Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Գործ ունենք անտրամաբանական իրավիճակի հետ» հայտարարագրման ինստիտուտը մեր բնակչության համար այս պահին շատ բարդ համակարգ է. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առհասարակ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգն առաջադեմ, կարևոր ինստիտուտներից մեկն է, որը զարգացած ու զարգացող երկրները ձգտում են ունենալ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկումն է, որի կարծիքով, Հայաստանը ևս անմասն չպետք է մնա այդ գործընթացից, բայց խնդիրն այն է, թե այս ինստիտուտն ինչպես, երբ, հարկային ինչ օրենսդրության և ինչպիսի սոցիալտնտեսական քաղաքականության պայմաններում է ներդրվում: Կառավարության նախաձեռնությանն անդրադառնալով՝ «Փաստի» զրույցում Ս. Պարսյանը մի քանի խնդիր է առանձնացրել:

«Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտին համապատասխան օրենսդրական դաշտ պետք է ունենանք: Առաջին հերթին պետք է վերանայել Հարկային օրենսգիրքը, որով պետք է նախատեսվի չհարկվող շեմ հասկացությունը: Մինչդեռ առաջարկվող նախագծով նախատեսվում է չհարկել միայն մինչև տարեկան 12 մլն դրամի չափով տրանսֆերտները: Բացի այդ, պետք է անցնենք հարկման պրոգրեսիվ համակարգի թե՛ եկամտային, թե՛ շահութահարկի դեպքում: Շատից շատ, քչից քիչ հարկային քաղաքականություն պետք է վարել, հակառակ դեպքում կստացվի, որ հայտարարագրման պայմաններում բոլորը նույն դրույքաչափերով են հարկվելու, ինչը որոշակի անարդար մթնոլորտ կստեղծի հատկապես միջին ու աղքատ խավի պարագայում: Կառավարությունը պետք է վերանայի նաև սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ ցույց տալով, որ համընդհանուր հայտարարագրման միջոցով կկարողանա հասցեական քաղաքականություն վարել»,-ասաց նա՝ շեշտելով, որ ՊԵԿ-ն իր հերթին տվյալները վերլուծելու և ուսումնասիրելու համապատասխան կարողություններ պետք է ունենա:

«Բայց, փաստորեն, ստացվում է, որ ՊԵԿ-ը մարդկանց եկամուտների մասին հայտարարություն է ունենալու, բայց նրանց ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն չի ունենալու: Բացի այդ, կառավարությունն այսպիսի համակարգ ներդնելուց առաջ պետք է ակտիվ իրազեկման աշխատանքներ տանի հանրության շրջանում: Մինչ օրս այս համակարգը չի գործում անգամ պետական բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում: Պետական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարագրերը ներկայացնում են սխալներով, թերություններով: Պաշտոնյա կար, որն աշխատավարձը վարկից չէր տարբերակում ու նույն տողում էր երկուսը ներկայացնում: Ընդհանուր առմամբ, հայտարարագրման ինստիտուտը մեր բնակչության համար այս պահին շատ բարդ համակարգ է, ինչը մատչելի դարձնելու համար պետք է պետական ու հասարակական ինստիտուտները միասին աշխատեն, մարդկանց բացատրեն, թե ինչպես են լրացնում հայտարարագրերը կամ էլ քաղաքացիների փոխարեն այդ աշխատանքներն իրենք իրականացնեն»,-հավելեց տնտեսագետը՝ շեշտելով, որ այդ ինստիտուտներն այս պահին չկան, թեպետ պլանավորում են 2023-ից փուլային տարբերակով ներդնել համակարգը:

«Այստեղ, կարծում եմ, գործ ունենք նաև անտրամաբանական իրավիճակի հետ: Ինստիտուտը մշակված է այն տրամաբանությամբ, որ քաղաքացին ինքը պետք է լրացնի իր հայտարարագիրը. այսինքն, ինքը կլրացնի, թե գումար կվճարի ու մասնագետը այն կլրացնի, քաղաքացին ինքն է որոշում: Բայց քանի որ համակարգը նոր է, պետությունը, հասարակական հատվածը պետք է իրենց աջակցությունը ցուցաբերեն: Խոսքն օգնող մեխանիզմներ նախատեսելու անհրաժեշտության մասին է, քանի որ դրանց բացակայության դեպքում կարող են փաստի առաջ կանգնել: Օրինակ՝ հերթական անգամ լինի որոշում ու մնա թղթի վրա: Նպատակը լավն է, բայց փոփոխությունը կարող է այնպես իրականացվել, ինչի արդյունքում հնարավոր է ամբողջովին խեղաթյուրվի դրական իմաստը, արդյունքը, և մարդիկ ոչ թե բարելավում զգան, այլ փոշմանեն, որ ներգրավվել են գործընթացի մեջ»,-նկատեց մեր զրուցակիցը:

Մատնանշելով սոցիալական իրավիճակը՝ նա հավելեց. «Հայաստանի պարագայում, որտեղ աղքատության մակարդակը պաշտոնական տվյալներով 27 տոկոս է, նման համակարգի ներդրումը բավականին լուրջ դժգոհության ալիք կարող է առաջացնել սոցիալապես խոցելի խմբերի շրջանում: Կառավարությունն այդ գնահատականներն արդյոք տվե՞լ է: Ակնհայտ է, որ չի տվել: Անգամ օրենքի նախագծի հիմնավորման մեջ որևէ հաշվարկ չունեն, թե այդ համակարգի ներդրման արդյունքում որքան հարկ է ավելանալու, որքանը՝ նվազելու, կամ որ խմբերն են շահելու: Որևէ ֆինանսական հիմնավորում չկա»:

Մյուս կողմից՝ Սուրեն Պարսյանը նշեց՝ լավ օրից չէ, որ կառավարությունը նման համակարգ է ցանկանում ներդնել. «Այս համակարգին անցնելու մի քանի նպաստող հանգամանք կա: Տարբեր միջազգային ինստիտուտներ, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը հենց այս մասով իրենց տարբեր վարկային փաթեթներում ՀՀ-ի վրա որոշակի պարտավորություններ են դրել: Բացի այդ, հաջորդ տարիների ընթացքում մեր պետական պարտքի սպասարկման համար ավելի մեծ գումարներ են հատկացվելու. տարեկան պետք է 1,3 մլրդ դոլարի չափով պետական պարտքի համար գումար վճարենք, ինչը մեր դեպքում պետք է լուծվի նաև լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրման միջոցով:

Կառավարությունն այդ քայլով ևս փորձում է ապագայում լրացուցիչ եկամուտների հավաքագրման հիմքեր, աղբյուրներ ստեղծել: Սա, բնականաբար, կարող է մեծ հարված հասցնել միջին և աղքատ խավին և նման լինի «ամանի տակ քերելու» քաղաքականությանը: Ամեն դեպքում, ֆինանսական կայունությունն ապահվելու հարցում նոր մեխանիզմներ են փնտրում, որից մեկն էլ այս ինստիտուտն են դիտարկում: Ընդհանուր առմամբ, բազմաթիվ խնդիրներ ունենք, և, չնայած տնտեսական աճին, աղքատների թիվը շարունակում է ավելանալ: Այս պայմաններում առանց իրազեկման, առանց համապատասխան օրենսդրական փոփոխությունների նման մի ինստիտուտ բերելն ու ներդնելը ժամանակավրեպ է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026