Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Անպատժելիության մթնոլորտը միշտ ստեղծում է նոր անօրինականություններ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռևս մայիսի 2-ին Երևանում կազմակերպված անհնազանդության ակցիաների ժամանակ խոչընդոտվել էր ԶԼՄ-ի ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը: Ամենից աչքի զարնող դեպքը կապված էր պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի հետ, որը Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում ագրեսիվ պահվածք էր դրսևորել «Mediahub.am» լրատվական կայքի թղթակցի նկատմամբ, մասնավորաբար` հարվածել էր նրա ձեռքի բարձրախոսին, ապա ոտքով խփել կայքի օպերատորին ու վնասել տեսախցիկը։

Մեկ այլ դեպքում ոստիկանների ու քաղաքացիների միջև բախման արդյունքում վատացել էր «Yerkir.am» լրատվական կայքի թղթակցի ինքնազգացողությունը: Խոչընդոտել էին նաև «AntiFake.am» կայքի լրագրողների աշխատանքը։ Այս դեպքերին հաջորդեցին լրագրողական կազմակերպությունների հայտարարությունները՝ դատապարտելով զանգվածային ակցիաների ընթացքում մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների ու օպերատորների նկատմամբ հարձակումները իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Շատերը կարծիք էին հայտնում, որ, կարծես թե, դիտավորյալ թիրախավորում են լրագրողներին, ակնհայտ խոչընդոտում նրանց աշխատանքը:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր Շուշան Դոյդոյանը նշում է, որ իրենց տարածած հաղորդագրության մեջ անդրադարձել են նրան, որ այսքան տարվա ընթացքում ոստիկանությունն այդպես էլ չսովորեց նախ կատարել իր գործը, հետո հաղորդակցվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես իրենց աշխատանքն են կատարում:

«Նրանք իրենց կապրիզի համար չեն գտնվում իրադարձությունների վայրում, այլ կատարում են իրենց մասնագիտական պարտականությունն այնպես, ինչպես ոստիկանությունը: Եվ, այո, ոստիկանության պարտականությունների մեջ է մտնում նաև լրատվամիջոցներին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն տրամադրելը, որպեսզի վերջիններս էլ հասարակությանն իրազեկեն: Բայց փաստացի իրենք ամեն անգամ շատ նյարդայնանում են լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեսնելուց, և դա հանգեցնում է նրան, ինչին մենք ականատես եղանք օրերս: Փառք Աստծո, ոչ ոք ծանր վնասվածքներ չի ստացել, բայց, այնուամենայնիվ, դա անընդունելի պահվածք է»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Դոյդոյանը:

Կարևոր է նաև պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը: «Վերջին տարիներին լրատվամիջոցների մասնագիտական օրինական գործունեությանը խանգարողները երբևէ պատասխանատվության չեն ենթարկվում: Դա էլ հենց պարարտ միջավայր է ստեղծում հետագա խախտումների համար: Մենք ամեն անգամ ասում ենք` հարուցեք քրեական գործ, գործի քննությունը մինչև վերջ արդարացիորեն իրականացրեք, որովհետև անպատժելիության մթնոլորտը միշտ ստեղծում է նոր անօրինականություններ և հանցագործություններ: Քանի դեռ հանցագործը պատասխանատվության չի ենթարկվում, մյուսներն էլ ասում են` մենք էլ եթե անենք, կմնանք անպատիժ: Ու այդպես շղթան շարունակվում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Կարծում է` այս դեպքում էլ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվի: «Մինչ օրս մենք չունենք որևէ դրական օրինակ, որի վրա կարող ենք հենվել: Սա էլ հերթական նմանօրինակ դեպքերից մեկն է լինելու: Քրեական օրենսգիրքը հատուկ նախատեսում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը միջամտելու համար պատասխանատվություն, բայց մենք չունենք նման դեպքեր, երբ օրենսգրքի 164-րդ հոդվածը լիարժեք կիրառվել է»,-եզրափակում է Շուշան Դոյդոյանը:  

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ