Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրենց հա­մար՝ ռա­ցի­ո­նալ, պե­տու­թյան հա­մար՝ վտան­գա­վոր

INTERVIEW

Հանրաքվեին ընդառաջ իշխանությունը ներկայացնում է կառավարության այս կամ այն արդյունքը, քարոզչության հիմքում դնում է կառավարության գործունեությունը և առաջնորդվում է խորհրդարանական ընտրությունների տրամաբանությամբ։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանն այս առումով մի քանի խնդիր է դիտարկում. 

«Իշխանությունը և, առհասարակ, քաղաքական գործիչները շատ լավ են հասկանում, թե ժողովուրդը կամ լայն հանրությունն ինչ ընկալումներ ունեն, որ խնդիրն են հասկանում, որը՝ ոչ, և ինչպես են կայացնում իրենց որոշումը հանրաքվեների ու ընտրությունների ժամանակ։ Նրանք հասկանում են, որ հանրության մեծամասնությունը պատկերացում չունի Սահմանադրական դատարանի գործառույթների մասին։ 

Նշվածը հասկանալով՝ պատշաճ մասնակցություն ապահովելու համար հարցը ձևավակերպում են բացառապես վստահության հանրաքվեի տրամաբանության մեջ։ Այսինքն, եթե կողմ ես հեղափոխությանը, ուրեմն պետք է գնաս և «այո» քվեարկես։ 

Մեծ հաշվով, ովքեր չեն հասկանում, թե ինչ է ՍԴ-ն, ինչու է այս ամենը տեղի ունենում, կարելի է մոտիվացնել միայն այսպիսի հարցադրումներով, և հենց այդ գործիքակազմն էլ օգտագործում են։ Սա հասկանալի, բայց միևնույն ժամանակ արդար մոտեցում չէ հանրության նկատմամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց վերլուծաբանը։ 

Դ. Մաթևոսյանը նկատում է՝ ցանկացած քաղաքական ուժ ու գործիչ իր ընկալումներում իրավիճակի որոշակի ախտորոշում ունի. «Այսինքն, ձևակերպված թշնամիներ, հակառակորդներ, մրցակիցներ, որոնց շուրջ են մոբիլիզացնում իրենց ընտրազանգվածին։ Օրինակ՝ նախկին իշխանությունների թշնամին սահմանից այնկողմ էր, անընդհատ շեշտվում էր Արցախյան հարցի մասին, որի շուրջ և մոբիլիզացնում էին ընտրազանգվածին։ 

Եթե դիտարկենք Ն. Փաշինյանի թիմի ինքնությունն ու ունեցած առաջնահերթությունները, ապա կտեսնենք, որ իրենք ողջ կյանքում պայքարել են նախկին իշխանության դեմ, ու իրենց ընտրողներին մոբիլիզացնելու տրամաբանությունն այդ առումով չի փոխվել։ 

Այսինքն, միշտ պետք է լինի որևէ հակառակորդ, որի շուրջ պետք է մոբիլիզացնել ընտրազանգվածին, այլ հարց է, թե ձևակերպված հակառակորդը որքանով է համապատասխանում երկրի շահերին։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ նախկին իշխանությունների դեպքում հռչակված հակառակորդը շատ ավելի իրական էր, և շատ ավելի մեծ վնաս կարող էր հասցնել երկրին, քան ներկայում ձևակերպված «հակառակորդները»։ Այսօր ավելի շատ փորձ է արվում խաղալ մարդկանց դժգոհության և հիշողությունների վրա, ինչը պետության համար օգտակար չէ, բայց օգտակար է այն քաղաքական ուժի համար, որի տեսանկյունից այս գործիքին դիմելը ռացիոնալ է։ Այդուհանդերձ, այն, ինչ իրենց համար ռացիոնալ է, պետության համար կարող է ռացիոնալ չլինել»։

Խոսելով դեպքերի ու իրադարձությունների շարունակ հեղափոխական ընթացքի մասին՝ Դ. Մաթևոսյանն օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ առանձնացրեց. «Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ սոցիալական բևեռվածություն կա։ Եվ այս առումով դժվար է պատկերացնել, թե ո՞ր դեպքում այդ հասարակությունը համերաշխ կլինի։ Մենք ապրում ենք նաև սոցցանցերի տարածման մի ժամանակահատվածում, ինչը նպաստում է այդ դիսկուրսի տարածմանը։ Բայց կան նաև սուբյեկտիվ գործոններ։ 

Առհասարակ, ցանկացած իշխանություն հիմնվում է որոշակի գաղափարի վրա. նախկինները հիմնվում էին Արցախյան պատերազմի, այդ պատերազմում ունեցած հաջողությունների և դրանց պահպանման վրա։ Դա էր համարվում նրանց լեգիտիմության աղբյուրը, իսկ ներկաների համար լեգիտիմության միակ սյունը հեղափոխությունն է, որը հնարավորինս պետք է շարունակական լինի։ 

Այն պահին, երբ հեղափոխություն ասվածը մարդկանց աչքերում չընկալվի որպես արդար մի բան, և այն, որպես գաղափար, կորցնի իր լեգիտիմությունը, իշխանությունները շատ լուրջ խնդիր կունենան։ Սա է պատճառը, որ իրենք փորձում են իրացնել իրենց արած հեղափոխությունը՝ հնարավորինս շատ իշխանություն ձեռք բերելու համար։

 Միգուցե այս հանգամանքն իրենց անձնական տեսանկյունից ևս ռացիոնալ է, բայց պետության համար կարող է վտանգավոր լինել, քանի որ այդ պարագայում հնարավոր է հարվածի տակ հայտնվեն այն պետական և ոչ պետական ինստիտուտները, որոնք ժողովրդավարական պայմաններում պետք է անկախ լինեն»։ 

Գործոնների մեջ դիտարկելով նաև իշխանության կողմից արդյունք ստեղծելու խնդիրը՝ վերլուծաբանը շեշտեց. «Այդ խնդիրն իհարկե կա, բայց եթե անգամ նրանք շատ լավ աշխատեին, ունենային ամենապատրաստված թիմը, ինչպես նաև հայեցակարգային ծրագրեր, միևնույն է, հանրության ակնկալիքները ներկա իշխանությունից այնքան մեծ են, որ դրանք ճգնաժամային վիճակի էին գալու։ 

Իհարկե, դրանից զատ կան նաև սուբյեկտիվ գործոններ։ Օրինակ՝ հստակ ծրագրային գործընթացի, երկարաժամկետ ծրագրերի փոխարեն շատ դեպքերում օրակարգային ու առաջնահերթ են դարձել ընթացիկ հարցերը։ 

Ընդհանուր առմամբ, բնականաբար, այսօր կան մարդիկ, որոնք մինչ այսօր էլ հավատում են այն ամենին, ինչը կգրվի Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։ Կան նաև մարդիկ, որոնք վերադարձել են նախկին վիճակին, կասկածներով են վերաբերվում։ Եվ կան մարդիկ, որոնք բացարձակապես ամեն ինչի դեմ են։ Խնդիրն այն է, թե ինչ համամասնության մեջ է այս ամենը, և առաջիկա հանրաքվեն շատ լավ հնարավորություն է նշվածը հասկանալու համար»։

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը հավալեց. «Ինչոր պահի, երբ հանրային աջակցությունը լինի այն սահմանին, որ այլևս հնարավոր չի լինի հենվել այդ աջակցության վրա, գործի են դրվելու վարչական և ուժային գործիքները։ Կարծում եմ՝ այս համատեքստում կարելի է դիտարկել ՍԴ-ի շուրջ տեղի ունեցողը։ 

Ինձ համար, որպես քաղաքագետի, ակնհայտ է, որ նպատակը մեկն է՝ սեփական վերահսկողության տակ վերցնել ՍԴ-ն ու ողջ դատական իշխանությունը։ Այսինքն, երբ չունես լայն աջակցություն, հնարավորինս պետք է հիմնվես վարչական և ուժային ապարատի վրա, պետք է ունենաս վերահսկելի դատական համակարգ, քանի որ քո իշխանության աղբյուրն այլևս չի կարող ժողովրդական աջակցությունը լինել։ Դրա համար հիմա այլ աղբյուրներ են փնտրում»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition