ։

«Նման իրավիճակ երբևէ չի արձանագրվել հատկապես ԶԼՄ-ի նկատմամբ։ Հիշում եք՝ «Ա1+»-ի դեպքն ունեինք, երբ բոլոր ՀԿ-ները, լրագրողական համայնքը պայքարում էին, որ նրան վերադարձնեն եթեր, բայց այսօր լրատվամիջոցները «Ա1+»-ի տարբերակում են, և որևէ մեկը որևէ մեկին օգնության ձեռք չի մեկնում, որպեսզի այդ ճահճից դուրս բերի և հասկանա՝ ինչ է տեղի ունենում։ Մեզ մոտ խաթարվել է լրագրողական համերաշխությունը։ Մյուս կողմից՝ տեսեք, ԱԺ-ի պատգամավորների որոշ տոկոսը և Նիկոլ Փաշինյանը լրագրողներ են։ Այնինչ, լրագրության, լրատվամիջոցների նկատմամբ բացասական առումով այսքան սևեռված տրամադրվածություն երբեք չի եղել: Մարդկանց, որոնք նախկինում ընդդիմություն էին, իսկ այսօր իշխանություն, այն ժամանակ տրվում էին բավականին շատ հնարավորություններ, իսկ այսօր տեսնում ենք լրիվ հակառակ մոդելը։ Շատերը մտածում էին, որ երբ վարչապետ դառնա Նիկոլ Փաշինյանը, ապա լրատվամիջոցները, խոսքի ազատությունը, ժողովրդավարությունն ամենաբարձր մակարդակում կլինեն։

Ժամանակը ցույց տվեց, որ այդպես չէ և որ յուրաքանչյուր քննադատության նկատմամբ բացասական շատ լուրջ աղմուկ է առաջանում հատկապես իշխող խմբակցության և կուսակցության կողմից։ Նույնսիկ իրենք չեն կարողանում վերահսկել իրենց առանձին անդամներին և առանձին պաշտոնյաներին, որ կարողանան հավուր պատշաճի ներկայանալ և պատասխանել լրատվամիջոցների հարցերին։

Երկու տարբերակ կա՝ կամ իրենք կոմպետենտ չեն այդ հարցադրումներին պատասխանելու, ինչպես բոլոր դեպքերում և բոլոր իրավիճակներում տեսնում ենք ոչ պրոֆեսիոնալ մոտեցում աշխատանքին, ծրագրերին և յուրաքանչյուր իրավիճակին, մյուս դեպքում՝ տեսնում ենք ոչ բարյացակամ վերաբերմունք և հաղորդակցության խնդիր, այսինքն՝ իրենք լրատվամիջոցների հետ հաղորդակցվելու լուրջ խնդիր ունեն՝ չհասկանալով, որ անկախ նրանից, թե որ լրատվամիջոցն է ներկայացնում լրագրողը կամ որ լրատվամիջոցից է հարցը հնչում, եթե դու կոմպետենտ ես խնդրին և կարող ես այդ հարցադրմանը հստակ պատասխանել, դու դիրքավորում ես քեզ որպես ուժեղ քաղաքական գործիչ։

Եթե դու հակառակն ես անում, դառնում է մանկապարտեզային խաղ։ Ինձ հարմար է, սա եմ անում, հարմար չէ, սա չեմ անում։ Բայց չպետք է մոռանալ, որ ԱԺ-ում և կառավարությունում գտնվողները ստանում են աշխատավարձ, որը գոյանում է քաղաքացու վճարած հարկերից։ Այս դեպքում իրենք պարտավոր են հավուր պատշաճի պատասխանել ԶԼՄ-ների և քաղաքացիների յուրաքանչյուր՝ նույնիսկ ամենավատ հարցադրմանը»,-եզրափակում է Աստղիկ Ավետիսյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers