Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես են հարթում նոր կապիտուլյացիայի ճանապարհը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականի փաշինյանական պարտությունից ի վեր ադրբեջանցիները պարբերաբար ներխուժում են Հայաստանի տարածք ու որևէ լուրջ դիմադրության չեն հանդիպում, առավել ևս հետ չեն շպրտվում։ Նույնիսկ դեպքեր կան, երբ ադրբեջանցի զինվորականները քայլելով հանգիստ առաջ են եկել։ Դրա արդյունքում էլ նրանք կարողանում են ռազմավարական նշանակություն ունեցող կետեր վերցնել իրենց հսկողության տակ։ Վերջին նման դեպքն էլ Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումն է։ Ու, որպես կանոն, որտեղ թշնամին ներխուժում է, անմիջապես սկսում է ամրանալ, ինժեներական աշխատանքներ տանել, դիրքեր կառուցել։ Իսկ դա նշանակում է, որ ադրբեջանական զինված ուժերը որևէ կերպ մտադիր չեն հեռանալ մեր ինքնիշխան տարածքից։

Պատահական չէ նաև, որ Ալիևը հայտարարում է, թե իրենք ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ «շատ շահեկան դիրքեր ունեն», այդ դիրքերում ամրապնդվում են ու այնտեղ էլ մնալու են։ Իսկ 2020 թվականից հետո կանխատեսելի՞ էր, որ հակառակորդը ներխուժում կձեռնարկի ՀՀ տարածք: Միանշանակ կանխատեսելի էր, կանխատեսելի է նաև հիմա։ Իսկ այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞վ էին զբաղված իշխանավորները այս երկու տարվա ընթացքում։ Պետք էր Հայաստանի սահմանի երկայնքով շատ լավ կահավորված ու ստրատեգիական առումով մեզ համար կարևոր տեղանքում դիրքեր ստեղծել, ամրաշինական աշխատանքներ իրականացնել, շուտափույթ լուծել նորագույն զենքերի ձեռքբերման հարցերը, այլ ոչ թե առաջնորդվել այն տրամաբանությամբ, թե «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»։ Հենց միայն Ազատ գյուղի հրդեհի դեպքը ցույց տվեց, որ զինվորներին նույնիսկ նորմալ պայմաններ ունեցող կացարանով չեն կարողանում ապահովել, երկու տարվա ընթացքում մոդուլային զորամասերի հարցը չեն լուծել։

Եվ պարզվում է, որ միայն վերջերս են իտալական մոդուլային զորամասեր պատվիրել, ինչը պետք է անեին պատերազմից անմիջապես հետո։ Թեպետ այստեղ էլ լուրջ կասկածներ կան, քանզի եթե դրանք պատրաստ լինեին, հիմա աշխարհացունց փիառ արշավ էին արել նիկոլները: Մյուս կողմից՝ զենքի ձեռբերման մասով էլ Նիկոլը բողոքում է, թե մեր դաշնակիցները չեն տրամադրում սպառազինություն, իսկ այլ տեղերից էլ սպառազինության մատակարարման հետ կապված դժվարություններ ունեն։ Իսկ երբ մի քանի տեսակի զենքեր էլ Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերում, իշխանությունները մի այնպիսի խոշոր աղմուկ են կազմակերպում դրա շուրջ, որ թվում է, թե դրանով անվտանգային բոլոր հարցերը լուծվելու են։

Այնինչ, շատ մեղմ ասած, դա լիովին անբավարար է։ Մինչև հիմա ձեռք չենք բերել նոր ՀՕՊ համակարգեր ու նոր անօդաչուներ, որոնք կարող են կոնկրետ խնդիր լուծել մարտի դաշտում։ ՍՈւ 30 կործանիչների մասով էլ դեռ հայտնի չէ՝ դրանց համար նախատեսված հրթիռներ ձեռք բերել են, թե ոչ։ Կարճ ասած՝ իշխանությունները երկրի համար չեն արել այն, ինչ անհրաժեշտ էր։ Չե՞ն կարողացել, թե՞ չեն ցանկացել, մեր գնահատելիքը չէ, դա ժամանակին գուցե կստանա իրավական գնահատական: Բայց այս ամենը չի խանգարում, որ նրանք, իրենց սովորության համաձայն, միշտ ուրիշներին մեղադրեն։ Օրինակ՝ խոսեն հազարավոր դասալիքների ու հինգերորդ շարասյան մասին։ Բայց եթե Ալիևի թեզերը կրկնում են ու հաստատում, որ, օրինակ՝ հազարավոր դասալիքներ են եղել, այդ դեպքում ինչո՞ւ նրանք չեն պատժվել։ Ստացվում է, որ իշխանությունների կողմից ուղղակի խրախուսվե՞լ է դասալքությունը։

Իրականում այս իշխանությունները պարզապես փորձում են նորից բարոյալքել բանակը, նորանոր մեղավորներ «նշանակել»: Այնինչ, ներկա պայմաններում անհրաժեշտ էր մի քայլ առաջ մտածել հակառակորդից։ Դրա շրջանակներում, օրինակ՝ Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը ապահովության համար արդեն պետք է կառուցված լիներ։ Հայաստանը պետք է ունենար նոր ագրեսիաներին արձագանքելու ռազմավարություն, ոչ թե խնդրեինք ՀԱՊԿ-ին մեզ պաշտպանել, ՀԱՊԿ-ն էլ հրաժարվեր, դրանից հետո էլ խնդրեինք եվրոպացիներին, որ դիտորդներ ուղարկեին, հետո էլ այդ դիտորդները հայտարարեին, թե Ադրբեջանի ներխուժումը կանխելու համար միայն հեռադիտակ ունեն։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները նշում են, թե Ադրբեջանը խախտել է բանավոր պայմանավորվածությունները։ Ադրբեջանը նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը չի կատարում, այդ դեպքում ի՞նչ հույս պետք է լինի, թե Բաքուն բանավոր պայմանավորվածությունները պահելու է։ Միշտ իրավիճակին պետք է մոտենալ այն տրամաբանությունից, որ Ադրբեջանն անընդհատ սադրանքների է դիմելու, խախտելու է բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները։ Հաջորդ խնդիրը. այս իշխանությունները նշում են, թե իրավիճակին մոտենում են էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ։ Այդ դեպքում ինչքան ձգտենք խուսափել էսկալացիայից, հակառակորդն այնքան ձգտելու է էսկալացիայի ու հայկական կողմին նոր զիջումներ պարտադրելուն։ Ու, այս ամենով հանդերձ, օրվա իշխանությունները հավատում են, թե կարող են հասնել խաղաղության, առավել ևս՝ «խաղաղության դարաշրջան» բացել։ Իսկ իրականում փաստացի դրանով նրանք հարթում են նոր կապիտուլ յացիայի ճանապարհը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր Կամենդատյան Հայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն