Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հա­յա­գի­տա­կան առար­կա­նե­րի դիր­քե­րը թու­լաց­նե­լով՝ թու­լաց­նում ենք ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գե­րը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանը գտնվում է բարդ աշխարհագրական դիրքում։ Եվ այս պայմաններում հայ հասարակության իմունիտետի ամրապնդման տեսանկյունից մեծ կարևորություն ունի ազգային ինքնության պահպանումը, իսկ ինքնության կերտման և պահպանման գործում առանցքային դերակատարություն ունի կրթությունը, որի շրջանակներում հատուկ տեղ են զբաղեցնում այնպիսի առարկաներ, ինչպես «Հայոց լեզուն», «Հայ գրականությունը» և «Հայոց պատմությունը»:

Սակայն պարզվում է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության կողմից մշակվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, ըստ որի, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի: 

Փաստորեն, 2004 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից հանվել է հայագիտության հետ կապված այն հատուկ կետը, որը վերաբերում էր բուհերում այդ առարկաների պարտադիր դասավանդմանը:

Իհարկե, այս նախաձեռնությունը առանց նախաբանի չէր կարող լինել: 

Օրինակ՝ մայր բուհի՝ ԵՊՀ-ի 20 ֆակուլտետներից 17-ում քննական «Հայոց պատմություն» առարկան դարձվեց ստուգարք, իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ ստուգարքային առարկաները առավել պակաս ուշադրության են արժանանում ուսանողների կողմից, քան քննական առարկաները: 

Իսկ դպրոցներում ոչ միայն նվազել է «Հայոց պատմություն» առարկայի նկատմամբ հետաքրքրությունը, այլև հարվածի տակ է հայտնվել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, քանի որ ներկայիս իշխանությունները փորձում են այս առարկան ընդհանրապես դուրս հանել կրթական ծրագրերից:

Եվ ահա, այս ամենն արվում է կրթական համակարգը բարեփոխելու անվան տակ: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, թե բուհն ինքը պետք է որոշի՝ ներառել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը, թե ոչ: 

Ըստ նրա՝ առարկաների պարտադիր ներառումը հակասում է կրթական ծրագրերի կառուցման ժամանակակից սկբունքին:

 

Զարմանալի է, թե ո՞րն է կրթական ծրագրերի ժամանակակից սկզբունքը, այն դեպքում, երբ ներկայումս բազմաթիվ երկրներ առանձնահատուկ նշանակություն են տալիս իրենց լեզվի և պատմության պարտադիր դասավանդմանը: 

Անգամ մի շարք երկրներում (օրինակ՝ ԱՄՆ, Ռուսաստան և այլն) նույնիսկ քաղաքացիություն ստանալու համար դիմող անձինք պարտադիր քննություն պետք է հանձնեն այդ երկրի լեզվից և այդ երկրի պատմությունից:

Ավելին՝ շատ երկրներ ոչ միայն խորացնում են իրենց լեզվի ու պատմության դասավանդումը երկրի ներսում, այլև փորձ են կատարում այդ առարկաների դասավանդումն իրականացնել երկրի սահմաններից դուրս՝ նպատակ ունենալով այլ երկրներում տարածել իրենց մշակույթը փափուկ ուժի տեսքով (soft power): 

Օրինակ՝ Ֆրանսիան փորձում է աշխարհում տարածել ֆրանսերեն լեզուն ու մշակույթը և ամեն տարի մեծ միջոցներ է տրամադրում դրա համար։

Սկզբունքորեն հասկանալի է նաև նրանց մոտեցումը, որոնք գտնում են, որ այդ առարկաները պետք է անցնեն դպրոցում՝ 12 տարվա ընթացքում, ու պարտադիր չէ, որ, ասենք, քիմիկը կամ ինժեները բուհում «երկրորդ շրջանով» անցնի «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները: 

Նրանք գուցե իրավացի են, սակայն խնդիրն այն է, որ ոչ թե պետք է իսպառ հանել այդ առարկաները, այլ մտածել այնպիսի մեթոդաբանություն, որ դրանք բուհում անցնելը ձևական բնույթ չկրի, այլ հավելի հանրակրթության տվածը, ունենա իմացական այլ շերտեր, այդ թվում՝ մասնագիտության հետ առնչվող:

Այնինչ, այսպիսով մենք թուլացնում ենք ազգային արժեհամակարգերը, որոնց պահպանումը ներկայումս ավելի շատ է անհրաժեշտ, երբ օտարամոլությունը դարձել է համընդհանուր սինդրոմ:

Բացի այդ, հայագիտական առարկաների պարտադիր դասավանդումը մեծ կարևորություն ունի պետական կառավարման տեսանկյունից: 

Քիչ չեն այն դեպքերը, որ երկրի համար կարևորագույն պաշտոններում հայտնվում են այնպիսի մարդիկ, ովքեր շատ ցածր մակարդակի են տիրապետում հայոց լեզվին և մինիմալ գիտելիքներ չունեն Հայոց պատմություն առարկայից: Այս մարդիկ ինչպե՞ս պետք է ներկայացնեն մեր երկիրը դրսում, մնում է միայն ենթադրել:

Այսքանից հետո հարց է առաջանում՝ հայագիտական առարկաների դիրքերը թուլացնելով՝ ի՞նչ շահեր է հետապնդում ԿԳՄՍ նախարարությունը:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ» Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԵվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Ալիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով Պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալն ուշագրավ հայտարարություն է արել Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների» Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական 13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումՎթարային ջրանջատում Աբովյանում Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի նոյեմբերի 16-ին Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Հայտնաբերվել են գեղեցկության մրցույթի 33-ամյա հաղթողի մարմնի մնացորդները ԱՄՆ-ը չպետք է լրտեuական պատմություններ հորինի հանուն տեխնոլոգիական շրջափակման. ՉԺՀ ԱԳՆ Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետել Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Գեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, որոնցից 3-ն անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել ենՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ընդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Կյանքից հեռացել է Սեդա ՉիլինգարյանըՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայտնի լրատվականի հաղորդավարուհուն կրակոցով սպանել է սեփական ամուսինըՈւկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ