Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե երկու ոտքով ամուր չկանգնենք իրականության մեջ, այն փոխելու որևէ հնարավորություն չենք ունենա»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից հետո հասարակության մեջ կուտակվել է խիստ բացասական էներգիա։ Բացի դա, նկատելի է, որ մարդիկ շարունակում են հաշվի չնստել ուրիշների կարծիքի հետ, վիրավորել իրար, հանդուրժողականությունը զրոյական մակարդակի վրա է։ Հաշվի չեն առնում մեկը մյուսի կարծիքը, քաղաքական հայացքները։ Սա հատկապես նկատելի է համացանցային տիրույթում, որն անվերահսկելի է։ Սրա հետ մեկտեղ՝ գաղտնիք չէ, որ հետպատերազմական շրջանում մեր հասարակությունը պետք է առավել միասնական լինի երկիրը ոտքի հանելու համար, սակայն այդ միասնականությունը, մեծ հաշվով, նկատելի չէ, չհաշված անհատական նախաձեռնությունները։

Մինչդեռ հիմա, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է հոգեբանորեն կայուն և առողջ հասարակություն, որը խորապես կգիտակցի, թե ինչ է տեղի ունեցել երկրում, և որոնք են այս իրավիճակից դուրս գալու ելքերը։ Հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշում է՝ այս դեպքում ամենագլխավոր հարցերից մեկը հասարակության հոգեկրթումն է։ «Մարդը պետք է առաջին հերթին գիտակցի իր զգացումները, որովհետև հաճախ բոլորս մեր ներքին տագնապները, չլուծված խնդիրները նետում ենք ուրիշների վրա։ Հասարակությանը հոգեկան առողջության տեսանկյունից պետք է դարձնենք ավելի գրագետ։ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տրավմաների արդյունքում մարդիկ դառնում են ավելի կոնֆլիկտային»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գասպարյանը։ Նշում է՝ բանալի հարցերից մեկն էլ հետևյալն է՝ իսկ ո՞վ է մեր թշնամին։ «Մենք թշնամու հստակեցված կերպար չունենք և հաճախ թշնամի փնտրում ենք մեր մեջ, որովհետև այդ էներգիան պետք է պարպենք։

Մենք մեծաթիվ զոհեր ենք ունեցել, տարածքներ ենք կորցրել։ Երկու տասնամյակից ավելի մենք հաղթողի կարգավիճակում էինք, հիմա անցել ենք հակառակ՝ պարտվողի կարգավիճակ։ Չունենք ազգային գաղափարախոսություն, եթե ունենք էլ, ապա այնտեղ հստակեցված չէ, թե ով է մեր թշնամին, ում ենք մենք պարտվել։ Հիմա մեզ մոտ անորոշություն է։ Այս ամենի հետ մեկտեղ ապագայի խնդիրները հստակ չեն, ամեն օր նոր սթրեսների ենք ենթարկվում։ Հոգեբանության մեջ դա կոչվում է դիսթրես, որի հետ միաժամանակ չունենք որևէ պոզիտիվ լուր, լրատվամիջոցներին հետևելիս միայն բացասական լուրերի տարափ է»,-նշում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ բացասական ինֆորմացիան տագնապային կուտակումներ է առաջացնում՝ ապագայի անորոշություն, հուսահատություն, երեխաների համար մտահոգվածություն։

«Կա անհանգստություն, թե ինչպիսին է լինելու հաջորդ սերնդի կյանքը։ Այս բոլորը պոռթկում է մարդու ներսում։ Հոգեբանության մեջ ավելի լավ տարբերակներ կլինեն, եթե այս բացասական էմոցիաները պոռթկան արվեստի, սպորտի մեջ, մարդիկ այդ կերպ լիցքաթափվեն։ Բայց, ավաղ, ոչ բոլորն են կարողանում հատկապես այս համաճարակային իրավիճակում օգտվել այս միջոցներից։ Ստացվում է, որ ամբողջ լուտանքը, ներքին լարվածությունը, տագնապը թափվում է յուրայինների գլխին, և դա բացասական հետևանք է թողնում, կոնֆլիկտները սրվում են, հուսահատությունները շատ են»,-շեշտում է հոգեբանը։ Իսկ որո՞նք են այս հուսահատության ու տագնապի հաղթահարման ճանապարհները։ «Հաղթահարելու ճանապարհը հոգեկան առողջության ազգային ռազմավարության մշակումն է, որը չունենք։ Ավելին՝ չունենք անգամ հոգեկան առողջության օրենք, միայն հոգեբուժության մասին օրենք կա։ Բացի դա, շատ կարևոր է, թե ինչ մեսիջներ են մեզ գալիս քաղաքական այրերից, բարձր ատյաններից՝ առողջության, ապագայի, քաղաքականության տեսլականի վերաբերյալ։

Եթե դրանք խնդրահարույց են, հավատ չեն ներշնչում կամ բազմիցս հնչել են, բայց մնացել են խոստումների մակարդակում, պետք է փոխել լեզուն։ Շատ մտահոգիչ է պատանիների և մանուկների հոգեվիճակը, որոնք սպունգի նման իրենց մեջ են վերցնում այն տագնապները, որոնք ունեն մեծերը»,-ասում է Գասպարյանը։ Ընդգծում է՝ այսօր բոլորն են շահագրգռված, որ ունենանք ճանապարհային հստակ քարտեզ, ազգային գաղափարախոսություն։ «Ամենակարևորը՝ չխուսափենք հայտարարել, թե ով է մեր թշնամին, դա կարող է մեզ ավելի միավորել, ոչ թե ինքնախաբեությամբ շարունակենք ապրել»,-նշում է մեր զրուցակիցը։

Ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ գուցե ընդունելով մեր սխալները, պարտությունը, ստեղծված իրավիճակը՝ ավելի արագ դուրս գանք այս անորոշ իրավիճակից, հոգեբանն արձագանքում է՝ մինչև չհողակցվենք իրականության հետ, երկու ոտքով ամուր չկանգնենք նույն իրականության մեջ, մենք այն փոխելու որևէ հնարավորություն չենք ունենա։ «Ժամանակն է ոչ թե երազել, այլ կերտել ապագան, և դրա համար պետք է հաշիվ տանք մեզ, թե ինչ ունեինք, ինչ ունենք այսօր և ինչ ենք ուզում ազգովի։ Սա շատ կարևոր է»,-եզրափակում է Խաչիկ Գասպարյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր Ավետիսյան