Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


«Արտաքին քաղաքական վեկտորի ցանկացած փոփոխություն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ: -Նախօրեին Իլհամ Ալիևը հերթական անգամ խոսեց ադրբեջանցի անհայտ կորած զինվորների մասունքները վերադարձնելու մասին, նա անդրադարձել էր նաև Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթած հատվածներում ականազերծման գործընթացին՝ նշելով, որ դա կտևի մի քանի տասնամյակ։ Նման քայլերով ինչի՞ է փորձում հասնել Ալիևը, և, Ձեր կարծիքով, հայկական կողմն ինչպիսի՞ արձագանք կտա կամ պիտի տա այդ հայտարարություններին։ -Նախ՝ նշեմ, Ալիևը խնդիր ունի միջազգային հանրությանը և հատկապես սեփական ժողովրդին ցույց տալու, որ 44-օրյա պատերազմից հետո իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում մարդկանց վերաբնակեցնելը տասնամյակներ է տևելու։

Նա շատ լավ հասկանում է, որ այդ պրոցեսը դժվար և, ամենակարևորը, մեծ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում, ուստի հիմիկվանից պետք է համապատասխան արդարացումներ գեներացնել, որպեսզի ապագա հասարակական որոշակի դժգոհությունները հնարավորինս մեղմվի և կանխվի։ Նշենք նաև, որ 2021 թվականի ամռանը, երբ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Շուշիում հայտնի պայմանագիրն էր ստորագրում, հայտարարում էր, որ հայկական կողմն իրենց ականապատ դաշտերի քարտեզներ է փոխանցել, և նա գոհ է այդ քարտեզների ճշտությունից, սակայն որոշ ժամանակ անց նույն Ալիևը սկսեց բողոքել, որ այդ քարտեզներն ունեն ընդամենը 25 տոկոս ճշտություն։

Հայկական կողմը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է, որ ռազմական գաղտնիք հանդիսացող նշված քարտեզները ադրբեջանական կողմին հանձնվել է՝ որպես բարի կամքի դրսևորում, և եթե նույնիսկ համարենք, որ այդ քարտեզների ճշտությունը ընդամենը 25 տոկոս է, ապա փաստացի Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է շահում մեր ռազմաքաղաքական ղեկավարության, այսպես կոչված, «բարի կամքի» դրսևորումներից։ Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի անհայտ կորած զինվորների վերաբերյալ Ալիևի հայտարարությունն, իմ կարծիքով, հեռահար նպատակներ է հետապնդում։ Նա փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի Արցախյան առաջին պատերազմով անցած հրամանատարները պատասխանատվության ենթարկվեն, ինչը նրան կարող է հաջողվել, եթե ՀՀ գործող իշխանությունը, այսպես ասած, կոնտր քայլեր չձեռնարկի։ Ցավոք սրտի, այս պահի դրությամբ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից այդպիսի քայլեր տեսանելի չեն։ -Այսօր առաջնային քննարկվող հարցերի շարքում առանցքային են ՀՀ պետական սահմանի անվտանգության հետ կապված խնդիրները։ ՀՀ իշխանությունները հնարավոր բոլոր առիթներով անընդհատ շեշտում են, որ իրենք անում են առավելագույնը՝ սահմանում պատշաճ ապահովում իրականացնելու նպատակով։

Ինչպե՞ս եք գնահատում հնարավոր նոր ագրեսիայի ռիսկը. Թուրքիան կգնա՞ բացահայտ քայլերի, թե՞ կպահպանի կուլիսային աջակցողի ներկայիս կարգավիճակը։ -Սեպտեմբերի 13-ի՝ ադրբեջանական կողմի լայնածվալ հարձակման ժամանակ, որը տևել է ընդամենը մեկուկես օր, ըստ պաշտոնական թվերի, մենք ունեցել ենք ավելի քան 200 զոհ։ Համեմատության համար ասեմ, որ նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ, որն ըստ մասշտաբների անգամներով ավելի մեծ էր, մենք առաջին օրն այդքան զոհ չենք ունեցել։ Անվտանգային խնդիրները, ցավոք սրտի, չափազանց շատ են, և այդ խնդիրները ճիշտ վերլուծելու, գնահատելու, առաջնահերթությունները դասակարգելու համար առնվազն անհրաժեշտ է, որպեսզի կարևորագույն պաշտոններում նշանակված մարդիկ բարդ և դժվար իրավիճակներում որոշումներ կայացնելու համար կոմպետենտ լինեն։ Մենք ավելի քան 7 ամիս է՝ չունենք ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, իսկ ԳՇ պետն ընդամենը մի քանի ամիս է, ինչ ղեկավարում է այդ համակարգը, իսկ վերջին փոփոխություններից հետո դարձել է Սուրեն Պապիկյանի տեղակալը։

Կարծում եմ՝ ադրբեջանական կողմի նոր սադրանքները անպակաս են լինելու, և չի բացառվում, որ սադրանքների ուղղության փոփոխություն տեղի ունենա։ Հետևելով նրանց լրահոսին և տարբեր քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարություններին՝ հասկանում ենք, որ նրանց նպատակների և ցանկությունների փոփոխություն տեղի չի ունեցել։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, նրանք ցանկանում են, մաքսիմալ վնասներ հասցնելով, վերահսկողություն սահմանել կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ, և եթե մեր կողմից համարժեք և կոշտ պատասխան չտրվի այդ սադրանքներին, ապա նրանց ախորժակը գնալով մեծանալու է, ինչին բազմիցս ականատես ենք եղել։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև Շուշիում կնքված պայմանագիրը ենթադրում է, որ Ադրբեջանի դիմելու պարագայում, Թուրքիան պարտավորվում է արդեն բացահայտ ռազմական օգնություն ցուցաբերել իր փոքր եղբորը։

-Հարավկովկասյան տարածաշրջանում ակնհայտ տեղի են ունենում աշխարհաքաղաքական վերադասավորումներ, և դեռևս անհասկանալի է, թե ՀՀ-ն ինչպես է արձագանքելու այս նոր իրողություններին. չե՞ք կարծում, որ ՀՀ իշխանությունները փորձում են ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն իրականացնել, և ինչպիսի՞ վերաբերմունք կցուցաբերեն դրան հիմնական խաղացողները։ -Մեր տարածաշրջանի հիմնական խաղացողները երեքն են՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան, որոնցից յուրաքանչյուրը, բնականաբար, ունի իր շահերը, և ժամանակի ընթացքում, որոշակի աշխարհաքաղաքական իրավիճակներով պայմանավորված, այդ շահերը կարող են միմյանց հետ հակադրվել և խաչվել։

Այս պահի դրությամբ անզեն աչքով էլ երևում է, որ մեր և Իրանի շահերը շատ տեղերում խաչվում են, և մենք պետք է այդ հնարավորությունը կարողանանք մաքսիմալ օգտագործել, ինչը, ցավոք սրտի, տեսանելի չէ։ Ադրբեջանը, շատ լավ հասկանալով և կանխատեսելով, որ մեր և Իրանի հարաբերություններում հնարավոր է որոշակի բեկում լինի, իր ողջ դիվանագիտական ռեսուրսը օգտագործում է այդ ամենը թույլ չտալու համար, և այսօր արդեն նրանք հասել են մի կետի, որ Իրանի հետ Հայաստանի հարավային սահմաններին մոտիկ համատեղ զորավարժությունների անցկացման պայմանավորվածություն են ձեռք բերել։

Ադրբեջանը, բնականաբար, ամեն ինչ անելու է, որ մեր դաշնակիցների և բարեկամների հետ ունենա լավ հարաբերություններ, որպեսզի Հայաստանի հետ կապված կարճաժամկետ և երկարաժամկետ իր պլանները հնարավորինս արդյունավետ և անցնցում կարողանա իրականացնել։ Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական վեկտորի ցանկացած փոփոխություն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում։ Արդյո՞ք այդ բոլոր ռիսկերը և դրանից բխող հետևանքները հաշվի են առնվել։ Մենք տեսնում ենք, թե աշխարհի տարբեր կետերում ինչ է կատարվում, և պետք է այդ ամենը վերլուծել, գնահատել և, ըստ այդմ, հետևություններ անել։ Ստեղծված իրավիճակում կարևոր է, որ մեր դիվանագիտական ճակատը համալրված լինի կոմպետենտ կադրերով, որպեսզի սպասվող ներկա և ապագա մարտահրավերներից հնարավորինս անվնաս կարողանանք դուրս գալ։ -Վերջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված բավական ակտիվ գործընթացների ենք ականատես լինում. նախ՝ Պրահայում տեղի ունեցած հանդիպումների շարքը, ապա և՝ երեկ Աստանայում ՄիրզոյանԲայրամով, Լավրով- Միրզոյան-Բայրամով հանդիպումները։

Ի՞նչ սպասելիքներ ակնկալենք Աստանայից։ -Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցը համարում է լուծված։ Մինչև խորհրդարանական 2021 թվականի ընտրությունները ՀՀ իշխանությունները բավականին համարձակ, շատ ժամանակ հղում անելով ԵԱՀԿ ՄԽ երկրների ներկայացուցիչների հայտարարություններին, ասում էին, որ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում, և այդ ամենն ամրագրում էին ՔՊ նախընտրական և կառավարության ծրագրերում՝ նաև ընդգծելով, որ հարցը պետք է լուծվի «անջատում հանուն փրկության» սկզբունքով։ Այսօր արդեն հայկական կողմի տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ Հայաստանը չունի ռեսուրս և հնարավորություն Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրավունքները պաշտպանելու համար և պատրաստ են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Այս իրողություններում ադրբեջանական կողմի հետ հանդիպումներից հայանպաստ արդյունքներ, բնականաբար, չեմ կարող ակնկալել

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris