Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


«Հա­ճախ ներ­քա­ղա­քա­կան օրա­կար­գը բա­րե­փո­խում­նե­րի օրա­կար­գից բարձր են դա­սում. առ­կա է կա­ռա­վար­ման որա­կի խնդիր, որը ստեղ­ծել է ակն­կա­լիք­նե­րի ճգնա­ժամ»

INTERVIEW

Կառավարման խնդիրներից մինչև ճգնաժամ, կադրային հարցերից մինչև համավարակով պայմանավորված ռիսկեր, որոնց գնահատման տեսանկյունից վերապահումներ կան: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանի հետ զրուցել ենք նշված թեմաների շուրջ՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև առկա քաղաքական մթնոլորտին:

Առաջինն անդրադառնալով կառավարման ճգնաժամի հավանականությանը, ինչի մասին վերջերս հաճախ է մատնանշվում, Դ. Մաթևոսյանը խնդիրն այլ տեսանկյունից վերլուծեց: 

Նա մատնանշեց մասնավորապես քաղաքական ճգնաժամի առկայության մասին՝ այն պայմանավորելով մի քանի հանգամանքներով:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ենք հասկանում «կառավարման ճգնաժամ» ասելով: 

Դասական իմաստով պետական կառավարման ճգնաժամ չկա, սակայն կան ոլորտային լուրջ խնդիրներ, որոնք ավելի են սրվել մի շարք գործոնների ազդեցության արդյունքում: Օրինակ` սոցիալ-տնտեսական և առողջապահական ոլորտներում համավարակով պայմանավորված ճգնաժամի ռիսկեր կան: 

Սակայն այն, ինչ շատերն անվանում են «կառավարման ճգնաժամ», իրականում քաղաքական ճգնաժամ է, որը կապված է իշխանությունից ունեցած հասարակական սպասելիքների, ընդդիմադիր քաղաքական ուժերի ակտիվացման և համավարակի տարածմամբ պայմանավորված մթնոլորտի թեժացման հետ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը:

Իսկ թե նշված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ի՞նչ հնարավորություններ կան, և, ընդհանուր առմամբ, քաղաքական դաշտում առկա մթնոլորտը, ինչպես նաև իշխանության քայլերն այդ առումով ի՞նչ են կանխորոշում, փորձագետը մի քանի խնդիր առանձնացրեց՝ ընդգծելով այդ ճգնաժամի հանգուցալուծման մի քանի ուղիների մասին: 

«Քիչ հավանական եմ համարում, որ այս քաղաքական լարվածությունը կարճաժամկետ հեռանկարում կհաղթահարվի: 

Քանի դեռ կա ֆորմալ իշխանություն, որը չունի իշխանությունը բանեցնելու բավարար ռեսուրսներ՝ բացի վարչական և վարկանիշային ռեսուրսը, քանի դեռ կա Ազգային ժողով, որը չի արտահայտում երկրում առկա քաղաքական դասավորվածությունը, քանի դեռ կա արտախորհրդարանական ընդդիմություն, որին պատկանում են ազդեցության զգալի ռեսուրսներ, այս լարվածությունը շարունակվելու է: 

Այն կարող է ավարտվել միայն կողմերից մեկի պարտությամբ: Կա՛մ կպարտվի ներկայիս իշխանությունը՝ չդիմանալով արտախորհրդարանական ուժերի ճնշմանը, կա՛մ իշխանությանը կհաջողվի վերաբաշխել ռեսուրսները և զրկել արտախորհրդարանական ընդդիմությանը ազդեցության ռեսուրսներից:

 Շատ բան կախված է, իհարկե, նաև նրանից, թե ինչ ընթացք կունենա համավարակով պայմանավորված իրավիճակը: Ինչքան սոցիալ-տնտեսական խնդիրները խորանան, այնքան իշխանության հաղթանակի հավանականությունը կնվազի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Դավիթ Մաթևոսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև համավարակով պայմանավորված իրավիճակին ու կառավարման առկախված խնդիրներին: 

Գնահատելով այս ամբողջ ընթացքը, խոսելով նաև իշխանության՝ մինչ այս իրականացրած քայլերի ու արդեն ներկայիս փուլում իրականացվող քաղաքականության մասին՝ փորձագետն ընդգծեց առավել ցայտուն դարձած բացերի մասին:

«Այն, ինչ ունենք Հայաստանում, դժվար է կառավարում անվանել: Իրականում մենք ունենք իրավիճակային ղեկավարում՝ առանց երկարաժամկետ պլանավորման, հավանական սցենարների հաշվարկման, ռիսկերի գնահատման, կանխարգելման և այլն: Այս ամենը հստակ դրսևորվեց համավարակի ընթացքում: 

Նախ՝ սկզբում ձախողվեց ռիսկերի գնահատումը, ինչի արդյունքում չիրականացվեցին պատշաճ կանխարգելիչ աշխատանքներ: Երբ արդեն հայտարարվեց արտակարգ իրավիճակ, փորձ չարվեց պահպանել պատշաճ կարանտինային կարգուկանոն՝ ենթադրաբար մարդկանց դժգոհություններից խուսափելու համար:

Հետագայում գրանցված դեպքերի աճին զուգահեռ՝ կարանտինային պայմանները հանվեցին՝ ենթադրաբար առանց պլանավորելու, թե ինչ ռիսկերի ենք բախվելու երկու շաբաթ հետո: Հիմա էլ փորձ է ա րվում անցնել շվեդական ռեժիմի՝ առանց հաշվի առնելու, որ շվեդական փորձը արդյունավետ է, երբ կիրառում ես շվեդների նկատմամբ: Շվեդական ռեժիմը բախվելու է հայկական պրակտիկային, և ունենալու ենք այն, ինչ մինչ այսօր ենք ունեցել»,-հավելեց փորձագետը:

Խոսելով կադրային հարցերի մասին ու դիտարկելով հատկապես այն իրավիճակը, ըստ որի՝ վերջին շրջանում ևս մի շարք ոլորտներից պաշտոնյաներ են հեռանում, Դ. Մաթևոսյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: Հաշվի առնելով նաև հեռացածների մատնանշած պատճառները, որոնք, ի թիվս մի շարք խնդիրների, ի ցույց են դնում նաև իրենց պատկերացրած բարեփոխումներն իրականացնելու անհնարինությունը՝ Դավիթ Մաթևոսյանը նկատեց.

«Եթե խոսքը մեկ-երկու պաշտոնյայի հրաժարականի մասին լիներ, ապա կարող էինք ասել, որ սրանք առանձին, անձնական պատմություններ են: Սակայն հրաժարական տվողների քանակը և նրանց կողմից մատնանշված, իրար նմանվող պատճառների վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ առկա է որոշակի օրինաչափություն:

 Նախ՝ պրոֆեսիոնալ և կայացած մասնագետները դժվարությամբ են աշխատում այնպիսի մարդկանց ենթակայությամբ, որոնք պատահաբար են հայտնվել բարձրագույն պաշտոններում: Երկրորդ՝ մասնագետների համար կարևոր է զարգացման և բարեփոխումների այն օրակարգը, որի շուրջ նրանք աշխատում են: 

Երբ հիմնական ռեսուրսներն ուղղվում են ներքաղաքական շահերի սպասարկմանը, այստեղ մասնագետներն անելիք չունեն: Երրորդ՝ մասնագետը ցանկանում է գնահատված լինել իր գիտելիքի և հմտությունների համար, այլ ոչ թե անվերապահ հավատարմության: 

Արդեն իսկ կայացած և պետական համակարգից դուրս իրենց արժանի աշխատանքային կարգավիճակն ունեցող պրոֆեսիոնալները մոտիվացիա չունեն իրենց ներքին անկախությունը փոխարինելու անվերապահ հավատարմությամբ: Ենթադրաբար՝ հենց այդ պատճառով էլ հեռանում են»:

Փորձագետը շեշտեց՝ իրականում պատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց ամբողջացնելով խնդիրը՝ ընդգծեց հիմնականի մասին. «Կարող ենք ասել, որ կա կառավարման որակի խնդիր, որը ստեղծել է ակնկալիքների ճգնաժամ, ինչի պատճառով էլ մարդիկ գերադասում են դուրս գալ պետական համակարգից»:

Դիտարկմանը՝ միգուցե չստեղծվեց այն համակարգը, որը իրապես կբացառեր մի շարք երևույթների առկայությունը և այլ իրավիճակ կենթադրեր, Դավիթ Մաթևոսյանը նկատեց. 

«Պետական համակարգում աշխատելը երբեք գրավիչ չի եղել պրոֆեսիոնալների համար: Բնական է, որ այս ժամանակահատվածը բավարար չէր ստեղծելու այնպիսի պետական կառավարման համակարգ, որը գրավիչ կդառնար պրոֆեսիոնալների համար: Սակայն, գնահատելով այս երկու տարին, կարող ենք ասել, որ դրական միտումները քիչ են: Եղած փոփոխություններն էլ կայուն և երկարաժամկետ չեն: 

Դժվար է իշխանություններին մեղադրել նրանում, որ պետական համակարգում աշխատանքը գրավիչ չի դարձել այս երկու տարվա ընթացքում: Խնդիրները բազմաթիվ են և խորքային (ցածր աշխատավարձ, ծանրաբեռնված, լարված աշխատանք և այլն), բայց կարելի է նրանց մեղադրել այն հարցում, որ հաճախ ներքաղաքական օրակարգը բարեփոխումների օրակարգից բարձր են դասում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026